ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը չանցավ, ո՞վ է հաջորդը

30.03.2019 02:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն Սարգսյանը չանցավ, ո՞վ է հաջորդը

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆՆ այսօր Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, աշխատանքային ժամից հետո եկել էր օպերային թատրոն:  Մի քանի արտիստների հետ հանդիպեց, ապա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել էր հայտնելու նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի անունը, սակայն, տեղի ունեցած բռնկուն խոսակցության պատճառով որոշել է լռել ու չբարձրաձայնել: Տիկին Ղարիբյանը արտիստներին խոստացավ, որ երկուշաբթի օրը կհայտնի նոր տնօրենի անունը:

Այսօր սիրված դերասան Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

«Իրավունքի» այն հարցին, թե, ի վերջո, ո՞վ կփոխարինի Կոնստանտին Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնում, Նազենի Ղարիբյանն ասաց. «Նոր տնօրենը նշանակաված է, նրա անունը կհայտարարեմ երկուշաբթի օրը»:

Ինչեւէ, դրանից հետո, մամուլում սկսեց շրջանառվել, որ Օպերային թատրոնի նոր տնօրենի պաշտոնն ազատել են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, շոումեն ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ համար: Այդ մասին, ի դեպ, «Իրավունքը» դեռ ամիսներ առաջ էր գրել՝ շեշտելով, որ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում, նոր իշխանությունները ցանկանում  են, որ զբաղեցնի կրկին անփորձ երիտասարդ`  Արմեն Սարգսյանը, որի միակ արժանիքն այն է, որ հեղափոխության օրերին քայլել է իրենց հետ ու դարձել Երեւանի ավագանի:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ նույն Արմեն Սարգսյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ խոսնակ, սակայն որքան արագ նշանակվեց, նույնքան արագ էլ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս անգամ էլ ճակատագրի անիվը, կարծես, նույն կերպ է պտտվել…

Մինչ համացամցում բուռն քննարկվում էր նոր տնօրենի հավանական թեկնածուն, պարզվեց, որ այստեղ էլ Արմեն Սարգսյանի բախտը չբերեց, քանի որ Նազենի Ղարիբյանը նախարարությունում ուշ երեկոյան ժողով է հրավիրել եւ որոշել են, որ Արմեն Սարգսյանը չի լինի տնօրեն, քանի որ տարիքը չի համապատասխանում:

Այդ ժողովի ավարտից հետո՝ Արմեն Սարգսյանը, որ մինչ այդ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էր Օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու լուրը, իր ֆեյսբուքյան էջում, ուր արդեն փոխել էր էջի ետնանկարը՝  օպերային թատրոնի տեսարանով, գրել է. «Հետաքրքիր օր էր, ինչ խոսք: Հարգելիներս, սիրելիներս, ես չեմ նշանակվել օպերային թատրոնի տնօրեն եւ չեմ էլ նշանակվելու: Հարգում եմ բոլորիդ, հարգում եմ բոլորիդ կարծիքը, բայց ինձ համար ամեն ինչից վեր է օրենքը: Ապրեք օրենքով, գործեք օրինական: Սիրում եմ բոլորիդ, կշարունակեմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:

ԵՄ դեսպանի երեկվա հայտարարության մասին. Արմեն Աշոտյան

Այդուհանդերձ, արդեն շրջանառվում է մի տարբերակ եւս, որ Օպերային թատրոնի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ոչ թե երիտասարդ է, այլ միջին տարիքի տղամարդ:

Ինչեւէ, երկուշաբթի պարզ կդառնա, թե ինչպիսի անձնավորության է Ղարիբյանը Օրբելյանի փոխարեն գերադասում տեսնել օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում, իսկ մինչ այդ թատրոնի մոտ 600 աշխատակից վաղը պատրաստվում են ժամը՝ 16։00-ին իրենց բողոքի ձայնը բարձրացնել նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։

Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչեւ ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաեւ բարձր արվեստը ներկայացնող արտիստների արդարացի պահանջին։

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА