o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.04.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Առավել քան զարմանալի բաներ են կատարվում ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ: Զորօրինակ, ՔՊCC-ի պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը երկար եւ անիմաստ դատողություններ անելով «Քաղաքացու օր» կոչվող տոնի մասին, նաեւ չբացառեց, որ Ղազախստանի մայրաքաղաքի օրինակով կարող է անվանափոխվել եւ Երեւանը: Այդ ֆոնի վրա արդեն զարմանալի չի հնչում այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից` ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվկանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ եւ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում` «ԱԺ շենքերի բարեկարգման եւ սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում: Այդ հրդեհի առնչությամբ, որից տուժել է միայն  գույքը, կարելի է երկու բան ենթադրել` կա՛մ ինչ-որ փաստաթղթեր էին ուզում ոչնչացնել, կա՛մ ինչ-որ մեկը զբաղված էր այն զբաղմունքով, որը Ալեն Սիմոնյանն ուզում է օրինականացնել` մարիխուանայով: Թե չէ չծխածը ինչպե՞ս կարող է ցանկանալ մայրաքաղաքի վերանվանում:

ԶԱՐՄԱՆՔ

Բնականաբար, շատերն անհանգստացած են Նիկոլի` ԱԱԾ-ին տված դիկտատորական տարօրինակ հանձնարարությամբՈ՞վ է որոշելու` Արթուր Վանեցյա՞նը, թե ով է հասարակական կարծիքի մանիպուլյացիա անում: Դուք ասել եք մի բան ու չեք արել: Դա հանրային կարծիքի մանիպուլյացիա է, թե ո՞չ: Այս մասին 24TV-ի եթերում խոսել է ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ տնօրենին տված հանձնարարականին` կոշտ հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին: «Իշխանությունը, որը եկել է «ֆեյք նյուզի» միջոցով, սկսել է պայքարել դրանց դեմ: Ես դա կընդունեմ միայն այն դեպքում, երբ ԱԱԾ-ն զբաղվի նաեւ այն պաշտոնյաներով, որոնք կեղծ խոստումներ են տվել ու չեն կատարել»,- ասել է Հովհաննիսյանը: Իսկ մենք կավելացնենք, որ կարելի է համաձայնվել, եթե պատասխանատվության ենթարկեն պացիֆիստական քարոզ անողներին, այդ թվում եւ` ԱՄՆ-ում փամփուշտներից զարդեր ձուլելու մասին խոսող հարգարժան «առաջին տիկնոջը»:

ԶԱՐՄԱՆՔ

Լավ, անցնենք պոզիտիվին: Կառավարության նիստի ժամանակ  ԱԻ նախարար ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ հայտարարեց. «Էսքան վատ բան խոսալուց հետո, երեւի թու-թու-թու, ասեմ առաջին լավ բանը, որ հովտային եւ նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99%-ով չի սպասվում»: Ըստ նրա` տեղումները ապրիլ-մայիսին նորմայից ավելի, իսկ հունիսին` նորմայի սահմաններում կլինեն, ջերմաստիճանի փոփոխման հետ կապված գետերից ելքը մեծանալու է, այսինքն` գետերը ջրառատ են լինելու մայիսին: Նա նշեց, որ այս տեղեկությունը փոխանցել է տարածքային կառավարման նախարարություն եւ մարզպետարաններ, բայց 3-4 օր առաջ կարող են միայն ասել` վարարում լինելու է, թե ոչ: Ֆ.Ցոլակյանի խոսքով` Սեւանի մակարդակը հունիսի սկզբին 45 սմ կբարձրանա:Բայց այստեղ զարմանալին այն է, որ այդ միակ լավ բանը որեւէ առնչություն չունի թրաշամանուկների կառավարության գործունեության հետ, դա անում է բնությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА