o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

29.03.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական տոնավաճառ է կազմակերպել Բանկի գլխամասային գրասենյակում` ի աջակցություն միայնակ մայրերի: Բանկի աշխատակցուհիները մեծ ոգեւորությամբ մեկ ամիս շարունակ պատրաստվում էին տոնավաճառինՏոնավաճառը կազմակերպվել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով: Տոնավաճառին մասնակցեցին Բանկի աշխատակիցները, որոնք վաճառքի էին հանել իրենց ձեռքերով պատրաստված քաղցրավենիքներ, ուտեստներ, զարդեր ու զանազան իրերԲարեգործության նպատակն էր` օգնությունը մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) երեխաների միայնակ մայրերին: Բանկի աշխատակիցների ջանքերով հավաքված գումարը նախատեսված է ուղղել մայրերի ուսուցման այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են հրուշակագործությունը, վարսահարդարումը, կար ու ձեւը եւ այլն, այնպես, որ նրանք կարողանան հոգ տանել իրենց երեխաների մասին եւ ապահովել նրանց բուժումը առանց տնից դուրս գալու:Հավաքագրումների եւ վաճառքի արդյունքում հավաքվել է 683 000 ՀՀ դրամ, որը Բանկի կողմից կրկնապատկվեց: Վերջնական 1 366 000 ՀՀ դրամ գումարը կծառայի հաշմանդամ երեխաների 6 մայրերի ուսուցմանն ու կապահովի հետագայում գումար վաստակելՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն կերպ օգնում եւ աջակցում է օգնության կարիք ունեցող երեխաներին եւ նրանց ծնողներին` ամեն տարի գումար հատկացնելով առողջապահության ոլորտում բարեգործության եւ հովանավորության համար:

ԱԱԾ (տեսանյութ). Բացահայտվել է դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА