o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.03.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Լեգենդար հետախույզ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, թեեւ, մեղմ ասած, երբեք էլ հիացած չի եղել թրաշամանուկների վարչախմբով, սակայն ներքաղաքական հարցերի մասին բավականին զուսպ է արտահայտվել անգամ անցյալ տարվա ԱԺ ընտրություններին, երբ ՀՀԿ-ի թեկնածուներից մեկն էր: Սակայն զարմանալիորեն Նիկոլը կարողացավ անել անհնարինը, եւ լվացքի մեքենայի մասին իր պատումով հունից հանեց Գեւորգյանին. «Ալիեւի հետ պաշտոնական հանդիպումից 2-3 օր առաջ, երկրի առաջին դեմքը գավառական յալանչու նման, հասարակության «բերանի ծամոն» է դարձնում իր լվացքի մեքենայի եւ մյուսի հեռուստացույցի թեմանԺողովրդին շեղում է Արցախի հարցի քննարկման թեմայից, որը այսօր մեր պետականության եւ երկրի անվտանգության կարեւորագույն հարցն է` պատերազմ-խաղաղություն սահմանագծի վրա»: Դե ինչ, նույնիսկ սառնասիրտ հետախույզի նյարդերի ամրությունն անսահմանափակ չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մարդու իրավունքների ոլորտում մեր ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ որոշեց հիմա զբաղվել այնպիսի խնդրով, ինչպիսին են դպրոցների զուգարանները: Եվ զարմանալի բաներ է հայտնաբերել: ՀՀ մարդու իրավունքների պատշպանի գրասենյակը մոնիթորինգ է իրականացրել 201 դպրոցում եւ մանկապարտեզում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Վիճակը մտահոգիչ է, մենք հույս ունենք, որ կառավարությունը այս զեկույցը պարտադիր հիմք է ընդունելու»,- ասաց նա: ՄԻՊ-ի խոսքով` արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չկան սանհանգույցներ, աղջիկների ու տղաների համար նախատեսված սանհանգույցները առանձնացված չեն: «Շատ ռիսկային է վիճակը երեխաներին վարակիչ հիվանդությունով վարակելու տեսանկյունից»,- ասաց նա: ՄԻՊ-ը նշեց, որ աշակերտները դպրոցում ջուրը խմում են ծորակից` ձեռքերով կամ ընդհանուր մեկ բաժակով: «Չկա զուգարանի թուղթ, օճառ, սրբիչ»,- ասաց Ա. Թաթոյանը` ավելացնելով, որ դեպքեր կան, երբ երեխան դպրոցում բացարձակ լվացվելու հնարավորություն չունի: Դե ինչ, պարոն Թաթոյանին մտահոգել է, որ որոշ դպրոցներում առանձին զուգարաններ չկան, սակայն, եթե հանկարծ ներկայիս ԿԳ նախարարը երկար մնա, ապա արդեն կգա այնպիսի փորձանք, ինչպիսին է «գենդերային տեսակետից չեզոք» արտաքնոցներ:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե 2016-ին Ռուսաստանում շատ-շատերն ինչպես էին ուրախացել, որ ԱՄՆ նախագահ էր ընտրվել ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ: Սակայն հիմա... ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանը կնախընտրեր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակը, հայտնում է Fox News-ը: «Եթե Ռուսաստանն իմ դեմ ինչ-որ բան ունենար, դա շատ վաղուց հայտնի կդառնար»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով` Ռուսաստանին ավելի ձեռնտու էր Քլինթոնի հաղթանակը: Նա հավելել է, որ դա վերաբերում է էներգետիկային, նավթին եւ գազին: Թրամփը, միաժամանակ, նշել է, թե Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները վերականգնելու հույս ունի: Նրա խոսքով` Մոսկվայի հետ երկխոսությունում կոշտ դիրքորոշման է հետեւում: Նա հավելել է, որ մտադիր է Չինաստանի հետ «լավ» առեւտրային գործարք կնքել: Թրամփը շեշտել է, որ «մի օր» ԱՄՆ-ն ու Ռուսաստանը լավ հարաբերություններ կունենան: Ինչեւէ, մեծագույն հարգանք տածելով ԱՄՆ նախագահի հանդեպ, այնուամենայնիվ, չենք կարող չզարմանալ, թե ինչպես է նա որոշակիորեն խեղաթյուրում իրողությունը: Պարոն Թրամփ, դուք հո Նիկոլը չե՞ք...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА