o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇԱՌԼԱՏԱՆԸ ՔԱՅԼՈՒՄ Է ԴԵՊԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

27.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՇԱՌԼԱՏԱՆԸ ՔԱՅԼՈՒՄ Է ԴԵՊԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

Ո՛չ, հարգելի ընթերցող, սա թավշիստների ռեժիմի դեմ դուրս եկած ցուցարարների պաստառ չէ: Ոչ էլ ընդդիմադիր մամուլի վերնագրերից կազմված ինստալյացիա: Սա ընդամենը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի ներկայացումների սովորական ցանկ է: Սակայն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը այնպես է բեմականացված, այնպես է հագեցած բոլոր ժանրերով, որ թատերական այդ սովորական, շարքային աֆիշը ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր Հայաստանի մասին:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ՄԻԱՅՆ ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ

Հայկական համացանցում վրդովմունքի ալիքներն են մոլեգնում: Հիմնականում  հայոց բանակի գունեղ, բայց ոչ տպագիր ոչ պաշտոնական բառապաշարով մեր հայրենակիցները գնահատական են տալիս այն երեւույթին, որ բանակում մեկ օր չծառայած (իսկ, ըստ որոշ կայքերի հրապարակումների` բանակից կաշառքով ազատված), ԼԳԲՏ-ների «իրավունքներով» հույժ մտահոգ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «դասախոսություն է կարդացել» բանակի հրամանատարական կազմին: Այն, որ այդպիսի փաստն իսկ ինքնին հայհոյանք է մեր բանակի հասցեին, դրդում է Ֆեյսբուքի հայալեզու հատվածի օգտատերերին դրա վերաբերյալ արտահայտվել հիմնականում ցենզուրայից դուրս բառապաշարովԲայց պարզվում է, որ այդ երեւույթը սյուռեալիստական է անգամ որոշ քայլոների համար: Այսպես, երբեմնի ֆեյսբուքյան, այնուհետ` փողոցային ակտիվիստ, հետո փոխնախարար, իսկ այսօր էլ  ՔՊCC-ի պատգամավոր Արմեն Փամբուկչյանը, հրապարակելով  այդ զարհուրելի լուրը եւ այդտեղ նշելով Տիգրան Ավինյանին, գրում է. «Ախր, եթե մարդ միաբջջից մի փոքր ավել ինտելեկտ ունենա` կհասկանա ֆեյք էջի տարբերությունն իսկականից ու ֆեյքերով ապալուր տարածելու փոխարեն, մի քիչ կմտածեր»: Բայց հետո դա հանկարծ անհետանում է մեր հույժ ինտելեկտուալ պատգամավորի էջից: Դե հասկանալի է, երբ իմանում է, որ դա իրականություն է, անհարմար բան է ստացվում: Բայց Ավինյանի կողմից բանակի հրամկազմին դասախոսություն կարդալը այն աստիճանի մառազմ է թվում նույնիսկ իր թիմակիցների մի մասին, որ առաջին տպավորությամբ դա համարում են ֆեյք, «հակահեղափոխական չարախոսների» կողմից տարածվող ապատեղեկատվություն, եւ հավատացողներին էլ անվանում միաբջիջ: Իսկ հետո պարզվում է, որ «միաբջիջ» տերմինն ակամա ինքնաքննադատություն է դարձել: Հիմա դա ի՞նչ է, քաջնազարյան բախտով բարձր պաշտոն ստացած թրաշամանուկի ինքնահաստատման էժանագին դրսեւորո՞ւմ է, թե` կանխամտածված գործողություն, որն ուղղված է բանակի միտումնավոր հեղինակազրկմանը եւ երկրի պաշտպանունակությունն իջեցնելուն: Երբ դա համադրում ես Մեղրու զորամասի գողականախառը «դըմփ-դըմփ հու»-ի հետ, գումարած դրան` Փաշինյանի վարչախմբի կողմից Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի դիրքային ծայրահեղ վտանգավոր առաջխաղացումն անտեսելը, եւ գումարած դրան` նաեւ սանձարձակ քարոզչությունն ընդդեմ «Ազգ-բանակ» հայեցակարգի, եւ ի հավելումն` նաեւ թուրքի հետ ողջագուրվելու դավաճանական քարոզարշավը, ապա հասկանում ես, թե ինչպես էր կործանվել Առաջին հանրապետությունը` պարտվելով Առաջին աշխարհամարտում ջախջախված թուրքին, որի բանակն ավելի փոքր էր եւ ավելի վատ զինված...

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Սրանք պարզապես իրենց մատնիչ, կոսմոպոլիտ-հողատու, ազգուրաց բոլշեւիկ պապերի` 1920-ին կիսատ թողածն են փորձում ավարտին հասցնել: Եվ իզուր չէր, որ այդպիսիներին Նժդեհը կոչում էր թրքոբոլշեւիկ, եւ նրա գայլավաշտերը այդպիսիներին անգամ  գնդակի չէին արժանացնում, այլ Տաթեւի բարձունքից նետում էին անդունդը:

ԳՆԱ ՄԵՌԻՐ, ԲԱՅՑ ԱՐԻ ՉՍԻՐԵՄ

Բայց միաժամանակ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ընթանում է դեպի իր վախճանը: Այդտեղ միասնական թիմ էլ չկա, այլ աջաբսանդալ է, որը բաղկացած է տարատեսակ սորոսների սպասարկուներից, բոլոր իշխանություններին հարմարվող պնակալեզներից, գումարած նաեւ կյանքից ու երկրից նեղացած, մինչ այդ արհամարհված, բայց հիմա աստեղային ժամին հասած «քայլոներից»: Պարզ է, որ դրանց մեծ մասը առաջին իսկ վայրիվերումների ժամանակ նետվելու է ուժեղի կողմը, բայց հիմա էլ լրատվական տարածքում կարելի է գտնել հետաքրքիր արտահոսքեր` առանձին թիմեր ձեւավորելու մասին: Այսպես, բավականին շատ է շրջանառվում, որ հենց վերը հիշատակված Տիգրան Ավինյանը սեփական առանձին թիմն է ձեւավորում եւ վարում է սեփական խաղը: Նաեւ շրջանառվեց խոսակցությունը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Ալեն Սիմոնյանի հետ պատրաստվում են հարմար պահի Նիկոլի դեմ «դավադրություն» իրականացնել եւ տապալել նրան: Առանձին ուշադրության է արժանի եւ կյանքի մայրամուտին գտնվող ծեր աղվես Վահան Շիրխանյանին նավթալինից հանելն ու հրապարակ բերելը: Մշտապես Տեր-Պետրոսյանի բացահայտ կամ ծպտյալ կադրի դերով հանդես եկող Վահան Շիրխանյանը, ով որպես տեռորիստ պետք է դատվեր, բայց համաներումով ազատվեց, հիմա բացում է Պանդորայի արկղը` հրապարակելով իր գարշահոտ բաց նամակը, որից անմիջապես կառչել է ՀՔԾ-ն: Որովհետեւ Շիրխանյանի հիշատակածով  Ռոբերտ Քոչարյանի վրա ընտրակեղծարարություն հաստատել չի լինի, եւ ինքնաբերաբար «բացահայտման» մոլուցքը գլորվելու է Վազգեն Սարգսյանի ուղղությամբ: Իսկ Վազգեն Սարգսյանի հիշատակի հանդեպ անձնական վրեժ ունեցողը հենց Տեր-Պետրոսյանն է, ում Սարգսյանը հրաժարական էր պարտադրել հայտնի կապիտուլյանտական, թրքասիրական ծրագրի համար: Եվ ՀՀՇ-ական ծագում ունեցող ծերացած եւ ատամնաքաշ, բայց նենգության թույնն ամբողջությամբ պահպանած կադրերը գնալով ավելի ու ավելի կարեւոր դիրքեր են գրավում...

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Հենց այդ վերջի սկզբի զգացումով է երեւի թե պայմանավորված, որ վոժդն այդքան շտապում է կյանքի կոչել այնպիսի տիպիկ բոլշեւիկյան երեւույթները, ինչպիսիք են առանց դատավճռի ունեցվածքի բռնագրավումը եւ «անցումային արդարադատություն» կոչեցյալը (թեեւ երկիրը ոչ մի «անցում» չի կատարել): Երեւի թե, դրանով պետք է բացատրել եւ այն, թե ինչու հանկարծ բուհերի վրա քշեց` ընդունելով քաղաքական որոշում` բուհերի գլխին կարգելու իր կամակատարներին: Այն, ինչը չէր հաջողվել ԵՊՀ-ում Նարեկ Մալյանի ասած «Սորոսի վաստակներին»: Իսկ  բուհական ուղղությամբ արված այդ քայլերն այնքան հակաօրինական են, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնորոշմամբ. «Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը` ռեկտորների մասին, միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո»:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

Բայց արդյո՞ք ուզուրպատոր Փաշինյանին իշխանազրկելուց հետո կհաջողվի փրկվել «ամբոխներից խելագարված» եւ հանձնել արդարադատությանը, թե` ինչպես է հաճախ է լինում հեղափոխական գործընթացներում, հեղափոխությունը պարզապես կխժռի իր կուռքին, եւ կխժռի, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ ձեւով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА