ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոնստանտին Օրբելյանը հուզվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.03.2019 18:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կոնստանտին Օրբելյանը հուզվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկվանից ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ  հրամանով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆՆ ազատվել է տնօրենի պաշտոնից: Քիչ առաջ ավարտվեց թատրոնի մոտ 600 աշխատակիցների բողոքի ակցիան` ՀՀ մշակույթի նախարարության որոշման դեմ եւ ի աջակցություն մաեստրո Կոնստանտին Օրբելյանի։

Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրը

Մոտ 2 ժամ տեւած ակցիային միացել էին եւ ելույթներով հանդես եկան Հայաստանի մշակույթի եւ գիտության ներկայացուցիչներ, սփյուռքի հայրենակիցներ, ինչպես նաեւ սովորական քաղաքացիներ ու թատրոնի մի շարք հանդիսատես: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան ոչ միայն թատրոնի աշխատակիցներ, այլ նաեւ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը եւ այլք: Իսկ դահլիճում ներկա էին հումորիստ Աշոտ Ղազարյանը, Մնաջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, կոմիտասագետ Վաչե Շառաֆյանը եւ այլք:

Ի դեպ, ներկա էր նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: 

Հանդիպման ավարտին եզրափակիչ խոսքը Կ. Օրբելյանինն էր, ում խոսափողին մոտենալուն պես ողջ դահլիճը հոտնկայիս ծափահարեց ու բրավոներով ողջունեց, ինչից մաեստրոն հուզվեց:

Առավել մանրամասն դիտե'ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА