o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՐԿՐԱՊԱՀԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԺԻՉ ՋՈԿԱՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

09.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՐԿՐԱՊԱՀԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԺԻՉ ՋՈԿԱՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Այս երկուշաբթին Երեւանում ցույցերի եւ բողոքի այլ գործողությունների օր էր: Ցույց էին անում քաղաքացիներն ու կազմակերպությունները, որոնք վրդովվել էին ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի քստմնելի փաստից: Դատարանի մոտ ցույց էին անում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Եվ վերջապես, ցույց էին անում իրենց տնօրենի կալանավորման դեմ բողոքող  «Սպայկա» ընկերության աշխատակիցները եւ բերքի արտահանումով մտահոգված գյուղացիները:

 

ԵԿՄ-Ի ՈԴԻՍԱԿԱՆԸ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Սակայն գնանք մի փոքր ետ: Երկրապահը համագումար արեց, եւ այդ կառույցի նախագահ ընտրվեց հռչակավոր քայլոներից մեկը` Սասուն Միքայելյանը: Ընդ որում, համագումարում ելույթ ունեցավ նաեւ անձամբ վոժդը: Իսկ ինչ վերաբերում է ղեկավար կազմին, ապա պատկառելի տեղ զբաղեցրեց տխրահռչակ ՀՀՇ-ական Անդրանիկ Քոչարյանը, ում ժամանակին Շիրակի մարզի բնակիչները իրավամբ կնքել էին «Հրեշ» մականունով: Բնականաբար, երկրապահի ՀՀՇ-ացումից դժգոհ մարդիկ լքեցին այդ կազմակերպության շարքերը: Ուշագրավ է եւ հետեւյալը` համագումարն այդպես էլ անարձագանք թողեց ԼԳԲՏ քարոզչությունը Ազգային ժողովի ամբիոն հասցնելը դատապարտող բանաձեւ ընդունելու առաջարկությունը: Նաեւ չընդունվեց որեւէ դիրքորոշում` Ադրբեջանի ագրեսիվ եւ լկտի կեցվածքի առնչությամբ: Իսկ Սասուն Միքայելյանը կրկնեց իր այն հայտնի ամոթալի հայտարարությունը, որ հեղափոխությունը ոչ պակաս կարեւոր է, քան Արցախյան ազատամարտը: Կարճ ասած, համագումար եղավ, բայց, երեւի թե, այդ համագումարի ընթացքից Վազգեն Սարգսյանը Եռաբլուրում շուռ եկավ: Իսկ հիմա ամենակարեւորը` ինչո՞ւ որոշվեց համագումար անցկացնել, եւ ինչո՞ւ Սասուն Միքայելյանը դրժեց իր երդումները, որ ԵԿՄ-ն գլխավորել չի ուզում: Չէ՞ որ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո նույն թրաշամանուկները առաջ էին տանում այն գիծը, որ Երկրապահը պետք է լուծարվի, քանզի ռազմահայրենասիրական դաստիարակությունը դարձել է ավելորդ: Սակայն ի՞նչ պատահեց, որ հիմա քաղաքական որոշում ընդունվեց պահել Երկրապահը եւ այն դնել Սասուն Միքայելյանի հսկողության տակ: Այո, խոսքը հենց քաղաքական որոշման մասին է, քանզի նույն Նիկոլի համար բավարար չէր Սասունի ձգտումը կրկնօրինակել Մանվելին ամեն ինչում` ե՛ւ քաղաքապետ որդի ունենալու, ե՛ւ ԵԿՄ-ն գլխավորելու ու նստելու այն տեղը, ուր երկար տարիներ նստում էր գեներալ Մանվելը: Կարծում ենք, որ վոժդի ու թավշակրոն ռեժիմի շարժիչ ուժը, տվյալ դեպքում, սովորական վախն է: Չէ՞ որ ժամանակն աշխատում է Նիկոլի վարկանիշի դեմ, բոլոր կողմերից վոժդը հայտնվել է տեղեկատվական-հոգեբանական շրջափակման մեջ, իսկ համացանցում առկա վատ ածականների, անեծքների եւ հայհոյանքների քանակով Նիկոլը ՀՀ բոլոր ղեկավարների մեջ ռեկորդակիր է դարձել: Հենց դա նրան դրդեց հանձնարարել ԱԱԾ-ին զբաղվել ֆեյսբուքյան ֆեյքերով, եւ թերեւս հենց դա նրան դրդեց` ի դեմս ՀՀՇ-ացված եւ սասունացված երկրապահի, փնտրել հենարան: Ոչ, նրան մազաչափ իսկ չի հետաքրքրում ԵԿՄ-ի` կամավորականների ռեզերվ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվող կառույցի գործառույթը, դրանով երեւի թե չզբաղվեն էլ: Նրան հետաքրքիր է Երկրապահը` որպես «հրացանավոր մարդկանց» կազմակերպությունԱյնպիսին, ինչպիսին ԵԿՄ-ն եղել էր 1995-1996 թվականներին, երբ օգտագործվել էր որպես ՀՀՇ-ական իշխանության պատժիչ զինյալ ջոկատ` ընդդեմ ընդվզող ընդդիմադիրների: Ու հիմա Նիկոլին պետք է հենց այսպիսի Երկրապահ: Հավանաբար, նա մինչեւ վերջ չի վստահում ուժային կառույցներին եւ այդ պատճառով ձգտում է իր տրամադրության տակ ունենալ հրացանավորների ոչ պետական միավորումԱյսինքն` հենց այն գործառույթը, որն իսպառ վերացավ նախորդ «հանցավոր ռեժիմների» օրոք, երբ երկրապահը քաղաքակիրթ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն էր, որը հարկ եղած դեպքում նաեւ արագ հասնում էր առաջնագիծ, ինչպես եղավ, օրինակ, 2016-ի ապրիլին:

 

ՊԱՅՔԱՐ ԼԳԲՏ-ՆԵՐԻ ԵՎ ՖԵՅՔԵՐԻ ՇՈՒՐՋ

Ի դեպ, Նիկոլին որոշ չափով թերեւս երկյուղ ներշնչեց եւ «Սպայկայի» աշխատողների ցույցը, քանզի նրանք ցույց տվեցին, որ ի վիճակի են շատ հեշտությամբ իրենց մեծ բեռնատարներով փողոց փակելու: Սկզբունքորեն նրանք ունեն եւ երթեւեկությունը կաթվածահար անելու ներուժ, եւ Նիկոլը սեփական փորձով գիտի, թե դա ինչքան է վտանգավոր ցանկացած իշխանության համար: Այդ պատճառով նա հայտարարեց, որ դժվար թե Հայաստանում որեւէ մեկը կարող է կառավարության հետ շանտաժի լեզվով խոսել, եւ կատարեց նաեւ իմաստը գլխիվայր շրջելու իր սիրելի գործողություններից մեկը. «Այսինքն` ցանկացած ընկերություն էլ կարող է ասի` ա՛յ, հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք մենք հարկեր վճարենք կամ չվճարված հարկերը վճարենք, ուրեմն գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ ձեւ է»:

Ինչ վերաբերում է ՔՊCC-ին, ապա սույն  կուսակցությունը փորձեց ԱԺ ամբիոն տրանսգենդերի բերելու շառը գցել Նաիրա Զոհրաբյանի վրա: Նախ` «շուստիրություն» արեց Ալեն Սիմոնյանը, ով շտապեց ֆեյսբուքյան իր էջում արձանագրել, որ ոչ ԼԳԲՏ-ի ելույթի պահին, դրանից առաջ եւ հետո ինքը Հայաստանում չէր: Այնուհետ, ցուցարարներին ցույց տալով ինչ-որ թուղթ, հայտարարեց, որ տրանսգենդերին ԱԺ հրավիրել էր հենց Նաիրա Զոհրաբյանը, այլ ոչ թե քայլոներից Մարիա Կարապետյանը: Եվ փույթ չէ, որ նույն Մ. Կարապետյանը հենց գենդերային թեմաներով մրցանակ ստացող է` կարեւորը մեղքը ԲՀԿ-ի վրա գցելն էր: Բայց Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հայտարարեց, որ եթե մինչեւ երեկո Ալենը չհրապարակի փաստաթուղթ իր ստորագրությամբ, ուր նա հրավիրում է տրանսգենդերին, ապա հաջորդ հանդիպումը լինելու է դատարանի դահլիճում: ԲՀԿ-ականներն էլ շատ կտրուկ ելույթներ ունեցան ընդդեմ ԼԳԲՏ-ներին ամբիոն տրամադրելու, այդ թվում եւ Գագիկ Ծառուկյանի մակարդակով, իսկ նրանց պատգամավորների մի մասն էլ միացավ ցուցարարներին: Հիմա ի՞նչ է այստեղ տեղի ունենում` Նիկոլն իր քայլոներով ձգտում է հա՛մ գենդերային այլանդակություններն առաջ տանելու ստվերային պարտավորությունները կատարել, հա՛մ ջրից չոր դուրս գալ եւ գցել այլոց վրա: Բայց ԲՀԿ-ի հետ կապված մեկ ուրիշ հարցական մնաց` ինչո՞ւ լսումների ժամանակ ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանի անունը գրված էր լատինատառ, ո՞վ էր դրա հասցեատերը...

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին տված հանձնարարականին` ֆեյքերի դեմ պայքարելու, եւ դրանից հետո կատարված «Դուխով Հայաստան-բաց հասարակություն» էջը վարողի կայծակնային ձերբակալությանը, ապա այդտեղ եւս խոսում է Նիկոլի սեփական փորձով պայմանավորված վախը: Նա չի մոռացել, թե ինչպես անցյալ տարի մինչեւ քայլարշավների սկիզբը, նրան խորհուրդ էր տրվել առնվազն 25 հազար, իսկ ավելի լավ է 60 հազար ֆեյսբուքյան ֆեյքերով համացանցում գրոհ կազմակերպել եւ տպավորություն ստեղծել, որ ՀՀԿ-ի դեմ եւ հօգուտ իրեն տրամադրված է ամբողջ հանրությունը: Հիմա նա տեղին մտահոգություն ունի, որ նույն տեխնոլոգիան կկիրառվի իր դեմ, առավել եւս, որ 2018-ին այդ ֆեյքերը ոչ թե իր սեփականն էին, այլ «քեռի Սորոսի» բարեկամական օգնությունն էին: Ճիշտ է, այժմ գոյություն ունի նիկոլական ֆեյքերի ֆաբրիկա, որը, ինչպես պարզել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, Օրբելու փողոցի հայտնի ՊՈԱԿ-ում է` Հովհաննես Մովսիսյանի հրամանատարության ներքո, բայց սորոսական ֆեյքերը հո ոչ մի տեղ չեն կորել: Գումարած դրան` ֆեյքերի պատկառելի բանակ կարող է ստեղծել ցանկացած քաղաքական ուժ, եթե ունի ոչ առանձնապես մեծ ֆինանսական ռեսուրսԲայց վերը հիշատակված ֆեյսբուքյան էջի հետ կապված է մի գարշահոտ պատմություն: Այսպես, այդ էջում շատ հաճախ հիշատակվում էր «Կյանքի խոսքը», եւ սույն տոտալիտար կրոնական կառույցը դիմել էր ԱԱԾ` քրգործ հարուցելու: Քրգործը հարուցվել էր, նույնիսկ դրա շրջանակում որպես վկա հարցաքննել էին էջի նյութերից մեկն արտատպած «Բլոգնյուզի» խմբագրին, բայց հետագա ընթացք չէր երեւում մինչեւ Նիկոլի հանձնարարականը: Իսկ հենց եղավ վոժդի հրամանը` միանգամից կատարվեց ձերբակալություն, որից էապես շահել են «Կյանքի խոսքի» դիրքերը: Եվ հետաքրքիր է` այդպիսի կառույցին ուժեղացրած ԱԱԾ սպաները հիմա ինչպես են իրենց զգում:

ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՀԱՆՑԱԿԻՑ ԵՔ

Խորհրդարանի ամբիոնը պղծելը քիչ էր, հիմա էլ ավելացավ Աննա Հակոբյանի` ԱՄՆ-ում տված հարցազրույցում հնչեցրած հետեւյալ զարհուրելի նախադասությունը. «Հակամարտության պատմության այս բազմաթիվ տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»: Բայց իր էությամբ դա սրբապղծություն է, ցինիկ ծաղր Եռաբլուրում ննջող հերոսների հասցեին: Ըստ ամենայնի, Աննա Հակոբյանի մոտ դա անկեղծության պահ էր:

Այդ առնչությամբ մեր գործընկեր Լիկա Թումանյանը հնչեցրել է  հետեւյալ հարցադրումները.

Արցախի ազատությո՞ւնն է ոչինչ

Ինքնիշխանությո՞ւնն է ոչինչ

Հայության անվտանգությո՞ւնն է ոչինչ

Ազգի ինքնորոշո՞ւմն է ոչինչ

Հաղթանակած հա՞յն է ոչինչ

Սեփական հողում ապրելու իրավո՞ւնքն է ոչինչ

Չոչնչացվելու ձգտո՞ւմն է ոչինչ

Կարող եք պատասխանել այդ հարցերին` հարգելի գործընկեր, Փաշինյանների համար այդ ամենը իրոք ոչինչ է: Նրանց գործառույթն է, ըստ էության, ոչնչացնել հայոց պետականությունը: Ոչնչացնել ինքնաոչնչացման գնով: Խոսքը քաղաքական ինքնաոչնչացման մասին է, բայց արդյո՞ք ավելի հեռուն գնացող բան չի կարող լինել, ինչը պատահել է բազում դիկտատորների հետՍակայն այդ անձնավորությունները նաեւ հույս ունեն «շուստրիություն» անելով` խուսափել ինքնաոչնչացումից, եւ դրան են ուղղված քայլերն ինչպես ուժային, այնպես էլ լրատվական դաշտում: Ու, մասնավորապես, դրա դրսեւորումներն արդեն հանրային բուռն վրդովմունքի հետքերով Աննա Հակոբյանի հնչեցրած «ճշտումը», թե պատերազմի դեպքում. «Ոչ միայն որդիս կլինի առաջնագծում, այլեւ ինքս պատրաստ եմ զենք վերցնել»:

Բայց բոլոր պարագաներում, ե՛ւ ԱԺ-ն պղծելու, ե՛ւ հերոսներին ուղղված պիղծ խոսքի պարագայում հանցակից պետք է համարել բոլոր նրանց, ովքեր ընտրել են «Իմ քայլը» դաշինքին: Դուք բոլորդ հանցակից եք` թե միասին, թե առանձին-առանձին...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА