ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄՊԻՈՆ Է ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՔԱՅԼԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ»

05.04.2019 20:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄՊԻՈՆ Է ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՔԱՅԼԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ»

Համատարած օպտիմալացումների, ապամոնտաժումների, լուծարումների ֆոնին` այդպես էլ օդում կախված մնաց Դիլիջանի ՊԵԿ համալիրի հարցը: Հիշեցնենք, որ դեռեւս շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինը` ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հաստատել էր իրենց այն տեսակետը, թե այնտեղ զինվորական վարժարանը հարմար չէ պահել: Ավելի վաղ Ն. Բաբայանն այցելել էր համալիր եւ որոշել, որ այն ճոխ է վարժարանի սաների համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

«Մարդկանց համար իշխանազավթումն ավելի կարեւվոր է, քան համազգային խնդիրները». Շարմազանով

 

«ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՇՔԵՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵՆ»

– Պարոն Շարմազանով, հայաստանյան նոր իշխանությունը մտադիր է Դիլիջանում տեղակայված «Մոնթե Մելքոնյան» ռազմաուսումնական վարժարանի սաներին այլ տարածք տալ, իսկ ներկայիս համալիրն օտարել` հանգստյան գոտի դարձնելու նպատակով, քանի որ, ըստ իրենց, այն մոնթեմելքոնյանականների համար ճոխ է: Ի՞նչ կասեք այս մասին:

«800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար»

Հակասական գործողություններ է անում Փաշինյանի իշխանությունը: Մի կողմից` հայտարարում են, որ պետք է լավագույն պայմանները ստեղծեն մեր սպաների, մեր երեխաների կրթության, մրցունակ սերունդ ունենալու համարքանի որ առանց լավ պայմաններում սովորելու, այն հնարավոր չէ իրականացնել, իսկ մյուս կողմից` ասում են` շքեղություն է: Ի՞նչ է, հո այդ ամենը երեխաներն իրենց տուն չէին տանելու: Դեռ քանի՜ սերունդ երեխաներ այդտեղ պետք է սովորեին եւ կրթություն ստանային: Իսկ ո՞վ է ասել, որ ապագա սպաները չպետք է ամենաշքեղ պայմաններում սովորեն: Ի դեպ, այդ շքեղն էլ է հարաբերական: Կարծում եմ` փաշինյանական Հայաստանի համապատասխան պաշտոնյայի գնահատակնները չեն բխում իրականությունից եւ չեն սպասարկում մեր պետության եւ բանակաշինության շահերը:

«Նիկոլի իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողվել է. ելքը հրաժարականն է»

 

«ՄՏԱՀՈԳԻՉ Է ԱՅՆ ԹԱՅՖԱԲԱԶՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԿԱ»

– Տպավորություն է, որ իշխանությունը հետեւողական քայլեր է անում ռազմահայրենասիրական դաստիարակության դեմ: Նույն ռազմահայրենասիրական կրթության հայեցակարգն էլ խորհրդարանից հետ կանչվեց, իսկ դրա փոխարեն այսօր չունենք ոչինչ...

Մենք Մշակույթի նախարարություն էլ չունենք, փաստորեն, պետք չէր... Սփյուռքի, Գյուղատնտեսության նախարարություն եւս չունենք, ինչն աբսուրդ է: Այսօրվա կառավարությունն ի՞նչ է անում, դեռ քանդում են... Նրանք չեմպիոն են քանդելու եւ քայլելու հարցում: Իսկ պետության կառավարումը, երբ դու գալիս ես, փորձում ես ջնջել ամեն ինչամենավտանգավորն է: Մինչդեռ պետք է աշխատի սերունդների համերաշխությունը, ներդաշնակությունը, մի կառավարությունից մյուսին փորձի փոխանակումը: Ոչ թե գալ եւ ասել` ամեն ինչ վատ է: Ինձ համար կրթությունը նախեւառաջ դաստիարակություն է, արժեքային համակարգ է: Եվ այսօր այն, ինչ կատարվում է մեր կրթության  եւ ոչ միայն կրթության ոլորտում, մտահոգիչ է: Դրա մասին են վկայում այն թայֆաբազությունները, որ կան: Մի հատ տեսեք, թե ովքեր են նշանակվել բուհերի խորհրդի նախագահներ: Չեմ ասում բոլորը, բայց մի քանի տեղեր հայտնվել են մարդիկ, ովքեր բացահայտ հակազգային քարոզ են արել կամ գոնե մեկ- երկու մարդ այդպիսին է: Իսկ այսօր նրանք բարձր պաշտոնների են նշանակվել: Նշանակվել են մարդիկ, ովքեր Վեհարանի պաշարմանն են մասնակցել եւ հենց Փաշինյանի իշխանության կողմից պաշտոն են ստացել: Մարդիկ կան, ովքեր մեր ազգային, ավանդական արժեքները, մեր դաշնակցային հարաբերությունները քարկոծել են, բայց այսօր մեծ-մեծ խոսում են: Այս իրավիճակը ոչ միայն մտահոգիչ է, այլեւ` քաոսային: Եվ ամենակարեւորը` իշխանությունը չունի գաղափարական ողնաշար: Երբ դու չունես գաղափարական հենք, դու ո՞ւր ես գնում:

«Որեւէ մեկին չենք պարտադրելու ու ասենք` ռեյտինգայինով պետք է առաջնորդվես»

 

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ»

– Ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ գաղափարական ողնաշար չունի իշխանությունը...

Ծրագիր չկա, այսօրվա իշխանությունն անկանխատեսելի է ամեն ինչում: Այսօր այստեղ են, վաղը` այնտեղ: Այսօր ալֆայից են խոսում, վաղը` օմեգայից: Սա է վտանգավորը: Թատրոն են կրճատում, հետո որոշում են չկրճատել, հետո` էլի որոշում են կրճատել: Կարմիր գծերն են հանում, հետո էլի` գծում են, ապամոնտաժում են, հետո նորից դնում են: Ընդ որում` արտաքին քաղաքականությունում էլ են այդպես վարվում: Անում են հայտարարություններ, որ  օտարերկրյա գործակալներ են փնտրում, բայց չեն ասում` ի վերջո, այդ օտարերկյա գործակալները ովքե՞ր էին:

«Չի կարելի ամեն ինչ իջեցնել այսքան ցածր մակարդակի»

Օտարերկրյա գործակալների մասին Իրանում հնչեցրած իր ելույթից անմիջապես հետո` Սորոսի «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի» կայքից անհետացան դրամաշնորհներ ստացած անձերի անունները: Սա, ըստ Ձեզ, պայմանավորվա՞ծ էր մեկը մյուսով:

Չեն կարծում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը այնքան միամիտ է, որ ինքն իր արխիվներում չունի տվյալներ, թե մեր երկրում ով ումից դրսից ինչքան փող է ստացել, թեկուզ 10 հազար դրամ: Եթե չունի, ուրեմն` շատ վատ է: Կարծում եմ` ունի, ես բավականին դրական կարծիքի եմ մեր համապատասխան կառույցների մասին: Բայց գտնում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի այդ փաթեթը տրամադրեն Փաշինյանին, որ ինքն էլ ուսումնասիրի, միգուցե այնտեղ իր ծանոթների եւ իր հետ քայլողների անունները հայտնաբերի:

«Արագացված տեմպերով քարոզարշավ ինչ-որ PR-ի համար չի կարելի սկսել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА