o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին

29.03.2019 20:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին

Մեկնարկում է «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման, 2019-ին ևս, «Արտ Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում: «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին, 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ինչպես «Իրավունքը» նշեց 30-ամյակը (ամբողջական տեսանյութ)

Ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս հայտնի այս փառատոնը կանցկացվի նաև Արցախի Հանրապետությունում՝ նույն ձևաչափով ու նույն սկզբունքներով: Փառատոնն անցկացվում է հետևյալ անվանակարգերում` դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, էստրադային երգեցողություն, էստրադային գործիքներ, կամերային անսամբլ, երգչախումբ, խորեոգրաֆիկ արվեստ, կերպարվեստ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, թատերակարգեր: Նախորդ տարիների նման՝ 2019-ին ևս մասնակցության բազմաթիվ հայտեր են ստացվել:

Ի դեպ, այս փառատոնը նաև օնլայն լսումների հնարավորություն է տալու այն մասնակցին, ով Երևան հասնելու դժվարություն կունենա: Մասնագիտական ժյուրին կատարմանը կհետևի տեսազանգի օգնությամբ: Իսկ ապրիլի 16-ին Երևանում «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կկայանա «Մշակույթների երկխոսություն» XIII միջազգային գիտաժողովը՝ «Մշակույթ և հասարակական գիտակցություն» թեմայով, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթան հանդիսանալ դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացման ճանապարհին, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և համագործակցային այլ կապեր, օտարազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը: «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը նաև գիտամանկավարժական փորձի փոխանակման օրինակելի և լավագույն հարթակն է: 2007 թվականից սկսած առանց դադարի այս փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր երաժիշտ-կատարողների: 12 տարի անդադար «Արտ Վերածնունդ» ծառայեց իր նպատակին և որդեգրած սկզբունքներին՝ աշխարհի տարբեր երկրներից իր շուրջը համախմբելով աշխարհահռչակ երաժիշտների, երգիչ-երգչուհիների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА