o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսկ Փաշինյանի նոր Հայաստանում իր ԿԳ փոխնախարարն անելիք ունի՞

29.03.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իսկ Փաշինյանի նոր Հայաստանում իր ԿԳ փոխնախարարն անելիք ունի՞

Դեռեւս օրեր առաջ կառավարության արտահերթ նիստում վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ընդգծել էր, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի` սկսած բուհական համակարգից մինչեւ դպրոցական: Ապա նաեւ ուշագրավ հայտարարություն էր արել, թե` «մենք պետք է շատ հստակ ասենք` օրինակ էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն... Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, եւ մենք չպետք է վախենանք էդ դիրքորոշումն ասել»: Փաշինյանի կարծիքով` չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը եւ ղեկավարությունը շարունակել աշխատել Հայաստանում. «Չի կարող էդպիսի բան լինել, հեղափոխությունը սկսվել է այս պահանջով եւ ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է, եւ մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, կիրագործվի: Որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք` ինչի համար ենք հավաքվել»:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Այ, հենց այստեղ է, որ վրիպեց պարոն վարչապետը, որովհետեւ «մենք» ասելով, եթե իր կողմից կառավարություն բերած անդամներին նկատի ունի, ապա այստեղ ավարտվում է քաղաքականությունը, ու սկսվում է տրագիկոմեդիան: Պարզվում է` վերոնշյալ հայտարարությունը իշխող քաղաքական ուժի կուլիսներում դարձել է զավեշտի առարկա, որովհետեւ հիշել են ՀՀ ԿԳ փոխնախարար ԳՐԻՇԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ անցյալը: Նա 2018-2019թթ. հունվար ամիսը եղել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր եւ, ըստ շրջանառվող լուրերի, նախորդ տարվա իշխանափոխության օրերին «ուսանողների հեղափոխական ակտիվությունը` բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով փորձում էր զսպել` ընդհուպ կանգնելով կենդանի պատնեշ Բրյուսովի մուտքի դռան դիմաց»: Իսկ թե լինելով, այսպես ասած, «հակահեղափոխական», «ուսանողների առաջ դռներ փակած», անկուսակցական, ինչպես է հայտնվել իշխող «Իմ քայլը» դաշինքի թիմում, հետո էլ հասել «չալաղաջ» պաշտոնի, ամենեւին էլ զարմանալի չէ, որովհետեւ Թամրազյանի կենսագրությունը լի է պարադոքսերով: Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը մարզիչ-մանկավարժի որակավորմամբ ավարտած Գ. Թամրազյանը տարիներ անց հայտնվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ այնտեղ ստացել պետական ու մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ մագիստրոսի որակավորում: Այստեղից էլ սկսել են նրա թռիչքային հաջողությունները` նա եղել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փոխտնօրեն, ապա Երեւանի Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիայի վարչատնտեսական գծով պրոռեկտոր, հետո էլ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր: Ասում են` վերջինս դեռ «հին» Հայաստանում լավ մեջք է ունեցել: Սակայն, նրա պաշտոնավարման տարիները հարթ չեն անցել ո՛չ Կոնսերվատորիայում, որտեղ նրան հանդուրժել են ընդամենը մեկ տարի, ո՛չ էլ Բրյուսովում: Այս մասին տեղեկությունների մի ամբողջ փաթեթ կարելի է գտնել սոցցանցերում: Օրինակ, ուսանողները նշում են, որ Գրիշա Թամրազյանը համալսարանի անմխիթար վիճակում գտնվող մարզադահլիճի ու լսարանների հաշվին` վերանորոգել էր իր աշխատասենյակը: Սակայն այն, ինչի մասին նշեցինք, դեռ ծաղիկներն են, եւ որպեսզի ծաղկեփունջն ամբողջական լինի, եւս մեկ փաստ հիշեցնենք: ԿԳ փոխնախարար Թամրազյանը 2008-ին «թմրանյութերի գործով» ձերբակալված է եղել: Այս փաստը չի հերքել նաեւ Փաշինյանի ԿԳ նախարարությունը` պարզաբանելով, ավելի ճիշտ` մխիթարելով ու մխիթարվելով նրանով, որ նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել« սակայն ժամեր անց բաց է թողնվել` կասկածանքը չհիմնավորվելու պատճառով: Ինչեւէ, երկրի ղեկին նստած «դասականը» կասեր, չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել. հիմա Փաշինյանի նոր Հայաստանում իր ԿԳ փոխնախարարն անելիք ունի՞, թե` ոչ...

Նիկոլը թքեց իր «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկի վրա եւս

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА