o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

26.03.2019 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ գերատեսչությունների հետ նամակագրություն

Քիրկ Դուգլասն իր զավակներին թողել է առանց ժառանգության

13.02.2017թ. թիվ 23-06/000276-17 ՖԴԿ գրություն` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին, պատճենը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանին,ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ` Սերժիկ Ավետիսյանին

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Միջոցառումների ծրագրի 37-րդ կետի համաձայն` անհրաժեշտ է դիտարկել ՀՀ-ում առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: Նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից իրականացվել է վերը նշված ինստիտուտը ներդրած երկրների փորձի ուսումնասիրությունը (կից ներկայացվում է): Առաջարկում ենք առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի` ՀՀ-ում ներդրման հնարավորությունների, ներառյալ` հնարավոր սահմանադրական կամ այլ օրենսդրական խոչընդոտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիրքորոշումները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարությանը` որպես սույն միջոցառման առաջին կատարողի, իսկ պատճենը` ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին»

Սպասվում է առանց տեղումների եղանակ

5. 01.06.2017թ. կայացված 33-րդ նիստի արձանագրություն.

2.2 Առաջարկել «Հայաստանի Հանրապետության փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի» 37-րդ եւ 38-րդ կետերի կատարման համար պատասխանատու գերատեսչություններին (ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ վճռաբեկ դատարան, ՀՀ ֆինանսների նախարարություն) ներկայացնել իրենց դիրքորոշումը ՀՀ արդարադատության նախարարություն 1-ամսյա ժամկետում: ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին առաջարկել 2-շաբաթյա ժամկետում վերը նշված կետերով նախատեսված միջոցառումների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը ուղարկել շահագրգիռ իրավապահ մարմիններին (ՀՀ ԿԱ ոստիկանություն, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե)` ՀՀ արդարադատության նախարարությանը կարծիք տրամադրելու նպատակով: Արձանագրել, որ առաջարկությունները ստանալուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, որից հետո ինստիտուտների ներդրման հնարավորության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կներկայացվի Միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

19.06.2017թ. թիվ 23-06/001342-17 ՖԴԿ գրություն հասցեագրված` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանին, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սուրեն Բաղդասարյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին, պատճենը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի 1-ին «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» միջգերատեսչական հանձնաժողովի (Միջգերատեսչական հանձնաժողով) նիստում քննարկվել է վերջինիս կողմից հաստատված միջոցառումների ծրագրերի կատարման ընթացքը: Քննարկման արդյունքում որոշվել է «Հայաստանի Հանրապետության փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի» 37-րդ (առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում) եւ 38-րդ (կալանադրված, առգրավված եւ բռնագրավված գույքի կառավարում) կետերով նախատեսված միջոցառումների միջազգային փորձի ուսումնասիրության առնչությամբ ստանալ շահագրգիռ իրավապահ մարմինների դիրքորոշումը: Կից Ձեզ ենք ներկայացնում վերը նշված ինստիտուտների միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ խնդրում ենք 1-ամսյա ժամկետում Ձեր առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` որպես նշված միջոցառումների առաջին կատարողի»

«Առանց մեկ վայրկյան մտածելու ընդունեցի առաջարկը». Երգիչ

6. 30.11.2018թ. կայացված 34-րդ նիստի արձանագրություն.

1.2.1 Հավանություն տալ «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցում» եւ «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձում» հայեցակարգերին:

1.2.2 Առաջարկել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ», «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձում» հայեցակարգերի մասին առաջարկություններ ունենալու պարագայում դրանք եռօրյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբին` անհրաժեշտության դեպքում հայեցակարգերը լրամշակելու եւ կրկին շրջանառելու նպատակով:

«Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու». Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

1.2.3 Հայեցակարգերը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ` ՀՀ վարչապետի հանձնարարականով համապատասխան իրավական ակտերի նախագծեր մշակող աշխատանքային խմբի ձեւավորման համար: ՀՀ վարչապետի հանձնարարականով ձեւավորված աշխատանքային խմբում ընդգրկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

 

ՀՀ վարչապետի 17.01.2019թ. N 45-Ա որոշմամբ հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի հետեւյալ նոր կազմը.

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

10, 20 հազար դրամ կմուծես կմասնակցես քննությանը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ԷԼ ԻՆՉ «ՄԻՏԻՆԳԱՅԻՆ ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ»` ԱՌԱՆՑ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի օգնական

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային-կենտրոնական բյուրոյի պետ (համաձայնությամբ)

Սպասվում է առանց տեղումների եղանակ

• «Հայաստանի բանկերի միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար, համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի 01.03.2019թ. N 195-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ» եւ «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբի կազմը հետեւյալն է.

Հայաստանի անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. 2020-ի ինդեքսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի տեղակալ

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ (համաձայնությամբ)

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

ՀՀ դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման եւ փորձաքննության վարչության պետ (համաձայնությամբ):

Տպագրվում է լրատվական համագործակցության շրջանակում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА