ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԿՈՀՈԼԻ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ ԻՆՉ ԿԱՊ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԵՏ

28.03.2019 21:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱԼԿՈՀՈԼԻ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ ԻՆՉ ԿԱՊ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԵՏ

Սաութհեմփթոնի եւ Բանգկոգի համալսարանի գիտնականները համատեղ ուսումնասիրություն են անցկացրել, պարզելու համար, թե ակլոհոլի չափաբաժինը ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղցկեղի վրա եւ արդյոք այստեղ որոշակի կապ կա։ Միաժամանակ նաեւ համեմատվել է, թե ալկոհոլն է ռիսկային օնկոլոգիայի տեսակետից, թե ծխելը։ Ինչպես հայտնում է MedicalExpress հանդեսը, պարզվել է, որ եթե մարդը չի ծխում, սակայն շաբաթական մեկ շիշ գինի է օգտագործում, քաղցկեղ ունենալու ռիսկը 1 տոկոս է տղամարդկանց համար, 1,4 տոկոս՝ կանանց համար։ Ընդ որում, ալկոհոլի չարաշահումը քաղցկեղի ռիսկայնությունը բարձրացնում է հիմնականում տղամարդկանց մոտ, որոնք ավելի հաճախ են տառապում ստամոքսա-աղիքային համակարգի հետ կապված քաղցկեղով։ Կանանց մոտ ալկոհոլի չարաշահումը կարող է բերել կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների առաջացմանը։ Նույն արդյունքը գրանցվել է նաեւ այն դեպքում, երբ շաբաթական հինգ հատիկ սիգարետի օգտագործել են տղամարդիկ, եւ եւ 10 հատիկ սիգարետ՝ կանայք։

Պանիր ուտելը կարող է օգնել նիհարե՞լ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА