o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ դարձավ Ղրիմի բազմազգ ժողովրդի, այդ թվում` հայերի կամքի արտահայտության արդյունքը»

29.03.2019 18:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ դարձավ Ղրիմի բազմազգ ժողովրդի, այդ թվում` հայերի կամքի արտահայտության արդյունքը»

Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում այսօր կայացավ «Ազգերի ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցում էին քաղաքական գործիչեր, քաղաքագիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ ԳԵՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՈՎԸ:

​​​​​​​«Առնական հայ զինվորն այսօր փոխարինվել է թուրքի փեշով եսիմ ումո՞վ». Ծովինար Կոստանյան

Համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձ էր հղել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ, որն ընթերցեց ռուս դիվանագիտական առաքելության ղեկավարի խորհրդական ՊԱՎԵԼ ԿՈՒՐՈՉԿԻՆԸ:

ՌԴ դեսպանը մասնավորապես նշել էր, որ Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ դարձավ Ղրիմի բազմազգ ժողովրդի, այդ թվում` հայերի կամքի արտահայտության արդյունքը. «Այս հանրաքվեին ընտրողները քվեարկեցին իրենց եւ իրենց երեխաների ապագայի համար: Ռուսաստանի հետ Ղրիմի Հանրապետության ինտեգրման հետագա աշխատանքը դարձավ բոլոր ղրիմցիների ջանքերի արդյունքը»:

Ս. Կոպիրկինն անդրադառնալով` Ղրիմում ներկա իրավիճակին, նշել էր. «Այսօրվա Ղրիմում տնտեսական աճի տեմպերը երկրում ամենաբարձրերից մեկն են: Բացի այդ, շահագործման է հանձնվել նաեւ տրանսպորտային համակարգը, այդ թվում` կառուցված Ղրիմի կամուրջի, ինչպես նաեւ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի շնորհիվ, ինչը լրացուցիչ պայմաններ է ստեղծում թերակղզու զարգացման համար: Ղրիմի Հանրապետությունում լայնորեն ապահովված են նաեւ ժողովուրդների մշակութային իրավունքները»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА