ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրված երգիչը կրկին դիմում է բարերարներին

30.03.2019 21:06 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սիրված երգիչը կրկին դիմում է բարերարներին

Սիրելիներս, ծանոթ ու անծանոթ բարի մարդիկ,
Երկար ժամանակ առողջական վիճակիս մասին չգրելուս պատճառն այն էր, որ ոչ հուսադրող լուրեր ունեի կիսվելու ձեզ հետ, ոչ էլ ի վիճակի էի։
Վերջապես հնարավորություն ունեմ տեղեկացնել ձեզ առողջական վիճակիս մանրամասներին.
Քիմիոթերապիայի առաջին փուլի (4 կուրս) ավարտից հետո լեղուղիներիս խցանման պատճառով 2 շաբաթ գտնվում էի Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ 3 տարբեր վիրահատական միջամտությամբ ստենտավորում կատարեցին, սակայն վարակման (ինֆեկցիայի) արդյունքում ինքնազգացողությունս կտրուկ վատացավ, որն էլ շտապ Ֆրանսիա մեկնելու որոշման առիթը հանդիսացավ։ Փարիզի Կոշեն հիվանդանոցում (Hopital Cochin) մեկ այլ վիրահատական գործողության և կոմպլեքս մոտեցման շնորհիվ բժիշկներին հաջողվեց վերացնել վարակի աղբյուրը։
Այժմ, վիճակս կայուն է, թեև երբեմն սուր ցավերը հանգիստ չեն տալիս։
Քիմիաթերապիան անհապաղ վերսկսելու անհրաժեշտություն կա, սակայն ֆինանսավորման խնդիր է ծագել։ 
Տեղական օրենքների համաձայն, անվճար բուժօգնության արտոնություններին կարող են հավակնել միայն շտապ և ծայրահեղ (օրհասական) դեպքերը, ինչպես նաև երկրում առնվազն 3 ամիս ապրած անձինք, այդ իսկ պատճառով քիմիոթերապիայի 2-րդ փուլի համար նույնպես պետք է վճարեմ ես։
Հարազատներս, ևս մի անգամ ստիպված եմ դիմել Ձեր օգնությանը, որպեսզի կարողանամ հաղթահարել նաև այս փուլը։ 
Անչափ երախտապարտ եմ բոլորիդ, որ կողքիս եք և շարունակում եք աջակցել ինձ և ընտանիքիս։ Ձեր օժանդակությունն անգին է ։
Գրկում եմ բոլորիդ...

ԲԱՔՎՈՒՄ ԿՐԿԻՆ ԽՈՍԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Ձեր՝ Վահե

Հաշվեհամարներ` VTB Հայաստան բանկ
AMD 16072020857026
USD 16072020857027
EUR 16072020857028
RUR 16072020857029
Ստացող Դավթյան Սիրանուշ

Idram ID 737646503

Իդրամ համակարգով կարող եք փոխանցում կատարել ցանկացած տերմինալից:

Փոխանցումներ կարող եք անել նաև GoFundMe հարթակի միջոցով՝ https://www.gofundme.com/stand-by-vahe?pc_code=fb_co_postupdate_a&rcid=a7a46a12f99546c4aa6b2f3418d31bcf

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА