ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը հայաստանյան համերգին հանդես կգա «Հայկական Էսքիզներ» ծրագրով

28.03.2019 22:25 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԶԴԱԳՐԵՐ
Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը հայաստանյան համերգին հանդես կգա «Հայկական Էսքիզներ» ծրագրով

Ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հայտնի Authentic Light Orchestra խումբը` «Հայկական Էսքիզներ» (Armenian Sketches) ծրագրով։

«Գրում եմ, որ գոնե ճշմարտությունն իմանաք իմ բերանով». կայացավ Ռուզան Ասատրյանի գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

Խումբը հիմնադրվել է 2009 թվականին մուլտիինստրումենտալիստ և կոմպոզիտոր Վալերի Տոլստովի կողմից։ Այն միջազգային նախագիծ է, որին մասնակցում են երաժիշտներ Շվեյցարիայից, Հայաստանից և Ռուսաստանից։ Երևանյան համերգին կմասնակցեն Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս) և Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ) Ռուսաստանից, ինչպես նաև՝  Միքայել Ոսկանյանը (թառ/վոկալ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) և Open String quartet-ը։ Համերգի հատուկ հյուրն է Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ)։

«Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Երևանյան հեքիաթներ» գրքի քննարկումը

Authentic Light Orchestra-ի երաժշտական գաղափարախոսությունը տարբեր ժանրերի և էթնիկ նվագարանների օրգանական միաձուլումն է։ 2012 թվականից ի վեր խումբը հանդես է եկել 200 համերգով, աշխարհի 45 քաղաքներում։

2016-ին խումբը լավագույնն է ճանաչվել Russian World Music Awards մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն էթնիկ նախագիծ» անվանակարգում։

Բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը

Խումբը մանսակցել է Հայոց Եղեռնի թեմային նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմաը, որը նաև ներկայացրել է համերգային կատարմամբ Ալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ Հայկական ընդհանուր բարեգործական միության հրավերով։

2019-ի վերջին գերմանական ազդեցիկ Naxos լեյբլի ներքո լույս կտեսնի Аuthentic Light Оrchestra-ի նոր ալբոմը։ Այն ամբողջովին Կոմիտասյան մշակումներից մեկին է նվիրված։

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա Ռոնալդ Բեյքերի հետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА