o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվեց վերացական եւ կրավորական հայտարություններով»

30.03.2019 02:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվեց վերացական եւ կրավորական հայտարություններով»

«Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվեց ընդհանուր բնույթի վերացական եւ կրավորական հայտարություններով: Ոչ մի որոշակիություն: Վերելակային հանդիպումներից տարբերվեց նրանով, որ ընդհամենը սկսվեց եւ ավարտվեց», - նշում է քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ որոշակի մանրամասներ ներկայացնում. «Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին շտապեց հանդիպումը որակել բովանդակալից եւ արդյունավետ, մինչդեռ Փաշինյանը, հավատարիմ մնալով հայ պատմագիտության սուբյեկտիվիզմի ավանդույթին, առաջին պաշտոնական բանակցության արդյունքները ներկայացրեց մեզ լավ ծանոթ այլաբանության տեսքով. «քաջերը ելան քաջերի դեմ, ոչ մեկին հաղթել չհաջողվեց, բայց ոչ ոք նաեւ չպարտվեց» ... ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջերս տարածած հայտարարության բովանդակային պարզաբանումների, տարընթերցումների տեղիք տվող ենթասկզբունքների հստակեցման, Արցախը բանակցային սեղանի մոտ վերադարձնելու հարցի որոշակիացուման հետ կապված վարչապետի հայտարարություններում այդպես էլ ոչինչ չասվեց... Թեեւ, ո՞վ իմանա, գուցե Նիկոլը տարիներ անց «Երկրի հակառակ կողմը 2» գրքում գրի, որ Բակո Սահակյանը սպասում էր կողքի սենյակում, պարզապես պահը չկարողացանք հարմարեցնել, որպեսզի ներս հրավիրեինք»:

​​​​​​​Հերոս Ադամ Սահակյանի մայրն իր զորակցությունն է հայտնել 114 դպրոցի տնօրենին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА