o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղումները կքչանան. Սուրենյան

01.04.2019 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Տեղումները կքչանան. Սուրենյան

Վերջին 3 օրերին հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնի արդյունքում բոլոր մարզերում դիտվել են առատ տեղումներ։ Տեղումների քանակը մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հիմնականում կազմում է ամսական  նորմայի 110-150 տոկոսը։  Ձյան ծածկի առավելոգույն բարձրությունը Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում կազմում է  256սմ, Որոտանի լեռնանցքում 102սմ, Ամբերդում 95սմ, լեռնային մարզերում հիմնականում 20-50սմ։ Սա այն դեպքում, երբ անցած տարի այս օրերին լեռնային բոլոր մարզերում ձյան ծածկը բացակայել է, իսկ բարձր լեռնային հատվածնեևրում ձյան ծածկը եղել է կրկնակի կամ եռակի պակաս։    
Առաջիկա 5 օրերի ընթացքում ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է, սակայն այն տարբերությամբ, որ այն կունենա ակտիվացման և  թուլացման  փուլեր։ Ցիկլոնի ակտիվ կլինի հատկապես  ապրիլի 3-ին երբ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ուժեղ։ Ապրիլի 1-2-ին,                  4-6-ին տեղումները կլինեն համեմատաբար ավելի կարճատև բնույթի, այսինքն ցերեկային  ժամերին ժամանակ առ ժամանակ կլինի նաև արևի առկայություն։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։ Գյուղատնտեսներին հիշեցնում ենք, որ առաջիկա  5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում։

Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն․ Գագիկ Սուրենյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА