ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.04.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր սիրասուն ժողվարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ այնքան է խորհուրդ տվել մարդկանց «ոչխար պահել», եւ այնքան շատ է հնչեցրել տիպիկ բոլշեւիկյան մտքեր, որ հին լրագրի այս պատկերը զարմանալիորեն շփոթության մեջ է գցում ոչ միայն երբեւէ Սովետական Միության երես չտեսած  երիտասարդներին, այլ նաեւ ավագ սերնդի մարդկանց: Դե ինչ, հիմիկվա մթնոլորտում, երեւի թե ոչ ոք չի էլ զարմանա, եթե «Բոլշեւիկ անասնապահ» անունով թավշիստական քարոզչամիջոց ի հայտ գա: Բայց ոչ, սա 1936 թվականի իրական բոլշեւիկյան թերթ է:

ԶԱՐՄԱՆՔ

Ապրիլ ամսվա առաջին օրը Մրցութային հանձնաժողովը ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրեց 62-ամյա ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ: Այդ անձնավորությունը «մինչ հեղափոխությունը» որեւէ տեղ կարծես թե չի երեւացել, սակայն ՔՊCC-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ է: Եվ դա դեռ ոչինչ, սակայն, երբ նայում ես, թե մինչ նշանակումը ինչ գրառումներ է թողել Ֆեյսբուքում, ապա զարմանքով եւ տարակուսանքով հայտնաբերում ես, որ այդ մարդը ազատ խոսքի թշնամի է եւ սեւի ու սպիտակի է բաժանում լրատվական դաշտը: Ահավասիկ, որոշ մեջբերումներ նրա գլուխգործոցներից. «Մամուլի ապագա հետազոտողները ապշելու են, թե ինչպես է հնարավոր մի երկրում, որտեղ մամուլի 70 տոկոսն աշխատում է կառավարության դեմ, այդ նույն կառավարությունը 70 տոկոս աջակցություն ստանա ժողովրդից», «Այս հրապարակումը ցույց է տալիս, թե որքան անպատեհ է այսօր հին մամուլը, որը տարիներ շարունակ քննադատելով նախորդ իշխանության անմակարդակ պահվածքը, հետզհետե ծեփվել է նրա նմանությամբ, ձեռք բերելով նաեւ նրա հատկանիշները, այս դեպքում` հակահեղափոխական»... Կան եւ ավելի ահասարսուռ «գոհարներ», եւ տեղի ունեցածը հիշեցնում է անհաջող ապրիլմեկյան կատակ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ բազում զարմանալի բաներ կան Ուկրաինայի նախագահի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ: Նախ` այդտեղ գրանցվել էին 39 թեկնածուներ, բայց դա դեռ ոչինչ: Արդեն պարզ է, որ լինելու է երկրորդ փուլ, ընդ որում, նախնական տվյալներով` երկրորդ փուլ անցած գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն գրեթե երկու անգամ քիչ քվե է ստացել, քան իր մրցակից Վլադիմիր Զելենսկին: Բայց ամենահետաքրքիրն ու զարմանալին հենց այդ առաջատար թեկնածուի անձն է եւ նրա կենսագրության որոշակի դրվագներ: Նա, պատկերավոր ասած, մեր Կարգին Հայկոյի ուկրաինական տարբերակն է, եւ ամենազարմանալին այն է, որ ժամանակին ստեղծել է գեղարվեստական ֆիլմ, որում ինքն ընտրվում է նախագահ: Ահա այդպիսի հետաքրքիր բաներ, եւ, ի դեպ, Զելենսկու արածը նաեւ գիտական անվանում ունի, որը կոչվում է «Կառավարում առանց կառուցվածքի»: Ի դեպ, մի փոքրիկ գաղտնիք էլ բացենք` աստղագուշակների սիրահարներն էլ գործնականում ենթարկվում են առանց կառուցվածքի կառավարման, քանի որ աստղագուշակում գրածը ենթագիտակցական մակարդակով ինչ-որ չափով ազդում է մարդկանց վրա...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА