o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.04.2019 20:50 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հանրային մեծ հետաքրքրության առարկաներից մեկը ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ առավել քան կոշտ հայտարարությունն էր Նյու Յորքում, առավել եւս, որ դա արվել էր հենց Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը զուգահեռ: Եվ ահա Եռաբլուրում լրագրողները բռնեցրին Նիկոլին եւ այդ հայտարարության մասին հարցրեցին: «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից, որովհետեւ ի՞նչ է ասել նախարարը, ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը այլ բան մտածի, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը` շեշտում է դրա կարեւորությունը»,- մասնավորապես ասաց վարչապետը` հավելելով. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո. սրա հետ կապված որեւէ հարց ունե՞ք»: Դե ինչ, վոժդի պատասխանը առանձնապես զարմանալի չէր, ուրիշ էլ ինչ պետք է ասեր, սակայն մեր բազում հայրենակիցներ սոցցանցերում այսպիսի մեկնաբանություն են տվել դրան` իսկ այդքան կա՞ Նիկոլը, որ ուժային նախարար պաշտոնանկ անի, թե՞ ավելի հավանական է հակառակը: Ինչեւէ, մինչ մեր հայրենակիցների մի մասը այդպիսի հռետորական հարց են հնչեցնում, Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատեց Արթուր Վանեցյանի մորը` Մարգարիտ Ազարյանին: Հետաքրքիր է, այդ հանգամանքին ինչպե՞ս կվերաբերվի ԱԱԾ տնօրենը...

ԶԱՐՄԱՆՔ

Առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ հանրությանը զարմացրեց` զետեղելով սեփական լուսանկարը զինվորական համազգեստով: Սակայն նա էլ ավելի զարմանալի բան արեց` անդրադարձավ Աննա Հակոբյանի այն նախաձեռնությանը, որ ծխախոտային ընկերությունները ամեն մի տուփից մեկական դրամ փոխանցեն տիկնոջ ֆոնդ: Եվ Արսեն Թորոսյանը դա անվանեց անթույլատրելի: Նա նշեց, որ համաշխարհային շատ մեծ հակաքաղկցկեղային միությունները նշում են, որ որեւէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ եւ ակնկալել որեւէ գումար, որպեսզի չբարձրացվի դրանց դրական վարկանիշը. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատուկ հայտարարություն է ուղարկել երկրի ղեկավարներին, այդ թվում` նաեւ մեր երկրի, որով կոչ է արել չհամագործակցել որեւէ ծխախոտային ինդուստրիայի ֆինանսական ծրագրերին»: Հետաքրքիր է, այդ ի՞նչն էր Արսեն Թորոսյանին դրդել այդպես «վայիս լինել» սրբության սրբոցին` Աննա Հակոբյանի հիմնադրամին, եւ պատկերավոր ասած, երկյուղ չունի՞, որ դա կավարտվի գարդասիլով հոգնայով: Թե՞ նա այդ ձեւով արտահայտել է իր վերաբերմունքը ԱԱԾ-ի կողմից իր տեղակալին ձերբակալելուն:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերն էին վրդովվել եւ ամենակոշտ գնահատականը տվել ֆեմինիստուհի եւ ԼԳԲՏ-ասեր Լառա Ահարոնյանի այն հայտարարությանը, որ ապրիլի 2-ով պետք է ոչ թե հպարտանանք, այլ ամոթից գետինը մտնենք: Բայց պարզվում է, որ այդ սորոսասին «կուպեից» նույնիսկ նրանից էլ առաջ անցնողներ են եղել ու, մասնավորապես, վայնասուն էին բարձրացրել այն տեսանյութի կապակցությամբ, ուր ապրիլյան պատերազմում զոհված ԳՈՌ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հոր ընկերոջ փոքրիկ որդին ինչպես է խնամքով սրբում Գոռի տապանաքարը: Այդ պացիֆիստական, կեղծ մարդասիրական վայնասունին մի բան կարող ենք պատասխանել` այդ փոքրիկ տղան հաստատ կարգին հայ կմեծանա: Իսկ այ դուք ոչ միայն հայ չեք դառնա, այլ ձեզանից մարդ էլ չի ստացվի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА