ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները հայտնել են, թե դիաբետիկներն ինչպես ազատվեն ավելորդ կիլոգրամներից

01.04.2019 10:51 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Գիտնականները հայտնել են, թե դիաբետիկներն ինչպես ազատվեն ավելորդ կիլոգրամներից

Գիտնականները հայտնել են, թե դիաբետիկներն ինչպես ազատվեն ավելորդ կիլոգրամներից: Diabetes Care ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սովորական ցածրկալորիական սննդակարգի համեմատությամբ հեղուկ սնունդը դիաբետով հիվանդներին կօգնի ազատվել ավելորդ քաշի մոտ 2,4 կգ-ից:

Գեւորգի Օկոեւ եւս խուսափեց «Գարդասիլի» վերաբերյալ կարծիք հայտնելուց

Կանադացի հետազոտողները եւ նրանց եվրոպացի գործընկեները դիաբետիկներին խորհուրդ տրվող մի շարք սննդակարգերի համեմատական անալիզ են անցկացրել: Հետազոտովող սննդակարգերի թվում էր նաեւ համեմատաբար նոր «հեղուկ» սննդակարգը՝ կազմված հատուկ լուծվող խառնուրդներից, որոնք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր:

Հետազոտության շրջանակում վերլուծելով գիտական աշխատությունները, որոնցում համեմատվել է սովորական սննդակարգի եւ «հեղուկ» սննդակարգի արդյունավետությունը, գիտնականները պարզել են, որ «հեղուկ» սննդակարգն իսկապես պացիենտների առողջության վրա բարերար է անդրադառնում: Բացի ավելորդ քաշի կորստից, այն նպաստել է ճնշման (սնդիկի սյան գրեթե 5 մմ-ով), ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակների նվազմանը:

Գիտնականները, միաժամանակ, նշում են, որ ցանկացած սննդակարգի անցնելու դեպքում արդյունքը գործնականում զրոյական կլինի, եթե հիվանդը լուրջ ուշադրություն չդարձնի ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА