o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

27.03.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Մեղրիի զորամասում տեղի ունեցած, այսպես կոչված՝ զինվորական բունտը, թերեւս այն հերթական ահազանգն է, որ անվտանգության առումով լրջագույն խնդիրներ ունենք: Իհարկե, պաշտոնական աղբյուրները հակված են տեղի ունեցածը համարել պատահականություն, որի լուծումը տրված է: Բայց այդպե՞ս է...

«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

 

ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ ՄԵՂՐԻԻ ԴԵՊՔԸ

Ըստ նույն պաշտոնական մեկնաբանությունների, ի՞նչ էր տեղի ունեցել. զորամասի, այսպես ասած՝ «լավ տղային» սպաներից մեկը պատժել էր, փորձել բերել կանոնադրական ծառայության դաշտ, նա էլ բունտի էր դրդել ապօրինաբար իրեն ենթարկեցրած ծառայակիցներին: Բայց նաեւ չմոռանանք. նման «լավ տղաներ» բանակում միշտ էլ եղել են եւ գործնականում բոլոր զորամասերում: Բայց նաեւ, ովքեր տեսել են բանակային կյանքը, շատ լավ հասկանում են. բավական է զորամասի հրամանատարության մեկ թարս հայացքը, որ այդ «լավ տղան» մի րոպեում դիրքերը կորցներ՝ տեղը զիջելով մրցակից նույնքան «լավերին»: Այս իրողությունը նաեւ զորամասի ներքին վերահսկողության մեխանիզմ է համարվում, թեեւ ընդունված չէ այդ մասին բարձրաձայնել: Այսինքն, իրավիճակը չէր կարող հասնել բացահայտ բունտի, նման նախադեպ այս տասնամյակներին չի եղել: Բայց հիմա եղավ: Այսինքն, այս մեկը մի քիչ ավելի՞ «լավ տղա» էր, քան նրա նման հազարավորները, հրամանատարության խոժոռ հայա՞ցքը ճիշտ պահին չեղավ, եւ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, թե՞ դեռ մեկ այլ  անտեսանելի գործոն կար: Բայց այն, որ հետագա իրադարձությունները զարգացան տիպիկ «հեղափոխական» ոգով, շատ հարցերի պատասխան է տալիս. իսկ ինչո՞ւ զինվորները զորամասային մասշտաբի «հեղափոխություն» չանեն, եթե դա կարելի է անել պետության մասշտաբով: Ոչ միայն հեղափոխություն. պարզվեց, որ Հայաստանում կարելի է նաեւ ապստամբության անվան տակ զինված բախման մեջ մտնել եւ դատարանի դահլիճից ազատ արձակվել: Իսկ ի՞նչ է, զինվորը չունի՞ ապստամբելու այդքան քարոզված իրավունքը: Իրականում ի՞նչ նկատառումներով էր առաջնորդվում տվյալ «լավ տղան»... Չնայած, իսկ ո՞վ կասի՝ իրականում ո՞րն էր ազատ արձակված ապստամբների նպատակը: Այսինքն, մի կողմ թողնենք իրական նպատակները, քանի որ քարոզչական հարթակում առաջին պլանում է ցուցադրական նպատակը՝ ապստամբելու իրավունքը: Դե եթե դրան էլ մի փոքր «դեմոկրատիա» գումարենք, ապա ի՞նչն է խանգարում՝ զինվորներին դիմել «թավշյա բունտի»: Լավ, բա ո՞ւր մնաց հրամանատարության «խոժոռ հայացքը»: Բայց ամեն օր բանակային կոռուպցիայի, կալանավորվածների եւ մարդու իրավունքների մասին լսող հրամանատարը ցանկություն կամ համարձակություն կունենա՞ նման խոժոռ հայացքներ գցել: Տեսեք. եթե Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ տեղի ունեցածը ներկայացրել էր, թե մի քանի զինծառայողներ փորձել են օրինական կարգերին չենթարկվել, հրամանատարներին իրենց ուզածը պարտադրել, ապա հետո նաեւ հավելեց. «Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»: Եթե տեղի ունեցածի մեղավորը «հրամանատարներին իրենց ուզածը պարտադրել» ցանկացող զինվորներն են եղել, ինչո՞ւ են նաեւ սպաներին պատժել, որ փորձել են այդ զինվորներին կարգապահության դա՞շտ բերել: Իսկ այս պատժվողներին տեսնելով` մյուս զորամասերի սպաներն էլ նման փորձ կանե՞նԱյսպիսով, ո՞վ կերաշխավորի, որ նման «բանակային դեմոկրատիան» չի կրկնվելու եւ միգուցե ավելի մեծ մասշտաբներով եւ ավելի ծանր հետեւանքներով. եթե մինչ այս միջադեպը նման բան պատկերացնելը դժվար էր, հիմա արդեն դժվար է երաշխավորել, որ սա ընդամենը առաջին ծիծեռնակը չէրԱռավել եւս, որ չկա նաեւ երաշխիք, որ չի եղել տեղի ունեցածի ստվերային կազմակերպիչ կամ, այս օրինակը տեսնելով, ինչ-ինչ ուժեր չեն փորձի նման բունտեր կազմակերպել նաեւ այլ զորամասերում եւ միանգամայն կոնկրետ պահերի եւ նպատակներով: Ու հաշվի առնելով այն բոլոր ռազմաքաղաքական անորոշությունները, որոնց մեջ է այսօր գտնվում մեր երկիրը, անշուշտ, այս ամենը եւս մեկ գլխացավանք է դառնալու:

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱ՞Ն

 

ՎԻԵՆՆԱ, 29 ՄԱՐՏԻ

Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ այս ողջ իրավիճակին ուշադրությամբ հետեւում է Բաքուն, տեղի ունեցածն ընկալելով` որպես հայկական բանակի ներքին թուլության նշան: Իրականում այդպես է, թե՝ ոչ, հարցի մյուս կողմն է: Պարզապես, եթե անգամ Բաքուն սխալ եզրակացություն կազմի մեր բանակի մարտունակության մասին, ապա դա կարող է նպաստել՝ պատերազմ սկսել-չսկսելու մասին որոշում կայացնելիս: Իսկ նման որոշումը, անգամ Մինսկի խմբի հայտնի հայտարարությունից հետո եւ սպասվող Ալիեւ-Փաշինյան հանդիպման պարագայում է դեռ մնում անորոշ: Այդ թվում` նկատի առնելով փաստը: Թեեւ նույն ՄԽ-ի հայտարարության տակ կա ՌԴ համանախագահի ստորագրությունը, ավելին, օրակարգում է մնում այն տեսակետը, որ առաջարկությունների փաթեթը մշակվել է, այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» հիման վրա: Բայց ահա վերջին օրերին ռուսական փորձագիտական հանրությունը, այդ թվում՝ մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ սկսեցին լուրջ վերապահումներ հայտնել, որ Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամանակ հնարավոր է առաջընթաց՝ ստանդարտ բացատրությամբ՝ կողմերի տեսակետը մնում է իրար լիովին հակասող: Այն դեպքում, երբ ավելի վաղ ազդակները միանգամայն այլ էին. թեկուզեւ հիշեցնենք Զատուլինի հայտնի հայտարարությունը, որտեղ նա խոսում էր նույն հնարավոր լուծման մասին, ինչն այնուհետեւ ներկայացրեց ՄԽ-ն: Դրանից զատ, Ալիեւ-Փաշինյան հանդիպումը կարծես թե մարտի 29-ին կկայանա, այսինքն՝ ՄԽ-ն նախկին ակտիվ տեմպերով գործընթացն առաջ է տանում, սակայն պե՞տք է ինչ-որ բանակցային զարգացման սպասել: Նաեւ հաշվի առնելով, որ այս պահին ՄԽ-ն մեկ բավականին բարդ հարցի պատասխանը պետք է գտնի: Նկատի ունենք Ալիեւի հայտնի հայտարարությունը, որ Արցախի ինքնորոշման սկզբունքը պետք է ընկալել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրան էլ, հիշեցնենք, հաջորդեց Փաշինյանի հայտնի պահանջը, թե կանխավ պետք է ամեն ինչ հստակ մեկնաբանել: Այսինքն՝ գնդակը տեղափոխվել է ՄԽ-ի դաշտ. ի վերջո, ինչպե՞ս է տեսնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Իհարկե, տրամաբանական է, որ՝ Ադրբեջանի կազմից դուրս: Սակայն նման մեկնաբանության համար ՄԽ-ն պետք է հասնի նրան, որ Ալիեւը պաշտոնապես ընդունի, որ Արցախի ինքնորոշման իրավունք ասվածը նշանակում է Ադրբեջանի կազմից դուրս: Հակառակ դեպքում ողջ առաջարկի փաթեթն է դառնում անհեռանկարային: Բայց կգնա՞ Ալիեւը նման քայլի, դա արդեն կասկածելի էԱյսպիսով, բանակցային փակուղու հեռանկարը նորից իրատեսական է դառնում, բայց արդեն այն տարբերակով, որ ձախողման պատասխանատվությունը հնարավոր չի լինի գցել հայկական կողմի վրա: Մինչդեռ, չմոռանանք, որ Ալիեւը պաշտոնապես հայտարարել է մինչեւ տարեվերջ բանակցային առաջընթացի մասին, եւ դրա բանակցային փակուղու պարագայում որոշակիորեն մեծանում է իր խոստումը ռազմական տարբերակով իրականացնելու հեռանկարը: Իսկ այդ դեպքում ամեն մի հավելյալ գործոն, այդ թվում՝ հայկական բանակի մարտունակության մասին ազդակները, այդ թվում՝ սխալ ընկալված ազդակները կարող են ազդել նման որոշման կայացման վրաԱռավել եւս, որ եւս մեկ ոչ նպաստավոր իրավիճակի բախվեց Բաքուն այս օրերին: Խոսքը սիրիական Հոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու Թրամփի հայտնի որոշման մասին է: Իհարկե, բազում երկրներ շտապեցին ծանր քննադատության ենթարկել Թրամփին: Սակայն նման քննադատության հեղեղ եղավ, երբ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Սակայն ժամանակ անցավ, եւ այդ թեման պարզապես երրորդական-չորրորդական պլանում հայտնվեց: Եվ Հոլանի բարձունքների թեման. այդ տարածքը, համենայնդեպս՝ մեծ մասն Իսրայելի փաստացի վերահսկողության տակ է, այսինքն՝ Թրամփի այդ հայտարարությամբ փաստացի իրավիճակ չի փոխվում, եւ մեծ է հավանականությունը, որ հիմա էլ մի քիչ կքննադատեն, սակայն փաստացի իրողությունները կմնան նույնըՍակայն այս պատմությունը լուրջ ազդակ է Ադրբեջանի համար, որ դա, ի վերջո, նաեւ Արցախի հարցի համար է նախադեպ: Ճիշտ է, ոչ այս պահին, բայց ինչ իմանաս, թե գլոբալ զարգացումները դեպի ուր կգնան: Սա, Ալիեւի հիշատակված խոստմանը զուգահեռ, արագ հանգուցալուծման ձգտելու հավելյալ գործոն է եւ իր հերթին կարող է սրել ռազմական լուծման փորձի գայթակղությունըԵթե ոչ, Ալիեւին կմնա ընդունել Արցախի ինքնորոշման գաղափարը՝ դրանով պարտադրելով Փաշինյանին՝ իր հերթին պաշտոնապես ընդունել հողեր տալու հեռանկարը:

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА