o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԴԻՐՔԵՐՈՎ ԵՆ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ

29.03.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉ ԴԻՐՔԵՐՈՎ ԵՆ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ

Եվ այսպես, վերջապես եկավ Ալիեւ-Փաշինյան այդքան երկար քննարկված հանդիպման օրը: Իհարկե, կարելի է կռահել, որ այս հանդիպմանը էական լուծումներ չեն լինելու, այսինքն՝ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Սակայն հանդիպումը կդառնա՞ հիմք՝ առաջիկայում նման փաստաթղթի ստորագրման, թե՞ պետք է սպասել այլ զարգացումների. ահա այս հարցի պատասխանն է, որը կարող է տրվել:

Ե՞ՐԲ ԿԼԻՆԻ ՊՈՒՏԻՆ-ՌՈՀԱՆԻ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ․ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ԿՐԵՄԼԻ ԽՈՍՆԱԿԸ

 

ԿՈՂՄ ԵՆ ՄԽ-Ի ԱՌԱՋԱՐԿԻՆ, ԲԱՅՑ...

Նախ փորձենք եւս մեկ անգամ տեսնել այն դիրքերը, որով Ալիեւն ու Փաշինյանը մեկնում են Վիեննա: Նախ նկատենք. հիմնական բանակցային փակագծերը բացելով` Մինսկի խումբը հետեւյալ ազդակը հղեց բանակցային կողմերին: Կա կարգավորման սխեմա, որն արժանացել է ՄԽ-ի երեք համանախագահ երկրների հավանությանը, այսինքն՝ առկա է որոշակի կոմպրոմիս: Ավելին, եթե բանը հասել է ծրագիրը հրապարակելուն, ապա դա նաեւ ակնարկ է, որ այս ուղղությամբ համանախագահ երկրները պատրաստվում են առաջ գնալ, եւ եթե հարկ է, ապա նաեւ կողմերի վրա ճնշումներ գործադրելով: Հաջորդը. ընդգծելով, որ այս ծրագիրը բավականին հին պատմություն ունի, ՄԽ-ն նաեւ ցույց տվեց, որ եթե դրանցում կան Հայաստանի կամ Ադրբեջանի համար ոչ ցանկալի դրույթներ, ապա նրանց ժամանակի ընթացքում չի հաջողվել բան փոխել: Այսինքն՝ կողմերը կամ նրանցից մեկը հիմա կարող է հրաժարվել այդ սխեմայից, եւ եթե ոչ, պետք է առաջ գնան, նաեւ հաշվի առնելով, որ համանախագահ երկրներն ինչ-որ սկզբունք փոխելու տրամադրվածություն չունեն: Այսպիսով, Ալիեւն ու Փաշինյանը թվարկված եւ համանման մի շարք այլ հանգամանքներ աչքի առաջ ունենալով են նստելու բանակցային սեղանի շուրջԱյսպիսով, հասնում ենք այս հարցին. երկու առաջնորդները պատրա՞ստ են ՄԽ-ի առաջարկած սխեմայով առաջ գնալ: Եվ այստեղ նկատենք, որ մեկ հարցում Փաշինյանը, այնուամենայնիվ, ճիշտ է. իսկ ի՞նչ է նշանակում ՄԽ-ի առաջարկը, ինչպիսի՞ն է հայտնի 3 սկզբունքների եւ 6 կետերի «բացված» տեսքը: Ասենք, այս հարցադրումը նույնիսկ մեխանիկորեն է առաջ գալիս, հաշվի առնելով, որ Բաքուն անմիջապես համաձայնություն տալով ՄԽ-ի առաջարկին, չհապաղեց նաեւ սեփական մեկնաբանությունը ներկայացնել ամենակարեւոր հարցի մասին՝ Արցախի կարգավիճակի: Այն է՝ «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չպետք է խախտի պետության տարածքային ամբողջականության սկզբունքը»: Այսինքն, Արցախն ունի ինքնորոշման իրավունք, բայց միայն Ադրբեջանի կազմում: Գոնե հրապարակային հարթակում դրանից հետո Բաքուն այլ դիրքորոշում չի ներկայացրել, եւ մնում է ենթադրել, որ հենց այդ մոտեցմամբ էլ Ալիեւը մեկնում է բանակցություններիՓաշինյանն էլ իր հերթին նախօրեին խորհրդարանում ունեցած հայտնի ելույթում վերջապես որոշ հստակեցումներ կատարեց իր դիրքորոշման մեջ, թե «Մադրիդյան սկզբունքների» ընդունելի լինելը կախված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից դրանց մեկնաբանությունից: Այսինքն, եթե ՄԽ-ն մեկնաբանի, որ իրենց առաջարկած հայտնի 6 կետերն այն են, ինչ ամեն մի նորմալ մարդ կարդալով՝ կհասկանա, այսինքն, ըստ էության, հարակից շրջանները հանձնելով (բացառությամբ Հայաստանին կապող միջանցքի), ապագայում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը կարող է հանրաքվե անել ու անկախ պետություն ճանաչվել, ուրեմն Փաշինյանի համար դա ընդունելի էԱհա այս մոտեցումներով էլ (գոնե հրապարակավ տեսանելի) Ալիեւն ու Փաշինյանը մեկնեցին Վիեննա: Սակայն այստեղ մեկ նրբություն եւս հաշվի առնենք. այս բանակցային փուլում միանգամայն ընդգծված է դարձել նաեւ ՄԽ-ի դերը: Այսինքն, եթե տարիներ շարունակ, ինչպես որ ի սկզբանե նախատեսված էր, ՄԽ-ն իրականացնում էր միջնորդի ֆունկցիա՝ այս կամ այն մեխանիզմն առաջարկելով, փորձելով համոզել, ապա հիմա, նման անառարկելի տոնայնությամբ այս կառույցը ներկայացնելով իր կարգավորման մեխանիզմը, ըստ էության, ցույց տվեց, որ միջնորդի փոխարեն կարգավորողի եւ արբիտրի ֆունկցիա է ստանձնում:

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՐՑ

 

ՄԽ-Ն ԿԳՆԱ՞ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԼՈՒԾՄԱՆ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Իհարկե, ՄԽ-ի այս նոր դիրքավորումը դեռ հասկանալ է պետք, եւ դրա հետ կապված եւս առաջիկա հանդիպումը շատ բան ցույց կտա: Մինչ այդ, նաեւ նկատենք, որ այդ նոր դիրքից ելնելով, ՄԽ-ն պետք է նախ տա այն հարցի պատասխանը, թե ինչ է հասկանում իր առաջարկած ծրագրի տակ եւ, առաջին հերթին՝ կապված Արցախի կարգավիճակի հետ: ՄԽ-ն ունի երեք տարբերակ.

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒՆ ՈՒ ՎԱԼԵՐԻՅ ԳԵՐԱՍԻՄՈՎԸ

1. Մեկնաբանել, որ կարգավիճակի տակ նկատի ունի Բաքվի տարբերակը, այսինքն՝ Արցախն անկախ կարգավիճակի եւ ոչ մի հեռանկար չունի: Սա, թերեւս, ամենաթույլ տարբերակն է, քանի որ Փաշինյանին չի մնա այլ ելք, քան դադարեցնել բանակցություններն ու վերադառնալ, հաշվի առնելով, որ նման որոշում Արցախին եւ Հայաստանին անգամ նոր պատերազմի սպառնալիքով որեւէ կողմ չի կարող պարտադրել: Ընդ որում, նաեւ հարց է, թե այդ նոր պատերազմը ռեա՞լ է. այդ կերպ ՄԽ-ն պարզապես ինքն իրեն կդնի խաղից դուրս վիճակում, որը սակայն չի նշանակում, որ խաղից դուրս են մնում նաեւ համանախագահ երկրները: Նրանք, հայտնի է, տարածաշրջանում ունեն սեփական շահերը, եւ ՄԽ-ի ձախողման դեպքում պարզապես հետագա զարգացումները կտեղափոխվեն համանախագահ երկրներից յուրաքանչյուրի, ավելի կոնկրետ՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի շահերի եւ դրանց բախման հարթություն:

Հեյդար Ալիեւը ծառայել եւ վերադառնում է տուն

2. Մեկնաբանել, որ կարգավիճակի տակ նկատի ունի Ադրբեջանի կազմից դուրս գալու հնարավորություն (հանրաքվեն դեռ համարենք հնարավորություն): Այս դեպքում ՄԽ-ն մեկ այլ հրատապ խնդիր եւս պետք է լուծի. ապահովի, որ Ալիեւը եւս ընդունի այդ մոտեցումը եւ տա այնպիսի երաշխիքներ, որոնք կկարողանան Հայաստանի համար վստահություն ստեղծել, որ խաբեություն չի լինելու: Ի տարբերություն Փաշինյանի, Ալիեւը այդ տարբերակը ներադրբեջանական հարթակում առաջ տանելու հնարավորություն ունի, թեկուզեւ ներկայացնելով, թե հիմա որոշ տարածքներ վերցնենք, քանի հնարավոր է, հետո կտեսնենք, թե ուր կգնա Արցախի հարցը: Ընդ որում, տեսականորեն կա նաեւ հնարավորություն, որ Ալիեւն այդ տարբերակին գնա, եթե Մոսկվայից ստանա հստակ ազդակներ, որ առնվազն տեսանելի ապագայում չի հանդուրժի պատերազմի սցենար, այսինքն՝ ստատուս-քվոն կմնա անփոփոխ: Ընդ որում, նման ազդակներ արդեն իսկ կան՝ Հայաստանին Սու-30 կործանիչներ եւ այլ ժամանակակից զինատեսակներ տրամադրելու տեսքով, էլ չասած, որ Բաքվին բավականին անհանգստացրել էր՝ հանդիպման շեմին արտգործնախարար Մնացականյանի՝ Մոսկվա այցելելու փաստը: Իհարկե, այդ ամենով հանդերձ, Բաքուն ունի նաեւ վա-բանկի գնալու՝ անկախ ամեն մի արտաքին տրամադրության՝ պատերազմ սկսելու հնարավորությունը: Բայց ինչքան էլ ներհայաստանյան դիրքերը խառն են, հարց է, թե պատերազմի դեպքում ուր կհասնես: Հաշվի առնելով նաեւ, որ Թուրքիան էլ շարունակում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ բարդ հակամարտության մեջ մնալ եւ հազիվ թե ցանկանա սրացումների մեջ մտնել նաեւ Մոսկվայի հետ: Մի խոսքով, եթե հնարավոր լիներ Հայաստանին մեղադրել բանակցությունները ձախողելու մեջ, այսինքն, եթե Փաշինյանը հրաժարվեր ՄԽ-ի առաջարկից, այլ բան, այս դեպքում պատերազմ սկսելը որոշ ռիսկերից կազատվեր: Սակայն, երբ այդ հանգամանքը չկա, Ալիեւը մտածելու խնդիր ունիՉնայած մյուս կողմից Փաշինյանի համար էլ է խնդիր՝ ներհայաստանյան հարթակում հիմնավորել՝ թեկուզեւ Արցախի ապագա կարգավիճակի դիմաց հողեր տալու հեռանկարը: Այսինքն, մեկ փաթեթով կարգավիճակի դիմաց որոշ տարածքներ տալու գաղափարը միգուցե հնարավոր լիներ առաջ տանել: Բայց անորոշ խոստումների դիմաց, թե մի օր հանրաքվե կլինի, Արցախը կանկախանա, կան նման-նման երաշխիքներ... Ի՞նչ երաշխիք, եթե աչքներիս առաջ աշխարհի կառավարման համակարգը գլխի վրա շուռ է գալիս՝ ով ուժեղ է, նա էլ՝ ճիշտ տեսլականի ուղղությամբ: Չէ, անգամ նման տարբերակի դեպքում Փաշինյանը լրջագույն խնդիրներ ունենալու էԱյսպիսով, այդ տարբերակով ՄԽ-ի մեկնաբանությունը անցանկալի ընթացք է ստեղծում ինչպես Ալիեւի, այնպես էլ՝ Փաշինյանի համար: Իսկ դա նշանակում է՝ հետագա զարգացումները կարող են այս ուղղությամբ շարժվել միայն մեկ դեպքում, եթե համանախագահ երկրները որոշեն առաջ գնալ կոշտ պարտադրանքի մեթոդիկայով: Բայց կգնա՞ն, այստեղ էլ դեռ հարցեր կան:

ԴԵՊԻ ԵՄ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ, ՎՍՏԱՀԵՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

3. Վերջապես, ՄԽ-ն կարող է եւ որեւէ ռեալ մեկնաբանություն չտալ: Համենայնդեպս, սպասելի է, որ գոնե այս առաջին հանդիպման շրջանակներում հենց այդպես էլ կլինի: Եվս մեկ անգամ կտնտղեն առկա հնարավորությունները, հեռանկարները, այս կամ այն ուղղությամբ շարժվելու կողմերի պատրաստակամությունը եւ այլն: Բայց այս տարբերակը երկարատեւ լինել չի կարող, քանի որ այն կդառնա ՄԽ-ի ոչ վճռական եւ անիմաստ լինելու ազդակ

ՇՏԱՊ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՂ

Չնայած, որ տարբերակով էլ ՄԽ-ն առաջ գնա, էականն այլ է. համանախագահ երկրներն ունե՞ն հակամարտությունն այս կերպ հանգուցալուծման տանելու վերջնական ցանկություն, թե՝ ոչ: Այսինքն, իրականում կա՞ ռուս-ամերիկյան կոմպրոմիս, թե այն միայն տեսանելի հատվածում է, իսկ իրականում խորքային բախում է: Եվ բացառապես սրանից է կախված տեղաշարժ լինել-չլինելու հարցը, հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական դիրքորոշումը շարունակում է իրարից 180 աստիճակով տարբեր մնալ, այսինքն՝ ինքնուրույն լուծման հեռանկարը պարզապես բացառվում է:

ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՎ` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԴՈՒՇԱՆԲԵԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՐ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА