o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բակո Սահակյանը հանդիպել է «Իմ քայլը» կուսակցության անդամների հետ

30.03.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Բակո Սահակյանը հանդիպել է «Իմ քայլը» կուսակցության անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

 
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը,  ԱՀ Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը:  Այս մասին տեղեկացանք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА