ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԿՌԻՎՆ ԸՆԴԴԵՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

02.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԿՌԻՎՆ ԸՆԴԴԵՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

Մշակույթի նախարարության վերացումից հետո ականատես ենք լինում, թե ինչպես նախարարի դեռեւս պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը զբաղվում է մշակութաքանդ գործունեությամբ: Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկությունը պարզապես այդ ամենօրյա քանդարար աշխատանքի ամենասկանդալային դրսեւորումն էր:

ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱՆԲԱՐՈ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

 

ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻՆ

Մշակույթի դեմ ուղղված քայլեր, անձամբ Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ բուհական ինքնավարությունը լիկվիդացնելու եւ ՔՊCC-ի դրածոներ բուհերի գլխին դնելու սանձարձակ արշավ, դպրոցից ռազմահայրենասիրական դաստիարակության արտաքսումը եւ հայագիտական բլոկի առարկաների կրճատման ձգտումը (որից հանրային քննարկման առարկա դարձել է հիմնականում հայ եկեղեցու պատմության դասավանդման դեմ պայքարը եւ ստվերում են մնացել հարվածի տակ հայտնված այլ առարկաները), նաեւ «կրոնական հեղափոխության» փորձերը, որոնք ընթանում են «նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսի ներքո, բայց գերհագեցած են դրսից սնվող քայքայիչ կրոնական խմբերի ներկայացուցիչներով... Եվ վերջապես, սանձարձակ պայքար «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ, որի ուղղակի հետեւանքներից մեկը պետք է համարել Մեղրիի զորամասի խայտառակ դեպքը...

ՎԱՅ-ԴԻԿՏԱՏՈՐԸ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՈՒՏՈՒՄ

Փաստորեն ե՛ւ պրակտիկորեն, ե՛ւ գաղափարաբանական մակարդակով համակարգային կռիվ է մղվում ընդդեմ հայ ինքնության հենասյուների` լինի դա կրթություն, մշակույթ, բանակ, եկեղեցի, ընտանիք: Կռիվ է գնում նաեւ սիմվոլների դեմ` զորօրինակ, տարբեր պատրվակներով նաեւ արշավ է սանձազերծվել եկեղեցու անկախությունը ուժով հաստատած Պապ թագավորի հիշատակի դեմ...

Որ մի ոլորտն էլ նայես` գործնականում փորձ է արվում առավել վնասել ինքնությունը եւ ինքնիշխանությունը: Եվ թրաշամանուկների վարչախումբը գործում է այնպես, ինչպես կգործեր օտարերկրյա զավթիչը, պարզապես թշնամական գործողություններ կատարողները հայկական ազգանուններ կրող են եւ հայախոս են, բայց աշխարհայացքային կոպիտ սխալ կլիներ նրանց հայ համարելըԻնչ վերաբերում է կոնկրետ մշակութաքանդ արշավին (եւ ոչ միայն դրան), ապա ապաշեցուցիչ է մտավորականության կեցվածքը: Որ անգամ մշակույթից անչափ հեռու նախարարի պաշտոնակատարի քննադատությունը նրանցից շատերը սկսում են Նիկոլին ուղղված մի զզվելի ստորաքարշ գովքով: Հենց այդ ստորաքարշությունն է նաեւ պատճառը, որ դիմադրությունը պատշաճ ուժգնությամբ չէ, քանզի մտավորականությունը մեծամասամբ ազգին առաջնորդելու փոխարեն զբաղված է սեփական հարմարավետ տեղն ապահովելով:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

 

1998-Ի ԻՐԱՎԻՃԱ՞ԿՆ Է ԿՐԿՆՎՈՒՄ

Իսկ ամենազգայուն հարցը, ըստ էության, շարունակում է մնալ Արցախը: Ու նաեւ օդում կախված մնում են կասկածներ, որ Օրբելյանի սկանդալային պաշտոնանկությունն ու առողջապահության կաշառակեր փոխնախարարի ձերբակալությունը հարմարեցրել էին այն պահին, երբ առավելագույնս կշեղեին հանրության ուշադրությունը Փաշինյան-Ալիեւ հանդիպումից: Նկատենք, որ բացարձակ սուտ է ժողվարչապետի այն պնդումը, որ կոռուպցիան հաղթահարված է: Ձերբակալված փոխնախարարն էլ հո «ՀՀԿ-ական ռեժիմից» ժառանգություն մնացած չէր, այլ` հենց ոտուգլխով թրաշամանուկՓոխվարչապետ Տիգրան Ավինյանի` պետական լծակները ի շահ սեփական բիզնեսի օգտագործելը ԶԼՄ-ների եւ հանրության ամենաքննարկվող թեմաներից մեկն է, իսկ Դավիթ Սանասարյանի ՊՎԾ-ի կողմից բիզնես խլելու մաքուր մաֆիոզ խաղերը, նույնպես պերճախոս են: Կարճ ասած, նախորդ վարչակարգին էին թավշիստներն անվանում գող եւ թալանչի, բայց իրենք են գող եւ թալանչի, գումարած դրան նաեւ անգրագետ եւ ապաշնորհԻնչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա Վիեննայում տեղի ունեցած հանդիպման մասին հրապարակված տեղեկությունները կցկտուր, անորոշ եւ կասկածահարույց են, գումարած դրան` անհասկանալի է, թե ինչ բան է «հումանիտար բաղադրիչը», առավել եւս, «խաղաղությանը պատրաստվելու» ֆոնին: Այդ պայմաններում աչքի է զարնում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ԱՄՆ-ում արված առավել քան կոշտ հայտարարությունը: Գումարած դրան` ավելի վաղ, խաղաղասիրական քարոզների ամենակիզակետին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ որեւէ թիզ հող զիջելու մասին խոսք լինել չի կարող: Կարծես թե, հիմնազուրկ չէ այն վարկածը, որ ինչպես 1998-ի սկզբին, այնպես էլ հիմա նշմարվում է հակասություն պետության ղեկավարի եւ ուժային կառույցների միջեւ: Բայց այդտեղ կարող է նաեւ շատ կարեւոր լինել աշխարհաքաղաքական հակամարտության գործոնը: Գումարած դրան` շատ հետաքրքրական է եւ այն, որ հենց Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ միաժամանակ ռուսական մի շարք հեռուստաալիքներ եւ առաջատար թերթեր հանդես եկան այն թեզով, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է եւ օրենքի հետ ամենակոպիտ խախտումներով նրա դեմ հալածանքներ են իրականացվում: Չպետք է բացառել, որ դրանով Մոսկվան մեսիջ է ուղարկում, որ Քոչարյանի անազատությունն այլեւս անընդունելի է, եւ ՀՀ երկրորդ նախագահը պետք է  քաղաքականության մեջ ներգրավվի առանց խոչընդոտների: Բայց բացառված չէ, որ դա նաեւ կարող է լինել զուտ ճնշում` հարմար առիթով: Ինչեւէ, աճող հանրային դժգոհության ֆոնի վրա այդ պահն էլ իր լուման ավելացնում է:

ՀՈԳՈՎ ՍՈՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԵՆ

 

ՍՏԱԽՈՍԻ ՏՈՆ

Այս ապրիլի 1-ը եզակի է նրանով, որ դա բավականին լայն հանրային շրջանակները համարեցին հենց Նիկոլ Փաշինյանի տոն` վերջինիս որակելով անգերազանցելի ստախոս: Կառավարության մոտ եկան ցուցարարներ` վարչապետին շնորհավորող պաստառներով, իսկ թե ինչ էր կատարվում Ֆեյսբուքում` այդտեղ այդ միտքը արտահայտվել է ե՛ւ տարատեսակ ծաղրանկարների, ե՛ւ տեսանյութերի, ե՛ւ տեքստային ձեւակերպումների ու բանաձեւերի տեսքով: Այդ ամենը մանրամասնորեն նկարագրելու հարկ չկա` զուտ արձանագրենք, որ Փաշինյանն առաջին ղեկավարն է, ում այդպես ընդգրկուն ձեւով հենց ստախոսության միջազգային օրով «պատվեն»: Իսկ թե ինչ է դա նշանակում վարկանիշի տեսակետից` ոչ մի մխիթարական բան թավշիստների համար:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԱՀԸ ՄԻ ՄԱ՞Հ Է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА