ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մշակութային ջարդ օրինականության անվան տակ». հիմա էլ Գյումրիում

29.03.2019 23:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մշակութային ջարդ օրինականության անվան տակ». հիմա էլ Գյումրիում

«Արդեն մի քանի օր է Գյումրիում ծավալվող իրադարձությունները եւս մեկ ապացույց են երկրում իրականացվող մշակության ջարդի», - նշում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ եւ մանրամասնում. «Գյումրեցիները կհիշեն տիկնիկային թատրոնի կողքին գործող «Անի» սրճարանը, որը երկրաշարժից հետո վերածվել էր ընդամենը չօգտագործվող տարածքի։ Հետեւելով նախկին վարչապետի հորդորին գյումրեցի գործարար՝ Հովսեփ Գրքիկյանը ներդրումներ կատարեց եւ ոտքի հանեց սեփական քաղաքի եւ մեր մանկության սրճարանը՝ վերածելով այն կոլորիտային ռեստորանի, որը խթան կհանդիսանար քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, սակայն Գյումրու քաղաքապետարանը հետեւելով նոր իշխանության մշակութակործան գործողություններին՝ որոշեց ետ չմնալ նրանցից։ Մենք՝ գյումրեցիներս բոլորս լավ ենք հիշում, որ սրճարանի մուտքը տիկնիկային թատրոնի գլխավոր մուտքն էր, որն էլ այսօր հանդիսանում է գործարարի սեփականությունը, սակայն գործարարը ի տարբերություն քաղաքապետի գնահատում է իր քաղաքի մշակույթը եւ առաջարկել է չփակել թատրոնի մուտքը, այլ ընդամենը իր տարածքի պատուհաններից մեկը վերածել մուտքի դռան, ինչի պատճառով այսօր Գյումրու քաղաքապետարանը տուգանել է գործարարին եւ խոչընդոտում է բիզնեսի բացմանն ու հետագա աշխատանքին»։

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրը

Եզրափակելով խոսքը՝ Ա. Մութաֆյանը հարց է բարձրացնում. «Սա ի՞նչ է նշանակում՝ կա՛մ քաղաքապետը իր այս քայլով հորդորում է փակել տիկնիկային թատրոնի մուտքը, կա՛մ Գյումրիում իրավիճակ չի փոխվել եւ այնտեղ դեռ հատընտիր գործարարներ իրավունք ունեն բիզնես ունենալու, կամ... Թե? հակված են այն մտքին, որ Գյումրիին տիկնիկային թատրոն պետք չէ... Սա եւս մեկ քայլ է մշակութային օջախի ոչնչացման, ինչպես նույն քաղաքապետի թեթեւ ձեռքով ոչնչացվեց «Սեւ բերդ» մշակութային ու պատմական տարածքը, որը վերածվեց շքեղ ռեստորանահյուրանոցային համալիրի»։

Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավարարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА