ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոնա՛յք, թատրոնը նույնքան կարեւոր է պետության ու ժողովրդի համար, որքան` բանակը»

29.03.2019 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պարոնա՛յք, թատրոնը նույնքան կարեւոր է պետության ու ժողովրդի համար, որքան` բանակը»

1996 թվականից մարտի 27-ը հայ թատերական գործիչների համար նշանավորվում է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությամբ: Ու արդեն 23 տարի, ինչպես մրցանակաբաշխությանը նախորդող ու հաջորդող օրերին, այնպես էլ` բուն մրցանակաբաշխության օրը, դահլիճում թատերական կրքերն անպակաս են լինում: Այս տարիների ընթացքում մրցանակ ստացողները` գոհ ու երջանիկ, իսկ չստացողներից ոմանք` ցուցադրական, ոմանք` ծածուկ լքում են դահլիճը, ոմանք էլ` վիրավորանքը ցուցաբերում են` դահլիճի դռներն աղմուկով փակելով: Ինչեւէ, այս տարվա «Արտավազդն» էլ արդեն անցյալում է, իսկ մրցանակակիրները` հայտնի:

Այսօր զբոսանքի միջազգային օրն է

ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՉԽԱԽՏԵՑԻՆ

Ըստ ավանդույթի` «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ Լավագույն դրամատուրգ անվանակարգում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը գրեթե միշտ ծրարը դատարկ էր հայտնաբերում, բայց այս տարի, ոչ թե ծրարն էր դատարկ, այլ անվանակարգն էր հանված ու Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ հայտարարեցին տարվա լավագույն կին դերասանուհու անունը: Բայց մինչ ծրարը բացելը տիկին Խոդիկյանն ասաց. «Ավանդույթի նման մի բան է դուրս գալիս, եթե ես բեմ եմ դուրս գալիս, պետք է խոսեմ դրամատուրգիայի մասին: Բայց լավագույն պիես անվանկարգը չեմ ասի, ոչ միայն այն պատճառով, որ ծրարը դատարկ է, կամ լավագույն պիես այս տարի չի եղել, այլ տեղյակ պահեմ, որ ԹԳՄ-ի վարչության որոշմամբ` այսուհետ 2 տարին մեկ անգամ կլինի այդ անվանակարգը: Այսինքն` 2020 թվականին, եւ կընդունվեն վերջին 2 տարիների ընթացքում գրված պիեսները»: Իսկ արդեն Ժ. Դադասյանն էլ հավելեց. «Շարունակելով ավանդույթի թեման, արդեն պարզ է, թե եթե ես եմ բեմ բարձրանում, ապա ինչի մասին պետք է խոսեմ, որպեսզի արագ փակենք այս թեման` նորություն դեռ չունենք»: Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարի Ժ. Դադասյանը դահլիճում ներկա պաշտոնյաներին հիշեցնում էր Մնջախաղի պետական թատրոնի տանիք չունենալու մասին, եւ, կարծես թե, նախորդ տարի, մինչ մրցանակաբաշխությունը, գրեթե արդեն այդ հարցը լուծված էր` Ա. Ամիրյանը գրապալատի նախկին շենքի տարածքը տրամադրել էր թատրոնին, որը վերակառուցվելուց հետո պետք է դառնար թատրոնի տանիքը: Սակայն իշխանափոխությունից հետո այս հարցում էլ իրավիճակ փոխվեց, ու Մնջախաղի թատրոնը փաստացի կրկին անտուն է:

Այսօր բլոգերների միջազգային օրն է

ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Բայց փաստենք, որ մրցանակաբաշխության պատմության մեջ երեւի թե չի եղել մի տարի, որ «Արտավազդն» ընթանա առանց երկրի բարձրաստիճան այրերի: Բոլոր տարիներին մրցանակաբաշխությունն իրենց ներկայությամբ պատվել են երկրի նախագահը, վարչապետը, քաղաքապետը, իսկ մշակույթի նախարարի մասին հիշատակելն անիմաստ է, քանի որ մշակույթի բոլոր նախարարներն էլ, բացի ներկայությունից, նաեւ բեմահարթակից շնորհավորական ելույթով են հանդես եկել: Սակայն, ինչպես ասում են, այստեղ էլ է իրավիճակ փոխվել, քանի որ այս տարի դահլիճում, բացի թատերական գործիչներից, ոչ մի պաշտոնյա, նույնիսկ որեւէ պատգամավոր կամ նախարար պատիվ չէր համարել ներկա լինելու. դա վկայում է նոր իշխանության վերաբերմունքը մշակույթի հանդեպԹերեւս պետք չէ զարմանալ, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը նախարարությանը կից ՊՈԱԿ-ների լուծարման ու միավորման մտահղացումով արդեն փաստել է իր վերաբերմունքը մշակույթի հանդեպ: Էլ չենք խոսում նաեւ այն միջադեպի մասին, որ Ղարիբյանը տասը օր Համազգային թատրոնը լուծարելու իր ցանկության բացատրությունն էր տալիս այս ու այն լրատվամիջոցին: Բայց ֆենոմենը դեռ առջեւում էր, երբ օրերս մասնակցելով Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությանը` անմեղ դեմքով ասաց, որ ինքը չի իմացել, թե թատրոնի շենք է կառուցվում, դրա համար էլ մտադրություն է ունեցել թատրոնը փակելու: Դե, իհարկե, մշակույթը փակելը, լուծարելը, հիմնահատակ քանդելը գրեթե մեկ տարվա ընթացքում նոր իշխանության գործելաոճն է ու Ղարիբյանին ամենեւին էլ ձեռնատու չէր իմանալ, որ Համազգային թատրոնի հարցը լուծված էր դեռեւս մեկ տարի առաջ եւ ոչ իրենց իշխանության օրոք...

​​​​​​​«Մեր երկրում ձեւավորվել է խտրականության նոր տեսակ». Ռ. Մելիքյան

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԲԱՑԱՏՐՈՒՄ ԷՐ, ԹԵ ԻՆՉ ԲԱՆ Է ԹԱՏՐՈՆԸ

Այդուհանդերձ, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը չէր զլացել ու շնորհավորական ուղերձ էր հղել ներկաներին` Թատրոնի միջազգային օրվա առթիվ, բայց զավեշտալին այն էր, որ մշակույթից, առավելեւս թատրոնից հեռու տիկին Ղարիբյանը թատրոնի ոլորտի ներկայացուցիչներին շնորհավորական ուղերձում բացատրում էր, թե ինչ բան է թատրոնը. «Շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առիթով: Ամեն տարի մարտի 27-ին, մենք եւս մեկ հնարավորություն ունենք գնահատելու, վերարժեւորելու թատրոնի ոլորտի նվիրյալների անասելի աշխատանքը, հպարտանալու` մեր թատերարվեստի ձեռքբերումներով: Թատրոնը մշակութային օջախ է, որտեղ արժեւորվում են գեղեցիկն ու իրականը, կարեւորվում է յուրաքանչյուր ժեստ, դիմախաղ ու խոսք: Համարվում է, որ թատրոնը նույնքան հին է, որքան քաղաքակրթության պատմությունը, այն իր ներսում խտացնում է ոչ միայն հազարամյակներով թրծված խաղի ծիսական ոգին, այլեւ արվեստի տարբեր դրսեւորումները` գրավելով հանդիսատեսին իր ազդեցիկ անմիջականությամբ: ՀՀ մշակույթի նախարարությունն արժեւորում է հայ բեմի ավանդույթների պահպանումը, սերնդեսերունդ փոխանցումն ու միեւնույն ժամանակ նորարարություններից չխուսափելու միտումը: Հայ թատրոնի հարգարժան ներկայացուցիչներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով` մաղթելով գիտակից ու շնորհակալ հանդիսատես»,- սրանք  նախարարի պարտականությունները կատարող մշակութաքանդ Ն. Ղարիբյանի խոսքերն են, ում հարկավոր է առաջինը կիրառել իր խոսքերը հայ թատոնի ու մշակույթի հանդեպ` լինելով գիտակից ու շնորհակալ...

Այսօր` հունիսի 8-ը օվկիանոսների միջազգային օրն է

ԲԵՄՈՒՄ ԶԳԱՑՎՈՒՄ ԷՐ ԱՎԱԳՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Ի դեպ, մրցանակաբաշխության ողջ ընթացքում արձանագրեցինք մի ցավալի փաստ, թատերական երիտասարդ գործիչները մեկը մյուսին քչփչում էին ու բողոքում, թե մրցանակաբաշխությունն ընթանում է ձանձրալի, ու իրենք մի խենթ ու խելառ, իրենց լեզվով ասած` «կրեատիվ» բան են ուզում տեսնել բեմից: Բայց մոռանում են, որ այդ մթնոլորտը հենց իրենք պետք է ապահովեն բեմից, ու ե՛ւ մրցանակ ստացողները, ե՛ւ հանձնողները առանձնապես չփայլեցին իրենց «կրեատիվությամբ»: Մրցանակաբաշխության ընթացքում բեմում զգացվում էր ավագների բացակայությունը` Երվանդ Ղազանչյանի, Վահե Շահվերդյանի, լուսահոգի Ալեքսանդր Գրիգորյանի, ինչպես նաեւ Վիգեն Ստեփանյանի, Ռուբեն Բաբայանի, Արմեն Մարությանի, Վիգեն Չալդրանյանի եւ այլոց նուրբ, բայց տողատակով հումորի պակասը:

Փաշինյանը Ղարիբյանին անպատիժ թողեց, քանի որ նրա վրա էր դրել մշակույթը ոչնչացնելու «սուրբ» պարտականությունը

«ՆԱՅԵԼՈՎ ԴԱՀԼԻՃԻՆ` ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ` ԱՅՍ ՏՈՆԸ ՄԻԱՅՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ Է»

 Գ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, որը բեմ էր բարձրացել` ստանալու հատուկ «Արտավազդ» մրցանակ` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի Փոքր բեմի (Black Box) կառուցման համար, շեշտեց. «Երբ Սոս Սարգսյանը ինձ հրավիրեց ղեկավարել Համազգային թատրոնը` 2009 թվականին, ես մի խնդիր դրեցի իմ առաջ, կիսեցի խնդիրը իմ ուսուցչի հետ, անպայման կառուցել Համազգային թատրոնի շենքը: 8 տարի ամեն օր, քնում արթնանում էի այդ խնդրով, կռվում էինք նախագահից մինչեւ ուսանող, ռեկտորից մինչեւ իմ թատրոնի կոլեգաները, բայց այդ ամենը ես անում էի իմ թատրոնի համար: Օրեր առաջ եղավ թատրոնի հիմնարկեքը, շնորհավոր սիրելի համազգայինցիներ, բաց նայելով այս դահլիճին` ես հասկանում եմ, որ այո, այս տոնը մեզ համար է, շատ է միայն մեզ համար, եւ խոսքս ամփոփում եմ Սոս սարգսյանի հետեւյալ ասույթով, որ կուզեի լսեին այս թատրոնից, այս գեղեցիկ սրահից դուրս գտնվող մարդիկ. «Պարոնա՛յք, թատրոնը նույնքան կարեւոր է պետության ու ժողովրդի համար, որքան` բանակը...»:

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

 

ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ

 Թեպետ տարեսկզբից ՀՀ մշակույթի նախարարությունը դարձել է եղած-չեղած մի հաշիվ, բայց նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը որոշել էր թատերական գործիչներին սիրաշահել նախարարության ոսկե մեդալներով ու պատվոգրերով: Մինչ «Արտավազդ» մրցանակները կգտնեին իրենց հասցեատերերին, փոխնախարար Վահե Բուդումյանի մակարդակով ՀՀ մշակույթի նախարարության մեդալների ու պատվոգրերի արարողությունը կատարվեց Սունդուկյանի անվան թատրոնում, այստեղ էլ յուրաքանչյուր  անվանի եւ ոչ անվանի մշակույթի գործչի վրա ինքնահաստատվող Ղարիբյանը ներկա չէր... Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածում ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ բյուջեն, ու Նազենի Ղարիբյանն այնտեղ էլ չէր... Իսկ մշակույթի գործիչների տոնական օրը որտե՞ղ էր մշակույթի ոլորտի պատասխանատուն, որ հարկ չէր համարել այդ օրը նրանց կողքին լինել, գիտի միայն ինքն ու Աստված...

Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

ՀԱԳՈՒԿԱՊՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿ ՉԷՐ ՓՈԽՎԵԼ

Թեպետ նախորդ տարի նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թատերական գործիչներին հորդորել էր, որ լավ կլիներ տոնին ներկայանային տոնական տեսքով, որից եւ նեղսրտողներ եղան, բայց այստեղ իրավիճակ չէր փոխվել, ու կային մարդիկ, որ գրեթե տնային հագուստով էին ներկայացել, նույնիսկ` մրցանակ ստացողները:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА