ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉԻՆ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՔԸ ԴԻՊՉՈՒՄ Է` ՀԱՐԱՄՎՈՒՄ Է

03.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉԻՆ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՔԸ ԴԻՊՉՈՒՄ Է` ՀԱՐԱՄՎՈՒՄ Է

Ապրիլի 2-ի հիմնական թեման, բնականաբար, Եռաբլուրն էր եւ ապրիլյան պատերազմի երեք տարին: Ուստի, բնական է, որ ամբողջ համացանցը լցված էր հենց այդ թեմայով: Բայց ահա Եռաբլուրում տեղի ունեցավ մի քստմնելի բան` կոտրվեցին ավտոմեքենաների ապակիներ, եւ մեքենաները թալանվեցին: Այդ թվում` Արմենակ Ուրֆանյանի ազգականների ավտոմեքենան: Եվ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Եռաբլուրում, եւ ամբողջ տարածքը լեփ-լեցուն էր ոստիկաններով:

ԵՐԿՐԻ ԿՐԿԵՍԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

ԵՌԱԲԼՈՒՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՋՐԲԱԺԱՆ ԴԱՐՁԱՎ

Այսպիսով` սրբավայրում վոժդի հայտնվելուն պես հարամություն տեղի ունեցավ: Բայց դա այդ օրվա ամենեւին էլ միակ տհաճ անակնկալը չէր: Այսպես, առավոտվանից սորոսականները` Լարիսա Մինասյանի գլխավորությամբ, հավաք անցկացրեցին, ու այդ հավաքի թագն ու պսակը տխրահռչակ ադրբեջանասեր կապտամազիկն էր: Գումարած դրան` Լարիսա Մինասյանը քանիցս ակնարկեց, որ ապրիլյան պատերազմի պատճառը, իբր թե, բանակային կոռուպցիան էր: Ինչեւէ, դրա առնչությամբ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը նկատում է. «Արդեն երեք տարի շրջանառվող այս թեզն առ այս պահը որեւէ բացահայտ շահառու չուներ, ու կարելի է ասել առաջին անգամ ի հայտ եկավ բահերով թշնամու դեմ կռվող սոված զինվորների, դիզելային վառելիքի փոխարեն բաքերում ջրով լիցքավորված տանկերի, տարատեսակ SՕS էջերով տարածվող «նահանջների» հրամանների մասին միֆերի սկզբնաղբյուրը... Սա անշուշտ արդեն լավ է` մարդիկ թեկուզ երեք տարի անց կարող են ծանոթանալ իրենց մոլորության մեջ գցող եւ պատերազմի ամենաթեժ օրերին ապատեղեկատվություն տարածելով թշնամու օգտին աշխատողներին»:

ԵՐԲ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԹՌՉՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Իսկ հաջորդ գարշանքը ՔՊCC-ի խորհրդի անդամ, ԼԳԲՏ կարկառուն պաշտպան, Նիկոլի կողմից որպես չորս երեխաների պարկեշտ մայր ներկայացված Լառա Ահարոնյանի գրչին է պատկանում. «Այսօր ամաչելու օր է, մեղավոր զգալու, ոչ թե` հպարտանալու, ու մենք մեզ ու ուրիշներին խաբելու, որ 18-20 տարեկան հերոսներ ենք ունեցել 3 տարի առաջ: Ու մինչեւ այսօր շարունակում ենք խոսել պատերազմական լեզվով ու շատ քիչ բան ենք փոխում մեր մտածելակերպի ու ամենօրյա քայլերի մեջ, որ պատկերացնենք ուրիշ բան, քան պատերազմ. Ամոթ մեզ»: Ինչպես դիպուկ նկատում է  Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը` սույն անձնավորությունը մեր զինված ուժերին ամոթանք է տալիս, թե ինչու երեք տարի առաջ այդ օրը մեզ կոտորելու եկած թուրք հատուկջոկատայիններին ծաղկեփնջերով դիմավորելու փոխարեն կանխեցին այդ կոտորածը եւ ջարդեցին թշնամուն: Այսինքն` ստացվում է որ հենց ապրիլի 2-ին օտարի կամակատար ուժերը ամեն ինչ արեցին, որպեսզի ստվեր գցեն ապրիլյան պատերազմի խորհրդանիշների վրա, կամ առնվազն հակասանիտարական ձեւով վայրահաչեն: Ի դեպ, նրանց զինակից Իլհամ Ալիեւն էլ սպառնաց նոր պատերազմով, ինչպես նաեւ հայտարարեց, որ բացի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, Արցախի խնդրի այլ լուծում չգիտի: Հիմա հարց` եթե մազութային բռնապետը այդպես է արտահայտվում, ապա Նիկոլը իրենց հանդիպումից, գրողը տանի, հատկապես ինչի՞ց էր գոհունակություն հայտնումՄեկ ուրիշ հանգամանք եւս` նախագահ Արմեն Սարգսյանը գերադասեց ապրիլի 2-ը դիմավորել Արցախում: Այսինքն` այդ օրը Նիկոլ Փաշինյանի կողքին չլինել: Ավելի վաղ նա խույս տվեց նույն Նիկոլի հետ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց: Եվ, բնականաբար, հարց է ծագում` ի՞նչն է նրան մղում սահմանազատվել ժողովրդի կողմից այդքան սիրված վարչապետից: Զորօրինակ, ցանկության դեպքում նա հանգիստ կարող էր սկզբում գալ Եռաբլուր, իսկ հետո հասցնել մեկնել Արցախ, հարկ եղած դեպքում` անգամ ուղղաթիռով: Բայց տպավորություն է, որ նա ձգտում է որեւէ կերպ Նիկոլի հետ նույն տեղում միաժամանակ չհայտնվել: Ինչո՞ւ: Իրավիճակի ինչպիսի՞ փոփոխությունների է սպասում եւ ի՞նչ ակնկալիքներ ունի:

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼԸ

 

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ

Իսկ այժմ գնանք մի քանի օր դեպի հետ: Իսկ այդ ժամանակ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի ջանքերով կազմակերպվեց Ղրիմի վերամիավորման հնգամյակին եւ Արցախի ու Ղրիմի օրինակով ինքնորոշման տեսության եւ պրակտիկային նվիրված ծանրակշիռ գիտաժողով: Գիտաժողով, որին մասնակցել է Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը, ով ՌԴ նախագահի մոտ Ղրիմի հատուկ ներկայացուցիչն է, ինչպես նաեւ վաստակաշատ գիտնականներ: Այդպիսի, այն էլ` լեփ-լեցուն դահլիճով միջոցառում կազմակերպելու փաստը ինքնին ՍԻՄ կուսակցության ներուժի վկայությունն է: Եվ, ի դեպ, այդտեղ մասնակցում էին եւ ուրիշ ազգային պահպանողական ուժերի ներկայացուցիչներ` ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, այնպիսի գործիչ, ինչպիսին է Գառնիկ Իսագուլյանը, նաեւ ազգային պահպանողական ուղղվածության բազմաթիվ ՀԿ-ներ: Ճիշտ է, դրան բավականին նյարդային արձագանք տվեց Ուկրաինայի դեսպանատունը, իսկ թավշիստ իշխանությունները ձգտեցին ինչքան հնարավոր է հեռու մնալ, սակայն դա այլ խոսակցության թեմա է: Իսկ տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է ազգային պահպանողական ուժերի վերելքը: Վերջին մի քանի շաբաթներին առավել քան ակնհայտ է ՀՀԿ-ի ակտիվացումը: Դա ե՛ւ ՀՀԿ-ի գործիչների հրապարակային բազում ելույթներն են, ե՛ւ հանրային աճած պահանջարկը` լսելու Սերժ Սարգսյանի խոսքը: Ի դեպ, մինչ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների բավականին մեծ պատվիրակությունով Եռաբլուրում էր, ապրիլյան պատերազմի տարեդարձի հետ կապված` ՀՀԿ մեկ այլ պատվիրակություն էլ մեկնել է Արցախ: Ուշագրավ է, որ ապրիլի 2-ը նաեւ ՀՀԿ-ի հիմնադրման 29-ամյակն է: Իսկ լրատվական տարածքում շարունակվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ժրաջան ակտիվությունը:

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈԹԱՓԵՑ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈ՛Ւ»-Ն

ԵՐԲ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԱՇՏ

Հարկ է նշել, որ երրորդ նախագահի գործունեությունը արդեն շուրջ երկու ամիս է շատ ակտիվ լուսաբանվում է համացանցում, մասնավորապես` Ֆեյսբուքում ստեղծված են Սերժ Սարգսյանին նվիրված մի քանի ակտիվ խմբեր: Խմբերից մեկն էլ, ի դեպ, կոչվում է «Պահանջում ենք Սերժ Սարգսյանի վերադարձը»: Նաեւ շրջանառվում է կարգախոս` «Վերադարձ հանուն Հայաստանի»:

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

Բնականաբար, Եռաբլուրում լրագրողները փորձեցին հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին, սակայն նա նշեց, որ հրապարակավ հանդես կգա, երբ հարկ կհամարի: Այսինքն` ճիշտ այնպես, ինչպես Շախմատի տանը Հ1-ի լրագրողին հանդիպելիս: Միակ բանը, որը ՀՀ երրորդ նախագահը կարճ մեկնաբանեց, հետեւյալն էր` նա այն տեսությունների առնչությամբ, իբր թե ապրիլյան պատերազմը, այսպես ասած` «խոսացված խաղ» էր, նկատեց, որ հիվանդների հետ գործ չունի: Սակայն Սերժ Սարգսյանի` հրապարակային քաղաքականություն վերադառնալու հարցը մեկնաբանեցին այլ ՀՀԿ-ականներ: Մասնավորապես` Արմեն Աշոտյանը նշեց, որ շաբաթներ առաջ իրենք չէին ասում, որ Սերժ Սարգսյանը շուտով կխոսի, իսկ հիմա ասում են: Իսկ թե երբ է այդ «շուտովը»` ավելի որոշակի անդրադարձավ Գալուստ Սահակյանը. «Ժամանակը կգա, նա կխոսի: Մի երկու ամիս: Կարծում եմ` երկու ամսվա ընթացքում ինքն ինչ-որ ձեւով կարտահայտվի»: Արդյո՞ք այդ «երկու ամսվա ընթացքում»-ը կոնկրետ ակնկալվելիք փոփոխություններով պայմանավորված տեղեկատվություն է, թե` դա Գալուստ Սահակյանի ենթադրությունն է, այս պահին ստույգ ասել չենք կարող: Բայց շատ է նման, որ Նիկոլի կողմից իշխանության ուզուրպացիայի առաջին տարեդարձը լավ էլ թեժ ու դրամատիկ է լինելու, եւ բավականին հավանական է, որ առաջինը դառնա նաեւ վերջինը:

ՀՀ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԴԵՄՔԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА