ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե բանը բանից անցնի, պատասխանատվությունը կրելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

25.03.2019 15:49 ՔՐԵԱԿԱՆ
Եթե բանը բանից անցնի, պատասխանատվությունը կրելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

«Պանտեռա Սիքյուրիթի»-ի աշխատակից Կարեն Հովհաննիսյանը 44  օր է  ինչ հացադուլի  մեջ է եւ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել` պահանջելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հովհաննիսյանի կինը հայտարարել է, որ իր ամուսինը սրտի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի,ու եթե բանը բանից անցնի, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հովհաննիսյանը մոտ 20 օր է` հացադուլի մեջ է: Կարեն Հովհաննիսյանին մեղադրում են սպանություն կատարելու մեջ, մինչդեռ Հովհաննիսյանը պնդում է, որ ինքն անմեղ է, և որ իր հասցեին հնչող մեղադրանքները շինծու են: Անկասկած, այս դեպքը գուցե շատերին մի մասնավոր դեպք թվա` հանրությանը ոչ այնքան հետաքրքիր` պայմանավորված, թերևս, Հովհաննիսյանի ոչ հանրային անձ լինելու հանգամանքով, սակայն պետք է ասել, որ այս` առաջին հայացքից մասնավոր թվացող դեպքն իրականում այնքան էլ այդպիսին չէ ու, ըստ էության, հերթական գործնական ապացույցն է այն բանի, որ փաշինյանական Հայաստանում դատաիրավական համակարգն ուղղակի վարի է գնում:

«Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն

Փաստորեն` բանը հասել է նրան, որ մարդիկ անգամ հացադուլի դիմելուց հետո էլ չեն արժանանում պատշաճ ուշադրության: Նույնիսկ մեռնելուց հետ էլ նրանց նկատմամբ շարունակվում է ցուցաբերվել առհամարհական վերաբերմունք` ձևացնելով`ոչինչ էլ չի եղել: Մինչդեռ աշխարհի առաջ իր կատարած հեղափոխությամբ պարծեցող Փաշինյանը չի դադարում բոլոր առիթներով հայտարարել, թե «նոր» Հայաստանում առանցքը մարդն է, թե արդարադատության համակարգը մարդկայնանում է, թե ոչ ոքի ձայնն արհեստականորեն չի խլացվում: Այնինչ պրակտիկան բոլորովին այլ բանի մասին է վկայում`ճիշտ հակառակի:

Կասկած չկա,որ այլևս հարվածի տակ է հայտնվել Հայաստանի միջազգային իմիջը: Ռոբերտ Քոչարյանի ու գեներալ Մանվելի հետ տեղի ունեցած խայտառակ պատմություններն իսկ բավարար են, որպեսզի վաղը քաղաքակիրթ աշխարհը, որի հետ են փորձում ոտք մեկնել ներկայիս իշխանությունները, կանգնի ու թքի սրանց երեսին: Սա՞ է արդարադատությունը, շարքային մարդկանց նկատմամբ է՞լ է Փաշինյանը «վենդետա» իրականացնում, ինչո՞ւ պետք է բանը հասնի սեփական անձը սովամահության ենթարկելուն …

Ցավոք, կա հիմնավոր մտավախություն, որ ժամանակի հետ մեկտեղ երկրում իրավիճակը միմիայն վատթարանալու է, ու եթե անցյալում հասարակությանը տրված էր կոնկրետ մեղավորներ մատնանշելու արտոնությունն, ապա այժմ մարդկանց դրանից էլ են զրկել` հայտարարելով` «հանգի´ստ նստեք տեղներդ» կամ Թումանյանի անունից ասելով «վե՛ր կաց ու քայլի՛ր»:

Ահա այսպիսի «նոր» Հայաստան: 

Վերոնշյալ նամակն ուղարկված էր «Իրավունքի»  ֆեյսբուքյան էջին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА