ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիևյան կամրջի տակ կատարված դանակահարությունը բացահայտվել է

28.03.2019 21:49 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կիևյան կամրջի տակ կատարված դանակահարությունը բացահայտվել է

Մարտի 24-ին, ժամը 18.10-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ տղամարդուն մարմնական վնասվածքը պատճառել է 1978 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը մարտի 26-ին Վ.Համբարձումյան փողոցից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Ըստ նրա՝ մարտի 24-ին, ժամը 17.30-ին, Կիևյան կամրջի տակ իր «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի սրահում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել բուժօգնության դիմած տղամարդուն:

Այս գիշեր 31-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակ կամրջից

Արմեն Գ.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքնություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА