ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Առաջին անգամ եմ Հայաստանում, անչափ ուրախ եմ». Նատալիա Օրեյրոն ժամանեց Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05.04.2019 08:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
​​​​​​​«Առաջին անգամ եմ Հայաստանում, անչափ ուրախ եմ». Նատալիա Օրեյրոն ժամանեց Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ պրիլի 5-ին առավոտյան ժամը 5:30 հայտնի արգենտինական՝ ծագումով Ուրուգվայից երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ժամանեց «Զվարթնոց» Օդանավակայան։

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայողին կտեղափոխեն Երևան, վիճակը ծանր է. Ա. Հովհաննիսյան

Մի քնաի ժամ առաջ Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում  նա հանդես էր եկել իր՝ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» մեծ շոուծրագրի շրջանակներում, այնուհետև միանգամից մեկնել Հայաստան։ Չնայած այսքան խիտ և զբաղված աշատանքային գրաֆիկին Նատալիան, ինչպես միշտ ժպտերես և ուրախ էր։

«Ողջույն, ինչպե՞ս եք։ Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն, որ եկել եք» ժամանելուն պես ասաց Նատալիան: «Իրավունքին» հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան.

- Ինչպե՞ս անցավ չվերթը, Նատալիա։

- Շատ լավ անցավ ճամփորդությունը։ Մի քանի ժամ առաջ էի համերգի։ Այնտեղից ուղիղ եկել եմ Երևան։

- Ինչ սպասի հայ հանդիսատեսը Ձեր շոուից։

- Հուսով եմ, որ շոուն իրենց շատ դուր կգա։ Եկել ենք մեծ անակնկալներ մատուցելու և ստանալու ակնկալիքներով։

- Նատալիա, ի՞նչ անկնկալիքներ ունեք հայաստանյան այցից։

- Առաջին անգամ եմ Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ եմ։ Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնքներ կան Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի Շրջագայության» շրջանակներում։

«Իրավունքի» առաջարկով Նատալյա Օրեյրոն մտավ հայի կերպարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նշենք , որ Նատալիայի ամուսինը՝ արգենտինական հայտնի «Դիվիդիդոս ռոք խմբի մենակատար Ռիկարդո Մոլյոն իրենց յոթամյա որդու՝ Մեռլին Ատաուլպա Մոլյոյի հետ երեկ ժամանել են Երևան։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրջյանի անվ. մազրզահամերգային համալիրում ՝կանանց և գեղեցկության տոնին ընդառաջ, Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» շոուի շրջանակներում։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА