o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ես բնակարան գնեմ, դրանից իմ հարեւանն իր մաշկի վրա առավելություն չի զգալու». Վ. Վարդանյան

29.03.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե ես բնակարան գնեմ, դրանից իմ հարեւանն իր մաշկի վրա առավելություն չի զգալու». Վ. Վարդանյան

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին, այնուհետեւ երթ էին արել` իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին: Տեղի ունեցածի մասին բավական շատ լուրեր են շրջանառվում մամուլում, այդ թվում նաեւ այն, որ զինծառայողները հրաժարվել են թրաշվել` փորձելով նմանվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թվում էր, որ դասալքության նման դրսեւորումը պետք է շատ խիստ եւ լուրջ արձագանք գտներ, սակայն վերջիններիս մարտի 17-ին տեղափոխվել էին Կապանի« ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր« որտեղից էլ` ո՛չ ավել, ո՛չ պակաս առաջնագիծ, չնայած նրան, որ միջադեպի մասով քննություն է ընթանում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌ ՏԱԼ»

– Պարոն Վարդանյան, ըստ Ձեզ, Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցածն ինչի՞ հետեւանք էր, եւ ի՞նչ դասեր պետք է քաղել դրանից:

Շատ տհաճ երեւույթ էր, մանավանդ որ սահմանամերձ զորքերում է նման խնդիր առաջացել եւ այդպիսի միջադեպ տեղի ունեցել: Հետեւանքների մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել, քանի որ գնում է նախաքննություն: Վստահ եմ, որ քննությունից հետո ամեն ինչ պարզ կլինի, բոլոր դեպքերում, անկախ ամեն ինչից, մենք նման դեպքերը պետք է բացառենք: Մի քանի անգամ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ` զորքերում` մեր երիտասարդ զինծառայողների շարքերում, դաստիարակության, հայրենիք սիրելու գաղափարը մենք ավելի շատ պետք է ավելացնենք, ամրապնդենք, որպեսզի զինվորը, անկախ ամեն ինչից, իր զորամասը, իր դիրքերը չթողնի: Անկեղծ ասած, հիմա չեմ ուզում ինչ-որ քաղաքական աստառ տալ, նախաքննության մարմինների պարզելուց հետո այս բոլոր հարցերին կտրվի սպառիչ պատասխան:

​​​​​​​Եթե Սերժ Սարգսյանին հրավիրում եք, որ ձեզ դաս տա, նորմալ եմ համարում. Դավիթ Մկրտչյան

Նախորդ տարվա իշխանափոխության օրերին եւս նման դեպք տեղի ունեցավ, երբ զորամասից զորքը դուրս էր եկել ու միացել քաղաքական ցույցերին: Չե՞ք կարծում, որ եթե այն ժամանակին կանխվեր կամ ավելի կոշտ արձագանք գտներ հետո, գուցե չլիներ նաեւ այս դեպքը:

Դրա համար եմ ասում, որ չեմ ուզում հիմա քաղաքական ինչ-որ աստառ տալ: Բոլոր դեպքերում, անկախ ամեն ինչից, մենք եւ հասարակությունը, առավել եւս ՊՆ-ն, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զորքը, զինվորը նման երեւույթներից, քաղաքականությունից հեռու մնա:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթուրում պատասխանում է քաղաքացիների հարցերին

ՈՐՏԵՂ Է ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ «ԲՈՒՄԸ»

– Անդրադառնանք քաղաքաշինության ոլորտին. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «Հայաստանը կանգնած է շինարարական բումի առաջ»: Դուք, լինելով քաղաքաշինության նախկին նախարար, տեսնո՞ւմ եք այդ «բումը»:

Իսկապես կա, հիմնականում շինարարական բումը անհատական եւ բազմաբնակարանային շենքերի շինարությունն է: Վարչապետն էլ ասաց, որ այդ հիպոտեկային վարկերը, որ տալիս է երիտասարդության շրջանում, իսկապես բնակարան գնելու բում է առաջացրել, ինչը շատ ոգեւորիչ է: Եվ շատ ճիշտ նկատեց, որ եթե բնակարան ես գնում, ուզում ես քո հանրապետությունում ծածկ ունենալ, տուն ունենալ, ուրեմն` մտքիցդ պիտի հանես հայրենիքը լքելը: Կարծում եմ` պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այդ բումը գնալով շարունակվի: Շատ կուզեի, որ այդ շինարարական բումը ոչ միայն բազմաբնակարան կամ անհատական բնակշինարարության մեջ լիներ, այլեւ լինեին ե՛ւ արտադրական ինչ-որ կառույցների, ինչու ոչ, նաեւ սպասարկման ոլորտին վերաբերող շինարարություններ: Այն նաեւ մեծ առավելություններ է տալիս գյուղատնտեսության զարգացման մեջ: Իսկ ո՞վ ասաց, որ գյուղատնտեսության մեջ շինարարության կոմպոնենտը բացակայում է, այնտեղ էլ կա եւ կարեւոր է:

Ասացեք խնդրեմ` ի՞նչն է փոխվելու. բազմաթիվ հարցերի պատասխանները մինչ այժմ կարծես միայն պաթետիկ են, անորոշ և վերացական

Դուք խոսում եք շինարարական բումի, գյուղատնտեսության զարգացման մասին, բա ինչո՞ւ շարքային քաղաքացին չի զգում իր վրա, որ ամեն ինչ այդքան լավ է:

Ասել, թե քաղաքացին իր վրա չի զգում, մի քիչ հարաբերական է: Օրինակ, ասում ենք` շինարարության մեջ բում է գնում, հիմնականում` բնակշինարարության մեջ: Եվ եթե ինձ համար ես բնակարան եմ գնում, բնական է, իմ հարեւանն իր մաշկի վրա այդ առավելությունը չի զգալու: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Բնակարան գնելուց հետո մարդը սկսում է կահավորել իր բնակարանը, արդեն կահույքագորի գործը կլավանա, այդպես շղթայական ռեակցիայով ամեն ինչ կընթանա:

​​​​​​​Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան. Շարմազանով

Շղթայական ռեակցիայով այս ամենին զուգահեռ ունենք մեծ թվով գործազրկություն: Ի՞նչ կասեք այս մասին:

Ըստ իս, այդպես հավասար զուգահեռ տանելը ճիշտ չէ: Մենք ասում ենք, որ գործազրկություն ունենք, բայց այսօր նաեւ որակյալ մասնագետի կարիք ունենք, հենց թեկուզ շինարարության մեջ: Շինարարական կազմակերպություն ունեցող շատ ընկերներ ունեմ, բոլորն էլ այսօր արհեստավորի պակաս ունեն, եւ այստեղ, իհարկե, անելիք ունենք: Այս քանի օրը նաեւ հայտարարությամբ հանդես կգամ, մենք նախկինում ունեինք ուսումնական հաստատություններ, որտեղ որակյալ արհեստավորներ, մասնագետներ էին պատրաստում: Այսօր միայն սեւեռվել ենք բարձրագույն կրթության, ՏՏ ոլորտը զարգացնելու վրա, սա շատ կարեւորում եմ, բայց եկեք չմոռանանք, որ այս ճյուղն էլ է կարեւոր զարգացնելը:

Կոչ ենք անում կողմերին հանուն իշխանության մղվող պայքարը ստորադասել Արցախի անվտանգությանը և զերծ մնալ ցնցումներից, ապակայունացումից. Վիտալի Բալասանյան

«ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԷԼԻ ՕՐԱԿԱՐԳ ՉԿԱ, ՈՐ ՔՆՆԱՐԿԵՆ»

– Այսօր նախատեսված է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որին նախորդեց այն, որ սահմանին ադրբեջանական կողմը սկսեց ակտիվ ինժեներական աշխատանքներ իրականացնել, եւ ընդհանրապես որոշակի լարվածություն կար: Ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից:

Բարդ է ասել, եկեք չմոռանանք, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն է` չնայած, կարծես թե, էլի օրակարգ չկա, որ քննարկեն: Ես, ուղղակի, անկեղծ ասած, վստահում եմ մեր վարչապետին, մանավանդ որ մի քանի անգամ ասաց, որ ոչ մի զիջում չի լինելու, փոխզիջում կարող է լինել, բայց ոչ մի հող հետ չենք տալու: Սա հուսադրող է, եւ կարծում եմ` բանակցությունները կգնան հօգուտ մեզ եւ մեր հանրապետության: Եթե ինչ-որ բանի հետ համաձայնեն, միայն փոխշահավետ եւ ի նպաստ մեր հանրապետության կլինի:

Ինչպես է ՊՈԱԿ-ի Հովոյի կողմից հերթական լայվից առաջ ուղղություն ստանում այս օրերի ֆեյսբուքյան խեղկատակ Joni Brjoni-ն. Տիգրան Վարդանյան

Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ առանց Արցախի, չի բանակցելու, բայց հիմա տեղի է ունենալու երկկողմ հանդիպում` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Տարօրինակ չէ՞:

Կարծում եմ` այդ հանդիպման ընթացքում անպայման այդ հարցը կբարձրացնեն: Այստեղ կարեւոր է նաեւ, թե դիմացի կողմն ինչ արձագանք կտա այդ բանաձեւին: Դրանից հետո պարզ կլինիեթե պայմանավորվածություն ձեռք բերեն բանակցությունների, ուրեմն` հետո նորից ձեւաչափը կորոշեն:

Ովքեր են ֆեյսբուքյան «ֆրոնտավիկներն» ու ինչու է մեր դեմոսն անգամ օխլոսանում. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՔՆՆԱԴԱՏՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ

– Պարոն Վարդանյան, Դուք, լինելով ԲՀԿ խմբակցության անդամ, ընդդիմություն չէի՞ք խորհրդարանում, միայն գովում եք, չեք քննադատում իշխանությանը...

Ընդդիմությունը միայն նրա համար չէ, որ իշխանությանը քննադատի: Կառավարության ծրագիրը բերեցին, քննադատեցինք չէ՞, ու մեր խմբակցությունն էլ դեմ քվեարկեց: Բայց ընդդիմություն լինելը չի նշանակում, որ եթե նոր որոշում, օրենքի նախագիծ կա, որը զգում ես, որ հօգուտ պետության է, հօգուտ ժողովրդի է, բայց քանի որ ընդդիմություն, ես պետք է ասես` վատ է, այդպես չէ: Մենք ընդդիմություն ենք, բայց մեր խմբակցությունը ու խմբակցության ղեկավարը միշտ էլ ասել է` այն գործունեությունը, այն  օրենքի նախագիծը, որը ի նպաստ մեր ժողովրդի է, մեր երկրի ամրապնդմանն ու բարգավաճմանն է նպաստելու, բնականաբար, մենք դրա կողմնակիցն ենք:

​​​​​​​Խայտառակ դրություն՝ Երեւանի փողոցներում (Տեսանյութ)

Իսկ կողմնակի՞ց եք Քաղաքացու օր նշել, ինչպես առաջարկում է կառավարությունը` ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների:

Թող նախագիծը բերեն, կքննարկենք, հետո կասենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА