ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տիկին Ղարիբյան, հանգիստ նստեք տեղներդ, մեկ է, թույլ չենք տալու». Վալենտինա Պետրոսյան (Տեսանյութ)

30.03.2019 23:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տիկին Ղարիբյան, հանգիստ նստեք տեղներդ, մեկ է, թույլ չենք տալու». Վալենտինա Պետրոսյան (Տեսանյութ)

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ երաժիշտ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից օպերային թատրոնի տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու որոշմանը:

Նիկոլը հերթական անգամ բացեց հակառուսական դեմքը

«Այդ որոշումը, այդ հրամանը, միանշանակ, պետք է մերժվի եւ անպայման պետք է պահանջել Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Բայց դա փրկություն չէ, որովհետեւ մենք ունենք մի մեծ մտավախություն՝ քանի դեռ կա այն օրենքը, ըստ որի, իրենք առաջնորդվում են, որ չի կարող երկու պաշտոն զբաղեցնել թատրոնի տնօրենը, ով էլ գա, նույնը շարունակելու են: Այսինքն՝ բացի այն, որ մեր միջոցառումները պետք է միտված լինեն որոշման չեղարկմանը եւ նրա հրաժարականին, պետք է նաեւ միտված լինեն նրան, որպեսզի նախագիծ ներկայացվի ԱԺ՝ այդ օրենքի, այդ կետի փոփոխման կամ ընդհանրապես չեղարկման համար», - նշեց Վ. Պետրոսյանը:

Երաժիշտը վստահ է, որ Նազենի Ղարիբյանը ոչ մի օրենք ու օրենսգիրք չի բացել, թեպետ ասում է, որ իրենք փորձել են քայլեր ձեռնարկել. «Նազենի Ղարիբյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել, որովհետեւ եթե ձեռնարկած լիներ, նախագիծ կներկայացնեին: Ցանկացած օրենք, որը ընդունվում է, ժամանակի ընթացքում տեսնելով, որ ի վնաս է, նոր որոշում են կայացնում՝ ըստ որի, տվյալ օրենքի, տվյալ կետի հոդվածը չեղարկվում է, այսինքն՝ համարվում է ուժը կորցրած, մինչդեռ ոչինչ չի արվել: Այստեղից հետեուություն, որ կոնկրետ այս քայլերը միտված են մաեստրո Օրբելյանի դեմ: Եվ ես հիմա հրապարակավ հայտարարում եմ՝ տիկին Նազենի Ղարիբյան, հանգիստ նստե՛ք տեղներդ, մեկ է, մենք թույլ չենք տալու»:

Հիշեցնենք, որ այսօր ի զորակցություն Օրբելյանի տեղի ունեցած հավաքին մասնակցում էին թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչների, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր եւ պարզապես հանդիսատես: Արդյունքում բոլորը միահամուռ որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին խնդրանքով. նախ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, եւ երկրորդ՝
աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА