o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի օր ՀՀ-ում չպետք է դառնա ջրբաժան` սպիտակների եւ սեւերի». Արման Աբովյան

02.04.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչ մի օր ՀՀ-ում չպետք է դառնա ջրբաժան` սպիտակների եւ սեւերի». Արման Աբովյան

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրանում են աշխատավարձերը, կենսաթոշակը, շինարարական բում է սկսվում, գյուղատնտեսության մեջ ունենք առաջընթաց եւ այլն, իսկ շաբաթվա վերջում էլ հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` այն գնահատելով «նորմալ»: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» պարզեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ տեսակետը:

​​​​​​​Ոստիկանապետը՝ Ամուլսարի ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մասին (Տեսանյութ)

- Պարոն Աբովյան, եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ քաղաքացին չի տեսնում ու չի զգում այդ ամենը:

Գոյություն ունի շատ կարեւոր մի հանգամանք` պետք է լինել օբյեկտիվ, ինչ արվում է կամ չի արվում, այն պետք է ազդի անմիջապես միջին ՀՀ քաղաքացու վրա, նա պետք է զգա, թե ինչու, ինչպես եղավ: Ճիշտն ասած, պատրաստ չեմ պատասխանել, որովհետեւ` այո՛, գոյություն ունեն շատ լավ գաղափարներ, բայց այդ գաղափարներն էլ պետք է քննարկվեն: Բացի այդ, ամեն ինչ չէ, որ ինչ արտահայտվում է իշխանության կողմից, բացարձակ ճշմարտություն է: Այս առումով ուզում եմ ընդգծել` այն, որ ասում են` ահա, մենք սա արեցինք, սա լինելու է լավ, իհարկե, պետք է քննարկել, քննադատել, չհամաձայնել կամ համաձայնել, բայց խնդիրը սա չէ, այլ այն, որ անպայման պետք  է լինի առողջ ընկալելի բանավեճ: Տեսեք, տեւական ժամանակ է «Բարգավաճ Հայաստանե խմբակցության նախագծերը մերժվում են: Դե լավ, երկու-երեք անգամ կարող է լինել, բայց երբ այն տենդենց է դառնում, բավականին լուրջ ազդակ է եւ հարցեր է առաջացնում: Համենայնդեպս, մենք ունենք մեր տեսլականը, ըստ որի, անելու ենք ամեն ինչ, որ այն սպասումները, որը ժողովուրդն ունի  կոնկրետ մեր մասով, իրականանան: Մենք հետեւողականորեն պնդելու ենք, անելու ենք եւ առաջ ենք մղելու տնտեսական հեղափոխության այն կոնցեպտը, որը ներկայացրել էր Գագիկ Ծառուկյանը:

Սուրեն Պապիկյանը եկել էր ոչ թե որդեկորույս մայրերի մոտ, այլ ուղղակի անցորդ էր

Կարծում եք` այս իշխանությունն այլեւս իրավիճակին չի՞ տիրապետում:

Ո՛չ, ես այդպես չասացի:

Բայց նշեցիք, որ «ամեն ինչ չէ, որ ինչ արտահայտվում է իշխանության կողմից, բացարձակ ճշմարտություն էե, եւ բացի այդ, Ն. Փաշինյանը թվեր է մեջբերում, սակայն դրանից քաղաքացին իր կյանքի բարելավումը սեփական մաշկի վրա չի զգում:

Սրացնել եւ միանգամից մեղադրանքներ հնչեցնել, թե իշխանությունը իրավիճակին տիրապետում է կամ` ոչ, սխալ է: Պարզապես, պետք չէ սպասել, հերիք է սպասենք, արդեն մենք էլ ենք հոգնել ու բոլորն են հոգնել սպասելուց, որովհետեւ մեզ անընդհատ ասում են` սպասեք: Պետք է հասկանանք ընդամենը մի բան` գոյություն ունի կառավարության տեսլականը, գոյություն ունի ընդդիմադիր դաշտի տեսլականը, սակայն շատ կարեւոր մի նյուանս եմ ուզում նշել` երբեք լավին վատ չենք ասի, եւ երբեք վատին լավ չենք ասի` ով ուզում է հնչեցնի եւ ինչ փաստարկներ ուզում է բերի: Մեր դիրքորոշումը հստակ է:

«Հրապարակ». Նախկին ՀՀԿ-ականը շրջում է ԼՀԿ-ականի համարանիշներով. Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը

Հենց Ձեր այդպես ոչ կոշտ քննադատությունն էլ հարցեր է առաջացնում մարդկանց մոտ` կասկածի տակ դնելով, թե, ի վերջո, ԲՀԿ-ն ընդդիմիությո՞ւն է, թե` ոչ:

Համաձայն չեմ Ձեզ հետ, չգիտեմ ում նկատի ունեք, որովհետեւ ԲՀԿ-ն եղել է ընդդիմադիր եւ կա: Մեր ընդդիմադիր կեցվածքը ոչ թե լոկ ինքնանպատակ է, այլ մեր աշխատանքի տրամաբանական շարունակությունն է: Եթե ԲՀԿ-ն չլիներ ընդդիմադիր, կարծում եմ` կառավարության ծրագրին կքվեարկեր կողմ, բայց մենք դեմ ենք քվեարկել եւ փաստարկներ ենք բերել, ինչի համար ենք դեմ: Զավեշտալի է մեզ այդքանից հետո մեղադրելը, թե ինչ-որ պրոկառավարական ենք կամ չգիտեմ ինչ:

​​​​​​​«Եթե մարդ չկա շենքում, շենքը պայթեցնում ենք» (Տեսանյութ)

Իսկ իշխանության կողմից Քաղաքացու օր տոնելու գաղափարին կո՞ղմ եք եւ ինչպե՞ս եք պատրաստվում այն նշել:

Մշուշոտ եմ պատկերացնում: Ճիշտն ասած, չգիտեմ, պատրաստ չեմ պատկերացնել: Ամենակարեւորը ասեմ` ԲՀԿ-ի համար քաղաքացու տոնը ամեն օր է, եւ ամենաճիշտ ու տրամաբանական նշման ձեւաչափն աշխատանքն է` ի նպաստ ՀՀ քաղաքացու:

Այս տոնի գաղափարի հիմքում նշանավորումն է 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության եւ քաղաքական իրադարձությունների: Այդ օրերին Ձեր քաղաքական թիմն էլ դուրս եկել փողոց: Այն չե՞ք համարում նաեւ Ձեր տոնը:

Գոնե մեր մեծերի հիշատակի կոթողներն աղբից մաքրի, տղա՛․ Սամվել Ֆարմանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

Մենք միշտ եղել ենք, կանք եւ կմնանք ժողովրդի ոչ թե կողքին, այլ ժողովրդի մասը: Իհարկե, գոյություն ունեն տարբեր կարծիքներ, սակայն դրա հետ մեկտեղ եւս մեկ կարծիք արտահայտեմ` ոչ մի դեպքում, ոչ մի օր ՀՀ-ում չպետք է դառնա ջրբաժան` սպիտակների եւ սեւերի: Մենք այս մասին բազմիցս ենք ասել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА