o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՇՈՒՏՈՎ ԴԱՌՆԱԼՈՒ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ»

03.04.2019 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՇՈՒՏՈՎ ԴԱՌՆԱԼՈՒ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ»

ՀՀԿ-ականները երեկ Եռաբլուր պանթեոնում էին` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Չնայած նրան, որ լրագրողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, սակայն ՀՀԿ ղեկավարն ասաց, որ կխոսի, երբ ժամանակը կգա: Այդուհանդերձ, հաջողվեց մի շարք հարցերի պատասխաններ ստանալ ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ:

«Որքան էլ ասեն` հալվա-հալվա, դրանից մեր բերանը չի քաղցրանում». Վարդան Բոստանջյան

 

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՍՊԱՍՎԱԾ ՈՒ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է»

– Պարոն Աշոտյան, ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ կխոսի, երբ ժամանակը գա: Ի վերջո, ե՞րբ ՀՀԿ ղեկավարի կողմից կլինի հանրային խոսք:

Մի քանի շաբաթ առաջ մենք չէինք ասում` շուտով, բայց հիմա արդեն ասում ենք` շուտով: Այսինքն` ինչպես տեսնում եք, դինամիկան դրական է: Հասկանում եմ« որ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սպասված ու պահանջված է, եւ նրա այս գրեթե մեկ տարվա լռությունը պակաս խոսուն ու արտահայտիչ չէ, քան իր հնարավոր հարցազրույցները կլինեին: Ամեն ինչ ունի իր ժամանակը« ունի իր հասարակական« քաղաքական պատեհ պահը« քաղաքական տրամաբանությունը« որի մեջ էլ Սերժ Սարգսյանը խոսելու է£ Սերժ Սարգսյանը մնացել է ակտիվ քաղաքականության մեջ, ՀՀԿ ղեկավարն է, հետեւաբար, որպես քաղաքական առաջնորդ, բնական է, որ ասելիք ունի: Սա շատ լավ գիտենք, ինքն էլ շատ լավ գիտի, որովհետեւ ակտիվ հետեւում է քաղաքական գործընթացներին, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնկալում է լսել իր գնահատականները: Իսկ այդ հարցերը շատ տարբեր են, եւ Ս. Սարգսյանը շատ լավ գիտի այդ հարցերի շրջանակը` ինչո՞ւ էր «ինքը սխալ« իսկ Նիկոլը` ճիշտ» հարցից սկսած` մինչեւ Արցախյան հակամարտության կարգավորման, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, տնտեսական զարգացման հետ կապված իր գնահատականները: Կարող եմ միայն ասել, որ բնական է, դժվար է պատկերացնել, որ մեկ ելույթով կամ մեկ հարցազրույցով հնարավոր կլինի ծածկել նախագահից ակնկալվող բոլոր այն հարցերի շրջանակը, քանի որ հարցերից յուրաքանչյուրը մի առանձին մեկնաբանության կամ հարցազրույցի թեմա կարող է դառնալ: Հավաստիացնում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջնորդական խոսքը շուտով դառնալու է Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս:

«Առայժմ խոսքերը գործերից առաջ են ընկնում». Արման Մելիքյան

Լուրեր են շրջանառվում, թե Սերժ Սարգսյանն առաջինը խոսելու է ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ` ապրիլի 23-ին£ Ի՞նչ կասեք այս մասին:

Այդ տեղեկությունները կարող եմ միանգամից հերքել: Սերժ Սարգսյանը, երբ որոշի խոսել, խոսելու է հայկական լսարանի հետ: Ձեւաչափի վերաբերյալ այս պահին դեռ ոչինչ ասել չեմ կարող` այն պարզ տրամաբանությամբ, որովհետեւ դեռ ժամանակ կա: Քննարկվում են տարբեր ձեւաչափեր, ավելին Ձեզ ասեմ` արդեն ունենք մոտ մեկ տասնյակ հրավեր` տարբեր լրատվամիջոցների կողմից` թե՛ հեռուստատեսությունների, թե՛ առցանց լրատվականների կողմից, որ այդ հարցազրույցը կազմակերպվի հենց իրենց հետ: Այդ հրավերները բաց են, ուղղվում են Սերժ Սարգսյանին` իմ միջոցով, վստահ եմ, որ էլի կլինեն բազմաթիվ հրավերներ: Մեզ էլ ճիշտ հասկացեք, անկեղծ ասեմ, թեպետ մենք գրեթե ամեն օր շփվում ենք մեր քաղաքական ղեկավարության հետ, բայց ինձ էլ է շատ հետաքրքիր լսել նախագահի հանրային խոսքը` երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Ես էլ եմ շահագրգիռ« որ այդ խոսքը լինի որքան հնարավոր է հասանելի մեր հասարակությանը: Իսկ ժամկետներն այստեղ դիտարկեք ավելի շատ որպես տեխնիկական, քան որեւէ կոնսպիրլոգիայի խնդիր:

«Փաշինյանի ռեալիթի շոուն շուտով ավարտվելու է». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

 

«ԱՊՐԻԼԻ 2-Ը ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՕՐ ՉԷ»

– Իսկ հարցազրույց տալուց զատ, ՀՀ երրորդ նախագահը պատրասվո՞ւմ է քաղաքական հանրային կյանք վերադառնալ:

Բնականաբար, ակտիվ քաղաքականությունը չի ենթադրելու, պարզապես, միանվագ լրատվական առիթ: Նախագահը չի լքել քաղաքական դաշտը եւ չի պատրաստվում լքել: Հանրային քաղաքական, ակտիվ գործունեությունը ենթադրելու է հանրային խոսքի պարբերականություն: Իսկ այդ պարբերականությունը նախագահների դեպքում, օրինակ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, այնպես էր, որ չէինք ակնկալում, թե նրանք ամեն օր պետք է հարցազրույց տան կամ ամեն օր պետք է ելույթ ունենան: Երբ Հայաստանի նախկին նախագահները որոշում են, որ իրենց ասելիքի պատեհ պահն է, որովհետեւ նաեւ պատեհ ասելիք ունեն, նրանք իրենց խոսքն ասում են, եւ այս տրամաբանությունը գործում է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում: Խոստանում եմ, որ ՀՀ երրորդ նախագահից լսելու եք բանավոր խոսք` չբացառելով նաեւ գրավոր խոսքը:

«Ոչ մի դեպքում չպետք է ընկերություն անել Թուրքիայի հետ». լեգենդար Արմեն (Սամվել) Մարդոյան (Տեսանյութ)

Կարելի՞ է համարել, որ Հանրապետական կուսակցությունը իշխանության գալու հույսեր ունի:

Կա՞ Հայաստանում քաղաքական ուժ, որը իշխանության մաս չէ, եւ այսօր չի մտածում իշխանափոխության մասին: Եթե այդպիսի ուժ կա, որ այլեւս հույս չունի, ուրեմն` այդպիսի ուժ էլ չկա: Ինձ թվում է` իմ եւ իմ ընկերների հանրային ակտիվությունը ցույց է տվել, որ բացարձակ մեզ չի կաշկանդել մանդատի բացակայությունը` Հայաստանի եւ Արցախի քաղաքական օրակարգում հարցեր առաջադրելուն: Հընթացս կարող եմ թվարկել 10 հարց, որը վերջին երեք ամսում եղել են հանրային քննարկումներում` կա՛մ ՀՀԿ-ականների, կամ նախկին ՀՀԿ-ականների շնորհիվ: Եվ խոսքս ավարտելով` ուզում եմ ընդգծել, որ ցանկացած քաղաքական գործունեություն պետք է խարսխված լինի արժեհամակարգի եւ օբյեկտիվ հիմքերի վրա: Իսկ մեր կուսակցության եւ, վստահ եմ, շատ քաղաքական ուժերի, դավանած արժեքներն այնպիսին են, որ կա պետականության զգացողություն, կա ազգային խնդիրների կարեւորություն եւ գերակայություն: Ուստի` ապրիլի 2-ը ներքաղաքական պայքարի օր չէ, այլ սգո եւ պատվի, հպարտության եւ պարտավորությունների ու քաղաքական միասնականության օր է:

«Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է». Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА