o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանի ղեկավարությունը սպասում է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հերթական ապակայունացմանը»

26.03.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանի ղեկավարությունը սպասում է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հերթական ապակայունացմանը»

«Ինտեգրացիա եւ զարգացում» եւ «Ցանցային հետազոտությունների ինստիտուտ» կազմակերպությունների կողմից համատեղ կազմակերպված «Հոգեւոր արժեքները եւ ժամանակակից պետությունը» թեմայով համաժողովին մասնակցելու համար Երեւանում էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԸ: Նրա հետ «Իրավունքը» զրուցեց արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների մասին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի առթիվ

«ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ...»

– Պարոն Կրիլով, արդեն հայտնի է, որ մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ձեր կարծիքով` ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից:

Նախ ասեմ, որ չի կարելի ակնկալել, որ կլինի ինչ-որ առաջընթաց` որոշում ընդունելու հետ կապված: Կարելի է սպասել, որ կողմերը հերթական անգամ կֆիքսեն իրենց դիրքորոշումները: Միակ տարբերությունն այս անգամ կլինի այն, որ Ն. Փաշինյանը կառաջարկի փոխել բանակցությունների ձեւաչափը` այն դարձնելով եռակողմ: Արձագանքը եւս կանխատեսելի է` Ալիեւը կտրականապես կհրաժարվի:

1991-ի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Բայց արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է, որ ձեւաչափի փոփոխություն չի լինելու: Այսինքն` Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու փորձերն ի սկզբանե չեզոքացվեցին...

ԵԱՀԿ Մինսկի խումբը մի փոքր այլ կերպ է ասել: Մասնավորապես նշել է, որ դեմ չէ այդ գաղափարին, եթե երկու կողմերը համաձայնեն դրա հետ: Բայց հույս դնել, թե Ադրբեջանը կհամաձայնի գնալ այդ փոփոխությանը, կարծում եմ` իրատեսական չէ: Այնպես որ, այս հանդիպումը կավարտվի ավանդական համաձայնությամբ, որ կշարունակվեն հանդիպումները: Անգամ հաջորդ հանդիպման ժամկետների մեջ եւս բարդ կլինի պայմանավորվել: Ուղղակի, կֆիքսվի, որ կողմերը ընդունում են, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը: Ըստ իս, սա այդ բանակցությունների ամենահնարավոր արդյունքն է:

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՌԵՎԱՆՇՆ Է»

– ԵԱՀԿ Մինսկի խումբը կրկին առաջ է բերել իր 3 սկզբունքները եւ 6 տարրերը, որոնց շուրջ կողմերին առաջարկում են բանակցել: Դրանց շուրջ խոսակցություն ծավալելուն Ն. Փաշինյանը նշել է, որ դեմ չէ: Իսկ այդ սկզբունքներում կա նաեւ Արցախում միջազգային անվտանգության երաշխիքներ ապահովող խաղաղապահ զորքեր ներառելու առաջարկ: Որքանո՞վ եք այն իրատեսական համարում:

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից

Սա աբստրակտ մի առաջարկ է, որովհետեւ խաղաղապահներ կարող են ներառվել` կրկին երկու կողմերի համաձայնությամբ: Իսկ որպեսզի կողմերը տան համաձայնություն` օտարերկրյա զորքեր ներառելու, դրա համար նախ իրենք պետք է ինչ-որ մի հարցում պայմանավորվածություն ձեռք բերենՆերկա իրավիճակում, երբ պայմանավորվածություն, ըստ էության, չի կարող լինել, կողմերը ավելի շուտ ճշտում են իրենց դիրքորոշումները: Չի խոսվում փոխզիջման մասին, եւ այս գաղափարների շուրջ քննարկումը կլինի անպտուղ, որովհետեւ կանխավ հասկանալի է, որ ոչ մի համաձայնություն այստեղ չի էլ կարող լինել:

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարական է տվել. ոստիկանապետի ժպ-ն մանրամասներ է պատմել

Այս դեպքում ինչպե՞ս կբացատրեք ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի վերջերս արված այն հայտարարությունը, թե «Արցախի հարցում հնարավոր կարգավորումը կարող է լինել ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին` վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց»:

Ռուսաստանի դիրքորոշումը եղել է եւ մնում է նույնը` ինչպիսի փոխհամաձայնության գան կողմերը, մենք կընդունենք այն այդ տեսքով: Կ. Զատուլինը ընդամենը հիշեցրել է, որ կա արցախյան հիմնախնդրի կարգավորման փուլային եւ փաթեթային մոտեցում: Փաթեթային տարբերակին հայկական կողմը երկար ժամանակ հետեւում էր` դրա տակ ենթադրելով, որ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց դրանից հետո իրեն է վերադարձնում անվտանգության գոտին: 2017 թվականին Մասիս Մայիլյանն (Արցախի արտաքին գործերի նախարար) առաջին անգամ առաջ քաշեց այն գաղափարը, թե Ղարաբաղը փաստացի սահման է, որովհետեւ բացի այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք կային Ղարաբաղի ինքնավար շրջանում, կա նաեւ պատմական գործոնը, որը խոսում է այն մասին, որ հայերն այդտեղ ապրում էին ավելի լայն տարածված եւ իրենց հողերն առավել ընդարձակ էին: Եվ եթե իրենք հիմա վերահսկողություն են սահմանել որոշակի տարածքների վրա, ուրեմն` այս հարցը պետք է դիտարկել պատմության տեսանկյունից, այդ թվում` 1915 թվականի: Այսպիսի մոտեցումը եւս իրավունք ունի գոյություն ունենալ: Այդ դեպքում Հայաստանը հրաժարվում է փաթեթային որոշումից եւ պնդում է, որ պայմանավորվեն ստատուս քվոյի շուրջ: Սակայն հուսալ, թե դրան կհամաձայնի Ադրբեջանը, իրատեսական չէ: Ադրբեջանի ազգային գաղափարը ռազմական ռեւանշն է եւ, ի դեպ, երբ խոսում են կողմերի փոխզիջման մասին, պետք է հիշել, որ Երեւանը եւ ընդհանրապես` Հայաստանը եւս ադրբեջանական իշխանությունը հայտարարել է պատմական, ադրբեջանական հող: Հետեւաբար, միակ փոխզիջումը կարող է լինել, որ Ադրբեջանը վերադառնա ԽՍՀՄ իր նախկին սահմանին, իսկ Հայաստանին թողնի այն շրջանները, որոնք ունեցել են:

Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության համար պայքարած մարդիկ. Արմեն Աշոտյան

«ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԻՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՄԻՋԻՆ ԱՍԻԱ ԵՎ ԿՈՎԿԱՍ»

– Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ դրան կողմերը երբեք չեն համաձայնի...

Բնականաբար, սա ավելի շուտ հումոր էր, քան` տարբերակ:

Վերջիվերջո, ո՞րն է հայկական կողմի համար նպաստավոր տարբերակը. Փաշինյանը չնստի բանակցային սեղանին Ալիեւի հետ` մինչեւ Արցախը դառնա բանակցությունների կո՞ղմ, ինչպես խոստացել էր, թե՞ այդուհանդերձ որոշ հարցերի շուրջ պետք է բանակցեն երկուսով:

Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, ինչ-որ մեկի պատվերն է կատարում. Տեսանյութ

Պետք է գնալ եւ պայմանավորվել, որ իրենց հանդիպումները պետք է շարունակվեն, ուրիշ բան սպասել պետք չէ:

Այսինքն` այն, ինչ անում էին նաեւ հայաստանյան նախկին իշխանությունները:

Այո, որովհետեւ ոչ մի բան չի փոխվել: Եթե փոխվել էլ է, ապա Ադրբեջանի համար` բացասական առումով, որովհետեւ գաղափար է ծագել բանակցային սեղանը դարձնել եռակողմ: Սա իրենց համար ավելի անընդունելի է, քան այն, ինչպիսին առաջ է եղել հայկական դիրքորոշումը: Ուստի` որեւէ առաջընթաց պետք չէ ակնկալել: Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, մենք տեսնում ենք որոշակի լռություն, եւ ինձ թվում է, որ հենց սա պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական ղեկավարությունը հույս ունի, որ Հայաստանում հերթական ներքաղաքական լարվածությունը կառաջանա, եւ այդ ժամանակ իրավիճակն իրենց օգտին կլինի: Բայց ռազմաքաղաքական բալանսը դեռ պահպանվում է, եւ այս կարգավիճակում անհնար է դարձնում հաղթական պատերազմը Ադրբեջանի համար: Իրենք պատերազմ չեն սկսի, բայց երբ Հայաստանում կլինի ներքաղաքական ապակայունացում, ապա այն կթեժացնի ադրբեջանական ռեւանշիստական տրամադրությունները: Ըստ էության, կարող են լինել եւ այլ փոփոխություններ: Այժմ կա տեղեկատվություն, որ ահաբեկչական միջազգային կազմակերպությունը հարավից շարժվում է դեպի հյուսիս` Միջին Ասիա եւ Կովկաս: Եթե այն գա այստեղ, իհարկե, իրավիճակը ծայրահեղ կփոխվի: Ընդ որում` ոչ բարենպաստ` առաջին հերթին հենց Ադրբեջանի համար, որովհետեւ այնտեղ իսլամական ռադիկալիզմի որոշակի հիմք կա, եւ լրիվ իրատեսական է, որ ստորգետնյա մզկիթների ցանցերը կարող են նրանց աջակցել: Հետեւաբար, սա կարող է Ադրբեջանի համար հավելյալ եւ շատ մեծ խնդիրներ ստեղծել:

Մամեդյարով-Մնացականյան հանդիպման Նիկոլի փակուղին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА