ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

05.04.2019 22:55 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆԻԿՈԼԸ` ՍՈՐՈՍԻՆ (ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ)
– В милицию
замели, дело шьют.

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ (ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՂՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փողոցից սիգարետի մնացորդներ հավաքողին մի ծաղրեք, մեղք է:

 

ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Էս ինչ զուլում երկիր ա: Նիկոլի հետ ինչքան չոչ անող, քայլող, անթրաշ դեմքեր կային, փողոցից բերեցին պաշտոնի դրեցին:

 

ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅՏՆԻ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԿՐԿԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հիմա չհասկացանք, դու գրող ես, թե՞ վարչապետ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱԿԱՆՋԻԴ ՕՂ ԱՐԱ (ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄՈՒՍԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ` ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կաղ հանգերով պոետ չես դառնա

 

ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԻ ԿՐԵԴՈՆ (ԵՊՀ-Ն ՉԻ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ, ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՓՈԽԵԼ ՀՆԵՐԻՆ` ՄԱՄՈՒԼԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արամ, ամեն ինչ կարամ, իսկ եթե չկարամ` Նիկոլի վրա կանեմ հարամ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ըստ տնտեսական զարգացման ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի` Հայաստանում Նիկոլի հայտարարած տնտեսական հեղափոխությունն այնքան բուռն է, որ եղած տնտեսության մնացորդն էլ քշում, տանում ա հետը:

 

ԴՈՒԽԸ ՀԵԼԵԼ` ԻՐԱՆ ՈՒՏՈՒՄ Ա (ՆԻԿՈԼԻ` «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԴԱՏԱՐԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Արդարադատության խորհրդից հայտնում են, որ Նիկոլը դա ասելիս երեւի նկատի է ունեցել «յուրաքանչյուր վարչապետ», քանի որ քաղաքացի Նիկոլը հենց ծանուցագիր էր ստանում` անմիջապես մի քանի ամսով սկում էր ընդհատակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА