o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՓԱԿԵԼ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

30.03.2019 17:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԹՐԱՄՓԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՓԱԿԵԼ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Մեքսիկայից անհապաղ դադարեցնել անօրինական միգրանտներին ԱՄՆ տարածք մուտք գործելը թույլատրելը, սպառնալով, որ հակառակ պարագայում կարող է ամբողջովին կամ մասնակի փակել սահմանը։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Նա նաեւ պահանջել է, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը անհապաղ խստացնի միգրացիոն օրենսդրությունը, որը նա համարում է աշխարհում ամենաթույլը։ Թրամփը նկատել է, որ Մեքսիկան ունի ամենախիստ սահմանային օրենսդրությունը, որի շնորհիվ նա ԱՄՆ հաշվին տարեկան հարյուր միլիարդ դոլար է շահում։ Reuters-ն էլ հայտնում է, որ Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ իրենք չեն արձագանքի ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, քանի որ սպառնալիքներով երկրի վրա չես ազդի։

Թրամփը սպառնացել է ջախջախել Թուրքիայի տնտեսությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА