o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԲՍՈՒՐԴ, ԱԲՍՈՒՐԴ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

29.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԲՍՈՒՐԴ, ԱԲՍՈՒՐԴ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Այն, որ Նիկոլ Փաշինյանի, իսկ ՔՊCC-ի վարկանիշն առավել եւս ռեկորդային անկում է ապրում, կարծես թե անվիճելի է: Համենայնդեպս, դա զգացվում է անգամ սոցցանցերում, թեեւ վոժդի թիմը որեւէ կերպ չի պակասեցրել ֆեյք էջերով համաժողովրդական աջակցության տպավորություն ստեղծելու ջանքերը: Այսինքն` արդեն դժվար է լինում Նիկոլին բացահայտորեն պաշտպանող իրական մարդկանց գտնել համացանցում, եւ հենց այդ իրական մարդկանց «հեռացումը» այդպես ազդել է համացանցային բալանսի վրա:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

 

ԻՆՉ ԱՆԻ ԽԵՂՃ ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆ

Սեփական անելիքի եւ կողմնորոշման վերաբերյալ խճճված են անգամ հավատավոր նիկոլականները, այսինքն` նրանք, ում ընդունված է անվանել զոմբի: Որովհետեւ վոժդը ոչ միայն տարբեր օրերի կարող է իրար հակասող բաներ ասել, այլեւ մեկ օրվա ընթացքում: Հիմա, օրինակ, ի՞նչ անի նիկոլապաշտը` վեր կենա եւ քայլի՞, թե` հանգիստ նստի տեղը: Նաեւ ինչ անի` հեռուստացույցի Առաջին ալիքից, Ազատություն ռադիոկայանից եւ պատգամավորուհի Լուլուի մատնանշած մյուս «վստահելի» ԶԼՄ-ներից հնչած գեղեցիկ հեքիաթների՞ն հավատա, թե` այնուամենայնիվ, սեփական գրպանի եւ սառնարանի պարունակությանըԻսկ այդտեղ հակասությունն ակնհայտ է: Թեեւ Նիկոլը թվարկում է իբր առկա «ձեռքբերումները» եւ անգամ հայտարարում, որ արդեն չի հասցնում իր հեռախոսի մեջ այդ ձեռքբերումները գրանցել, սակայն մարդկանց աչքի տեսածը էապես է տարբերվում Հ1-ով ցուցադրած դրախտային «նոր Հայաստանից»: Եվ ինքնախաբեության հակվածն էլ անվերջ չի կարող պահպանել այդ կամովի խաբված լինելու վիճակը, դրան անխուսափելիորեն հետեւում է հիասթափությունը եւ մեղավորների փնտրտուքը: Հենց այդ պատճառով է, թերեւս, որ ագրեսայի գերդոզավորում է առկա ինչպես ռեալ կյանքում, այնպես էլ համացանցում, քանզի մարդիկ հիասթափությունը հենց այդպես են լիցքաթափում: Իսկ ադեկվատության դաշտ եկած, թեեւ դեռեւս չկողմնորոշված քաղաքացիները նույնպես բավականին խճճված վիճակում են: Նրանց մի մասը իներցիայով շարունակում է մերժողաբար վերաբերվել երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերին, իսկ չորրորդ նախագահի պարագայում արագորեն ձեւավորվող թիմ չի ուրվագծվում, եւ Արմեն Սարգսյանն ավելի շուտ, կարծես թե, գերադասում է գործել ստվերում, իսկ հանրությանն ի ցույց հանել մանուկների հետ խաղացող եւ պաղպաղակ ուտող բարի պապիկի կերպարը: Բայց նույնիսկ նրան համակրող ու հետը հույսեր կապողներ էլ կան: Կան նաեւ քաղաքացիներ, ովքեր դարձել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի երկրպագուների ակումբի անդամ: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերին, ապա հանրային կարծիք հետազոտողները հասցրել են արձանագրել, որ ոչինչ ակտիվ  չանելով հանդերձ, ՀՀԿ-ի վարկանիշը դեկտեմբերի համեմատ մարտ ամսին կրկնապատկված էր: Իսկ Ռոբերտ Քոչարյանի թիմը շատ ակտիվ է լրատվական դաշտում եւ սոցիալական ցանցերում, ու այդ հետեւողական աշխատանքն աստիճանաբար իր արդյունքը տալիս է: Երկրորդ նախագահի երկրպագուների ակումբն էլ ավելացնում է իր շարքերը, առավել եւս, որ այժմ նկատվել է եւ մի երեւույթ, որն առաջ ակնհայտ չէր: Խոսքը ռուսական լրատվամիջոցների կողմից արտահայտվող վերաբերմունքի մասին է: Մասնավորապես, այնպիսի լրատվամիջոցները, ինչպիսին «Կոմսոմոլսկայա պրավդան» եւ «Ռոսիա 24» հեռուստաալիքը հանգամանորեն անդրադառնում են Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու հանգամանքին, հիշեցնում այն խայտառակ բացահայտումները, որ եղան վարչապետի, ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցների գաղտնալսումները հրապարակելու արդյունքում, եւ շեշտում ակնհայտ դատական պատվերի հանգամանքը: Իսկ մեր քաղաքացիների մեջ` լինեն նրանք ադեկվատ, կամ Նիկոլի ասած` «խաշ ուտող հակահեղափոխական», թե «ազատ ու հպարտ» հեղափոխական քաղաքացիներ, բավականին լայն է այն շերտը, ում համար մոսկովյան կարծիքները բավականին կարեւոր են կողմնորոշվելու համար: Գումարած դրան, հիմա արդեն չի աշխատում այն կլիշեն, թե ամեն ինչի մեղավորը «ռոբասերժական հանցագործներն են»` էլ ոլորտ չմնաց, ուր նախորդ իշխանությունների կադրերը ինչ-որ կարեւոր դիրք ունենան, սակայն կյանքը լավանալու փոխարեն գնալով վատանում է: Ու այն, ինչ աշխատում էր աշնանը, հիմա արդեն դատարկ կրակոց է, քանզի չկան ՀՀԿ-ական պատգամավորները եւ չինովնիկները, ում որպես մեղավոր կարելի է մատնացույց անել եւ քաղաքացիներին կանչել` «դըմփ-դըմփ հու» անելու: Մարդիկ արդեն ռեալ բան են սպասում, քանզի գեղեցիկ խոստումները կարագի փոխարեն հացի վրա չես քսի:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

ԴԵԲԻԼՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԹԵՍՏ

Մարդիկ բավականին զարմացել էին, թե ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ հարմարավետ է սպառողական վարկերով գնումներ անելը, ու, որ իբր մինչեւ հիմա լրիվ չի փակել շուրջ 4 տարի առաջ գնած լվացքի մեքենայի ապառիկը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ետ չմնաց եւ սրտաճմլիկ պատում արեց, թե ինչպես խանութում իրեն ապառիկով հեռուստացույց չտվեցին, քանի որ նախկին ապառիկների վճարումներն ուշացրել էր: Այդ պրիմիտիվ հեքիաթները տարբեր գնահատականներ ստացան: Եթե, օրինակ, «Ռեֆիրմիստներ» կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը սոսկ արձանագրեց, որ քարոզչության այդ մեթոդները վաղուց են հնացել, սակայն քաղաքականապես ակտիվ մարդկանցից շատերը միանգամից սկսեցին վարչապետին եւ ԱԺ նախագահին ծաղրելու գործընթացը: Ֆեյսբուքում միանգամից մի քանի դրամահավաքներ մեկնարկեցին, որոնց հայտարարված նպատակը Նիկոլ Փաշինյանի վերցրած վարկերը փակելն է: Իսկ Արարատ Միրզոյանի համար անգամ հեռուստացույց գնեցին եւ բերեցին ԱԺ-ի դարպասի մոտ, ինչի համար քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը բերման ենթարկվեց ոստիկանություն: Մարդիկ վերհիշեցին նաեւ Արարատ Միրզոյանի` փոշեծծիչով հռչակավոր լուսանկարը, եւ այդ նկարում տեսնելով, որ պատից կախած հեռուստացույց կա, սկսեցին հարցադրել` այդ դեպքում ո՞ւմ տունն է փոշեծծում Արարատ Միրզոյանը...

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

Իհարկե, այդպիսի էժանագին հնարքները` «ժողովրդի ծոցից ելած» երեւալու, դժվար թե մեծ հույսեր ներշնչեն նույն Նիկոլին եւ Արարատին: Բայց դրանք կարող են լինել նաեւ դեբիլության յուրահատուկ թեստ` ի վերջո նույն սոցցանցերին էլ կարելի վերլուծել եւ պարզել, թե դեռեւս քանի տոկոս են կազմում վոժդի դուրս տված ցանկացած ախմախությունը հալած յուղի տեղ ընդունողները: Իսկ այդպիսի զոմբիացածները կարեւորագույն ռեսուրս են թրաշամանուկների համար, եւ այդ ռեսուրսը բավականին արագ պակասող է: Բայց երկրի ներսում իրավիճակի սրման դեպքում կարող է եւ պետք գալ: Վարչապետի լվացքի մեքենայի եւ ԱԺ նախագահի հեռուստացույցի սրտաճլիկ պատմությունները նաեւ ի ցույց են հանում, թե ինչպես են ժամանակին ձեւավորվել  ֆրանսիական կամ բոլշեւիկյան հեղափոխությունների առաջնորդների` ժողովրդի պես համեստ, առանց շքեղությունների ապրելու առասպելները: Դե, նույն բոլշեւիկյան վոժդերի ժամանակաշրջանում չկար տեղեկատվության ազատ շրջանառություն, չկային սոցիալական ցանցերը, որոնցով միեւնույնն է, նաեւ անանուն հնարավոր է իրար հասցնել իրական տեղեկատվությունը: Եվ, ասենք, ընդամենը մի ձեռք համազգեստ ունենալու մասին առասպելները պատմության դասագրքեր մտան ոչ թե այն պատճառով, որ դրանք ճշմարտություն են, այլ այն պատճառով, որ իշխանության կողմից չվերահսկող լրատվահոսքեր ներսում չկային, որպեսզի իրականությունը մարդկանց հասանելի դառնաԴրսից նույնպես չէր կարող իրական տեղեկատվությունը տեղ հասնել, քանզի կար, այսպես կոչված, «երկաթյա վարագույրը»: Սակայն 21-րդ դարում այդպիսի առասպելները ընդամենը թիթեռի կյանք են ունենում: Ճիշտ է, քարոզչամեքենաները ինչ հիմարագույն կեղծիք ասես կերցնում են քաղաքացիներին, բայց մի բան է, ասենք, այսինչ կամ այնինչ աստղի անձնական կյանքի մանրամասների մասին հերթական սուտը, կամ այս կամ այն քաղաքական գործչին ծծկեր երեխաներով սնվելու առասպելը հրապարակ նետելը, այլ բան է պետության առաջին դեմքերի մասին որեւէ գեղեցիկ սուտ երկար պահպանելը: Որովհետեւ «երկրորդ պլանի» հանրային դեմքերի այս կամ այն դրսեւորումից մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվում, իսկ առաջնորդների ամեն մի շարժումից փոփոխություն է լինում: Ինչեւէ, երեւի թե, երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի պարզվի, թե քաղաքացիների քանի տոկոսը դեռեւս հավատում են վարչապետի եւ ԱԺ խոսնակի գեղեցիկ ժողովրդական «լոլոներին»: Բայց, օրինակ, արդեն կլոուն քաղաքապետ Հայկոյի մակարդակով այդ հնարքները գլխանց են ունենում զրո ազդեցություն, իզուր չէր, որ, օրինակ, սրճարանները քանդելու օրը նա ոչ թե քաղաք իջավ, այլ` ֆեյսբուքայն ուղերձով դիմեց երեւանցիներին, ընդ որում` տեքստով...

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Անշուշտ, այս ամբողջովին սնանկ ՔՊCC-ից բավականին շուտով կձերբազատվենք, պարզապես կարեւոր է, որ նրանք չհասցնեն էական վնաս պատճառել Արցախի հարցին եւ մեր բանակին: Թե չէ, մնացյալ ամեն ինչն էլ անցողիկ է եւ վերակագնելի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА