ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

29.03.2019 11:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց), Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) և Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի Հրազդան, Լոռու Ստեփանավան, Վանաձոր, Սյունիքի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА