o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մաեստրո ջան, մենք ձեզ հետ ենք, եւ այս հարցն այսպես չենք թողնի». վաստակավոր արտիստ Աղամալյան (Տեսանյութ)

31.03.2019 21:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մաեստրո ջան, մենք ձեզ հետ ենք, եւ այս հարցն այսպես չենք թողնի». վաստակավոր արտիստ Աղամալյան (Տեսանյութ)

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով օպերային թատրոնի տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու որոշման դեմ եւ ի զորակցություն մաեստրոյի՝ երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում էին հավաքվել թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչների, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր եւ պարզապես հանդիսատես:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի մեներգիչ ՍԱՐԳԻՍ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով, որ շատ վրդովված է այս ամենից: Անդրադառնալով նրան, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելը պայմանավորում է նրանով, թե վերջինս հայերեն չի խոսում եւ ՀՀ քաղաքացի չէ՝ Ս. Աղամալյանն ընդգծեց. «Բայց այն մարդը, ով մեղադրում է Օրբելյանին սրա մեջ, ինքը, հիրավի, Ֆրանսիայի քաղաքացի է: Ուզում եմ հասկանալ՝ արդյոք այստեղ սահմանադրական խախտում տեղի չի ունեցել: Իսկ եթե ունեցել է սահմանադրական խախտում, ինչպե՞ս կարող է այդ մարդը պաշոնի նշանակվել եւ ինչպե՞ս է իրավասություն տալիս իրեն հեռացնել մի մարդու, ով թատրոնի համար արել է  շատ մեծ գործ»:

Մեներգիչը նաեւ շեշտեց, որ մինչ այս պահն իրենք թատրոնը վերակենդանացնելու ճանապարհին էին. «Հուսով եմ՝այս ամենը չի խանգարի մեզ: Համենայնդեպս, հույս ունենք, որ պարոն վարչապետն ավելի մեծ ուշադրությունը կդարձնի եւ հաջորդ անգամ պաշտոնների մարդկանց նշանակելով՝ կդնի այնպիսի մարդկանց, ովքեր գոնե մի քիչ բանիմաց ու մոտիկ կլինեն թատրոնների առանձնահատուկ աշխատանքին»: Իսկ վերջում դիմելով Կ. Օրբելյանին՝ հավելեց. «Մաեստրո ջան, մենք ձեզ հետ ենք եւ այս հարցն այսպես չենք թողնի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը՝ 10:00-ին, կառավարության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ Մշակույթի նախարարության կամայականնությունների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА