ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​2030 թվականից այլեւս սեքս չի լինելու

30.03.2019 02:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​2030 թվականից այլեւս սեքս չի լինելու

2030 թվականից մարդիկ այլեւս սեքս չեն անելու, որպեսզի օրգազմ ապրեն եւ այլ հաճելի զգացումներ ստանան: Դրա համար բավական կլինի մաշկի վրա ամրացնել միկրոսխեմա, որը կգրանցի նյարդային համակարգի ազդակները սեքսի ժամանակ, եւ այն հնարավոր կլինի կրկնել յուրաքանչյուր պահի: Ինչպես նշում է բրանտանացի ֆուտուրոլոգ Իյեն Պիրսոն, առաջիկայում հասանելի կլինեն սենսորներ, որոնք կարող են հայտնաբերել եւ անգիր անել մարդու մաշկի հիշողության մեջ ամրագրված խթանիչները (խոսքը նյարդային որոշակի խմբերի խթանման մասին է), որոնք որոշակի զգացումներ են առաջացնում՝ ձեռքսեղմում, գրկախառնություն, սեքս: Դրանից հետո՝ դրանք ձեր իսկ հրամանով նյարդային համակարգը նույն կերպ խթան կդառնա, այսինքն՝ կստեղծի ճնշման, տաքության, շարժումների պատրանք: Այս մասին տեղեկացնում է Правда.ру-ն:

«Մեծ տապալում է հասունանում». քաղաքագետ

Ի դեպ, Իյեն Պիրսոն նաեւ վստահ է, որ հետագայում այդպիսի չիպեր հնարավոր է տեղադրել նաեւ ուղեղում: Արդյունքում յուրաքանչյուր մարդ կարող է օրգազմ ապրել՝ չզբաղվելով սեքսով: Դրա համար, ուղղակի, պետք է սեղմել համակարգչի վրա համապատասխան վահանակը, որից հետո անթել կապով ազդակը կհասնի նյարդային որոշակի խմբերին, որոնք պատասխանատու են օրգազմի համար:

Ֆուտորոլոգը կարծում է, որ այսպիսի մշակված համակարգերը, երբ կյանքի կոչվեն, միանգամից կդառնան կոմերցիոն առումով հաջողված նախագծեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА