ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՑԽԵՐ Է ՏՐՈՐՈՒՄ ԵՎ ՏՐՈՐԵԼՈՒ Է

05.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՑԽԵՐ Է ՏՐՈՐՈՒՄ ԵՎ ՏՐՈՐԵԼՈՒ Է

Ցնծա՛, հայոց աշխարհ: Փառք ՔՊCC-ին: Ժողովրդի սիրելի վոժդը Արմավիրի մարզ այցելելուց հետո բանաստեղծություն է գրել, որով բազում համբույրներ է բաժանում աջուձախ: Եվ դա այն պահին, երբ երկրում բազում մարտահրավերներ կան` ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, երբ երկրի վրա կախված է պատերազմի սպառնալիքը, իսկ տնտեսությունը ավելի վատ վիճակում է, քան Չալոն մինչեւ Նիկոլի քայլարշավի սկսելը:

ՎԱՅ-ԴԻԿՏԱՏՈՐԸ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՈՒՏՈՒՄ

 

ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ԷԼ ՄԱՄՈՒԼԸ ՄԵՂԱՎՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Բայց պատկերացրեք, որ բանաստեղծությունը ողջունողների մեջ կան ոչ միայն հասարակ զոմբիներ, այլեւ այնպիսի ծայրահեղ ցինիկ, ինչպիսին է տխրահռչակ Կարպիս Փաշոյանը, ով հարկադրված էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ արհամարհանքով էր արտահայտվել ապրիլյան պատերազմի հերոսների մասին. «Արդեն ավանդույթ է դարձել. եթե վարչապետ Փաշինյանը որեւէ տեղ է գնում, ապա ինչ-որ մի բանաստեղծություն է անպայման գրում: Եկեք շնորհակալություն հայտնենք, որ Ալիեւի հետ բանակցությունների մասին բանաստեղծություն չի գրել»:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

Եթե մինչ վերջերս խոսքի ազատությունը սահմանափակելու կոչերը հնչում էին տարատեսակ սպասարկուների շուրթերից, ովքեր պահանջում էին պատժել «մանիպուլյացիայով» եւ «ֆեյք նորություններով» զբաղվող ԶԼՄ-ներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին, ապա հիմա վոժդը անձամբ դրանով զբաղվեց: Կառավարության վերջին նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հատուկ հանձնարարություն տվեց: Ըստ այդմ` ԱԱԾ-ն պետք է քայլեր ձեռնարկի սոցցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ: «Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք»: Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին` ցույց տալու, որ մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն»,- նշեց նա

ՀՈԳՈՎ ՍՈՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԵՆ

Դե, դրա առնչությամբ բլոգերները կատակում են, թե Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապը եւ կեղծ ոստիկան Աշոտը ողջունում են վարչապետի որոշումը` պայքարելու ֆեյքերի դեմ: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ բաց նամակով դիմել է Արթուր Վանեցյանին եւ ներկայացրել իր ՀԿ-ի եւ «Անտիֆեյք» կայքի կողմից բացահայտված բազում իշխանական ֆեյքերի տվյալներ, ինչպես նաեւ մատնացույց է արել Օրբելի փողոցի վրա գտնվող այն  հիմնարկը, որը «ֆեյքերի ֆաբրիկա» է: Բայց պարզ է, որ ինչպես սիրում էր կատակել ԽՍՀՄ գլխավոր դատախազներից մեկը` ամենակարեւորը քննության ընթացքում ինքդ քո հետքի վրա դուրս չգաս: Այսինքն` երկրի ազգային անվտանգության համար իրական վտանգ ներկայացնող անձանց, ովքեր  քարոզում են թշնամու հետ գրկախառնություններ, կամ ոտատակ են տալիս ազգային բոլոր սրբությունները, ոչ ոք չի դիպչի:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԱՀԸ ՄԻ ՄԱ՞Հ Է

ՎԱՐՉԱԽՄԲԻ ՆԵՐՍՈՒՄ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ

Բլոգեր Հայք Վարդան Վարդանյանը նշելով, որ վատ երազ է տեսել եւ այն պատմել է ջրին եւ Ֆեյսբուքին, կեսկատակ-կեսլուրջ ներկայացրել է այդ «վատ երազը»:

Ո՞ր հոդվածով են քեզ բերել, արա՛:

Բ5:

Էդ ո՞րն ա, արա՛

Բռնապետականի 5:

Ֆե՞յկ ես ունեցել, արա՛:

ՆԻԿՈԼԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ-ՊՂԾԱԲԱՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ

Հա:

Բ5-ի ո՞ր մասով:

– 2-րդ:

Վայ քո, արա՛, խմբակային ֆեյկե՞ր ես ունեցել, ա՛յ....

Կամանդիր, էս ռեցիդիվիստին ո՞ր կամեռ տանենք` գողերի՞, թե՞...

Ի՜նչ կամեռ, արա՛, սրանց քցեք պադվալ, որ վաղը գալու էն տանեն գնդակահարության:

Լսո՛ւմ եմ: Ընկի առաջ, արա՛, էս մեր երկրի ժողովրդավարության դե՞մ ես հելել, ա՛յ ազգի դավաճան, քեզ գնդակահարելն էլ քիչ ա, քեզ պիտի...

ՄՂՁԱՎԱՆՋԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Բայց նման է, որ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը որեւէ ցանկություն չունի այդպիսի «վատ երազները» իրականություն դարձնել: Նա հենց կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ որեւէ սուբյեկտ, լինի այն իրական, թե` ֆեյք, իրավապահների տեսադաշտում կարող է լինել միայն մի դեպքում` եթե գրառումը ինքն իրենով պարունակում է հանցակազմ: Իսկ ինչպես հայտնի է, ՀՀ օրենսդրությունը չի արգելում քաղաքացիներին ունենալ սոցցանցերում թեկուզ հարյուրավոր կեղծ էջեր, իսկ այդ նույն քաղաքացիներին ու նաեւ ԶԼՄ-ներին զբաղվել այն գործով, որը կոչում են «մանիպուլյացիա»: Ի դեպ, այդ հանգամանքը մատնանշում են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ու նաեւ նշում են, որ ֆրանսիացիներն արդեն հասցրել են փոշմանել, որ ֆեյքերի դեմ օրենք ունեն, եւ հորդորում են Փաշինյանին չտրորել Ֆրանսիայի տրորած փոցխը: Բայց ասողին լսող է պետք, եւ Նիկոլը լսողների թվին չի պատկանում եւ բացեիբաց խոստովանել է, որ հանձնարարել է քրգործ հարուցել իր ազգականներից մեկի դեմ: Այսինքն` նա մեկտեղել է պոպուլիզմը եւ դիկտատորական միջամտությունն իրավապահների աշխատանքինԲայց այդ նույն իրավապահներն արդյո՞ք մտադիր են խաղալիք լինել Նիկոլի ձեռքում: Զորօրինակ, Արթուր Վանեցյանն անդրադարձել է եւ Նիկոլի կողմից իր մորը պաշտոնանկ անելու հարցին. «Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Եվ այնտեղ պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն: Բայց ես չեմ ուզում դա քննարկել, որովհետեւ առհասարակ վարչապետի որոշումները չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն»: Բայց արդյո՞ք այդ զուսպ պատասխանը նշանակում է, որ մի գեղեցիկ օր էլ ԱԱԾ-ն չի կատարի ձերբակալություն, որը ահավոր կերպով դուր չի գա Նիկոլին: Այլ ուժային կառույցների պարագայում էլ հակասությունների հոտ է գալիս: Իսկ հանրության հետ հակասությունները առավել քան ակնհայտ են եւ սրընթաց խորանում են: Հիմա ի՞նչ ճանապարհ ունի Նիկոլը: Հանդարտ տարբերակներից մեկը այն է, որ օտարերկրյա գործակալներից մաքրի իր շրջապատն ու իշխանության մարմինները եւ, ինչպես ժամանակին առաջարկել էր ՍԻՄ նախագահը, ձեռնամուխ լինի ազգային փրկության կառավարության ձեւավորմանը: Եվ քանի որ Նիկոլի ողջամտությանը չենք հավատում, ապա մյուս տարբերակները անպայման ունենալու են սուր հանգուցալուծում: Նա կամ ռեալ փորձ կկատարի բռնապետություն եւ բոլշեւիկյան տեռոր հաստատելու, ինչը կավարտվի իր ռեժիմի շատ դաժան տապալումով, կամ էլի այդ ռեժիմը կտապալվի, բայց դաժանությունը կլինի մի քիչ պակաս:

ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА