o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հետաքրքիր փաստեր կենդանակերպի նշանների ամենանվիրական մտքերի մասին

07.04.2019 15:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հետաքրքիր փաստեր կենդանակերպի նշանների ամենանվիրական մտքերի մասին

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարձր ինքնագնահատական ունեն, և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել։ Թեպետ Խոյերը համառ են ու կարող են իշխող ու սնափառ թվալ նրանց, ովքեր նրա հետ քիչ են ծանոթ, այնուամենայնիվ, այս նշանի ներկայացուցիչներն անհավանականորեն նվիրված են իրենց հարազատներին ու մտերիմներին։ Նրանք ցանկացած եղանակով նրանց կպաշտպանեն ու միշտ հոգ կտանեն։

12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

Ցուլ

Ցուլերը կենդանակերպի բոլոր նշաններից ամենահամառն են։ Նրանք գիտեն՝ ինչ են անում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները աշխատասեր են ու սիրում են այն լավագույնը, որ կա այս կյանքում։ Նրանց համար դժվար է բացվել շրջապատող անձանց համար, և նրանք իրենց մտերիմներից նվիրվածություն են սպասում։ Դուք երջանիկ մարդ եք, եթե Ցուլն ինքն իրեն ձեզ համար բոլորովին այլ կողմից է բացահայտել, քանի որ դա նշանակում է, որ դուք առանձնահատուկ եք։

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեջ մի քանի մարդ է ապրում։ Երբեմն նրանք շփվող են ու կենսուրախ, իսկ երբեմն էլ՝ ինքնամփոփ ու լռակյաց։ Երկվորյակները բավականին խարիզմատիկ են, ինչով էլ դեպի իրենց են գրավում մարդկանց։ Հիմնականում նրանք ընկերասեր են ու փափուկ, բայց միևնույն ժամանակ՝ չեն ուզում թաքցնել իրենց ուժեղ անկախ կողմը։

Խեցգետին

Թեպետև Խեցգետինները կողքից կարող են թվալ չափազանց զգայուն, այն ամենը, ինչ նրանք ուզում են, սիրված լինելն է։ Նրանց հասկանալը կարող է դժվար լինել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են շատ բարեհաճ վերաբերմունք ունենալ մարդու հետ, բայց միևնույն ժամանակ՝ բարդություններ ունենալ նրա հետ անկեղծանալու հարցում։ Խեցգետինները կարող են միաժամանակ և ընկերասեր լինել, և խոցելի։

Առյուծ

Առյուծները սիրում են գտնվել ուշադրության կենտրոնում։ Բայց հենց որ դուք նրանց ավելի մոտիկից եք ծանոթանում, հասկանում եք, որ նրանք ամենահաճելի, բարի ու ընկերասեր մարդիկ են, որոնց դուք երբևէ հանդիպել եք։ Առյուծն ընկերախմբի հոգին է ու համընդհանուր սիրելի։ Այնուամենայնիվ, նրա անկախ բնավորությունը հաշվի առնելով՝ վերջինիս հետ երբեմն բարդ է։

Կույս

Այս նշանի ներկայացուցիչները շատ գործնական մարդիկ են։ Նրանք միշտ լարված ու խիստ են թվում։ Կույսերը միշտ կկարողանան ցանկացած խնդրի համար տրամաբանական լուծում գտնել, դրա համար էլ, եթե ձեզ դրա հետ կապված օգնություն հարկավոր լինի, դուք արդեն գիտեք, թե ում դիմեք։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ինտելեկտուալ զրույցներ վարել և երբեք էմոցիաների գերին չեն դառնում։

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները բավականին կազմակերպված ու հավաք մարդիկ են ու միշտ գտնվում են հանգիստ վիճակում։ Կշեռքները ցանկացած հանգամանքներում փորձում են խուսափել դրամայից և իրենց դրոշմն են թողնում ամենուր, որտեղ լինում են։ Ի տարբերություն Առյուծների՝ նրանց հետ բավականին հեշտ կլինի շփվելը։ Կշեռքների համար նաև ծայրահեղ կարևոր է կյանքում հավասարակշռությունը։

Կարիճ

Շրջապատող մարդկանց ձգում է Կարիճների հանելուկայնությունը։ Որոշ դեպքերում նրանց շատ բարդ է լինում հասկանալը։ Նրանք կարող են ճանապարհ գտնել ամենատարբեր իրավիճակներից՝ գայթակղելու իրենց հմտության օգնությամբ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաշված վայրկյանների ընթացքում բարի ու անմեղ մարդկանցից կարող են վերածվել չար ու վրիժառու անձնավորությունների, եթե դուք նրանց ոտքը տրորեք։

Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են ապրել առավելագույնս լավ։ Նրանք ակտիվ անձնավորություններ են, ովքեր սիրում են արկածներ։ Նրանք ատում են միևնույն տեղում նստելը և շատ արագ կարող են ձանձրանալ։ Աղեղնավորների համար կարևոր է անընդհատ գտնվել այլոց միջավայրում և պաշտում են շփվելը։ Այդ պատճառով էլ, եթե ինչ-որ մեկը կցանկանա նրանց հետ ընկերանալ, համոզվեք, որ ձեզ կհաջողվի հետ չմնալ նրանցից։

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչներն ամբիցիոզ են, վճռական ու աշխատասեր։ Երբեմն նրանք այնքան են «խրվում» աշխատանքի մեջ, որ նրանց պարզապես անհնարին է գրասենյակից դուրս բերել։ Այնուամենայնիվ, նրանք անհավանականորեն նվիրված են իրենց մտերիմներին ու միշտ պատրաստ են ցույց տալ, թե որքան են նրանցով հիանում։

Ջրհոս

Եթե դուք ուզում եք ընկերանալ Ջրհոսի հետ, ապա պետք է արդարամիտ ու անկողմնակալ լինեք ու վարեք ինտելեկտուալ զրույցներ։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են սովորել ու ինչ-որ նոր բան իմանալ մշակույթի ու աշխարհի ժողովուրդների մասին։ Դուք երբեք Ջրհոսներից ավելի հետաքրքիր մարդիկ չեք գտնի։

Ձկներ

Կանցնի մի 10-20 տարի ու ծխելու դեմ մոլագար պայքարը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին. Հրանտ Տէր-Աբրահամեան

Ձկները շատ հարուստ երևակայություն ունեն, և նրանք կցանկանային ապրել ֆանտաստիկ աշխարհում։ Նրանք հաճախ են սավառնում երկնքում, և կյանքի հանդեպ նրանց մոտեցումը կարող է թվալ ոչ պրակտիկ։ Այս նշանի ներկայացուցիչները միշտ բարի են ու երբեք չեն թողնի իրենց մտերիմներին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА