o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մաեստրոյի իրավունքների ոտնահարմանը ՄԻՊ-ն է արձագանքում

29.03.2019 23:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մաեստրոյի իրավունքների ոտնահարմանը ՄԻՊ-ն է արձագանքում

Արդեն հայտնի է որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ազատել է տնօրենի պաշտոնից: Փաստորեն Հայաստանում համաշխարհային մակարդակի մաեստրոն այնքան անպաշտպան է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր աջակցությունն է հայտնել: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կոնստանտին Օրբելյանին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ: Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին: Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները»,- գրել է Արման Թաթոյանը:

Նախագահ Քոչարյանի սահմանադրական իրավունքների խախտումները նախագահ Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունների շրջանակներից դուրս են.Աննա Մկրչյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА