ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչն աշխատում է Նյու Յորքի քաղաքապետարանում

28.03.2019 21:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչն աշխատում է Նյու Յորքի քաղաքապետարանում

Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Ռոբերտ Քորնեգին, ով ներկայացնում է Բրուքլինի շրջանը, Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչը: Նրա հասակը 208 սանտիմետր է և 7 սանտիմետրով գերազանցում է այդ տիտղոսի նախկին տիրոջը՝ բրիտանացի քաղաքական գործիչ Լուիս Գլյուքշտեյնին, ով մահացել է 1979 թվականին։ Այդ մասն գրում է The New York Times թերթը

Մեքսիկան դարձել է աշխարհի ամենամահաբեր երկիրը լրագրողների համար

Բարձր հասակի պատճառով Քորնեգին բախվում է տարբեր խնդիրների: Մասնավորապես, գործնականում բոլոր ավտոմեքենաները նրա համար չափազանց փոքր են, ուստի նա Բեդֆորդ-Սթիվեզանի իր շրջանից Նյու Յորքի քաղաքապետարան աշխատանքի է գնում մետրոյով: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ նա ստիպված է լինում առնվազն մեկ մետր հեռու կանգնել ամբիոնից, որպեսզի կախված չլինի հավաքվածների վրա: Նյու Յորքի պաշտոնյաներից միակը, ով կարող Է Քորնեգիին հարմար գալ, քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն է, ում հասակը 198 սանտիմետր Է:

Ներկայում Քորնեգին զբաղեցնում է բնակարանների և շինարարության հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА