ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՂՐԻՄՈՒՄ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

25.03.2019 15:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՂՐԻՄՈՒՄ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Այսօր Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Ժողովրդական կամքի ուժը» թեմայով լուսանկարչական ցուցահանդեսի բացում, նվիրված Ղրիմի ինքնորոշման 5 տարվա հոբելյանին: Ցուցահանդեսին լրագրողներին ներկայացվեցին «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցացիայի հայկական  բաժանմունքի գործունեությունը, ինչպես նաեւ լուսանկարներ, որտեղ պատկերված է Ղրիմի պատմությունը, բնությունը, ներկան: Նշենք, որ նախաձեռնության կազմակերպիչներն էին «Ղրիմի բարեկամներ» ասոցացիայի հայկական մասնաճյուղը, որի ղեկավարն է ՍԻՄ նախագահ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ Ռուսաստանի մշակույթի եւ գիտության  Երեւայան կենտրոնի ղեկավար ՍԵՐԳԵՅ ՌԻԲԻՆՍԿԻՆ: 

Բացման խոսքով հանդես եկավ Հայկ Բաբուխանյանը.

«Ցուցահանդեսը նվիրված է Ղրիմի 5-ամյա իրադարձություններին, եւ ինչպես գիտեք հինգ տարի առաջ Ղրիմի ժողովուրդը կարողացավ ինքնորոշվել, եւ մեզ` հայերիս համար ինքնորոշումը դա այն գաղափարն է, միջազգային իրավունքի այն հասկացությունն է, որը ամենակարեւորն է, եւ մենք ցանկացած տեղ պետք է աջակցենք ինքնորոշման դրսեւորմանը եւ ինքնորոշման հաղթանակին: Մենք, որպես ինքնորոշումը հարգող եւ դրա համար պայքարող ազգ, պետք է հարգենք ինքնորոշման կամաարտահայտումը, ցանկացած երկրում պետք է լինի ինքնորոշման մթնոլորտը,  ժողովուրդը ոչ թե տարածքի սեփականությունն է, այլ տարածքն է ժողովորդի սեփականությունը: Այդ գաղութատիրական գաղափարախոսությունը կա մի շարք այլ երկրներում` օրինակ, Ադրբեջանում` Արցախի խնդրով, ապա մենք հայտարարում ենք, որ դեմ ենք գաղութատիրությանը եւ կողմ ենք դեմոկրատիային, ազատությանը»:

Պարոն Ռիբինսկին իր խոսում ողջունեց նախաձեռնությունը եւ նշեց, որ այս հինգ տարիների ընթացքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ իրենց համար չափազանց կարեւոր է Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին.

«Եթե հիշում եք, այն տարիներին որքան լարված էր իրավիճակը, եւ Ղրիմի ժողովուրդը գտնվում էր վտանգի տակ, բայց, փառք Աստծո, որ մենք ունենք շատ ընկերներ, որոնք կանգնած էին այդ հարցի կողքին: Հիմա Ղրիմը դինամիկ զարգանում է եւ համարվում  ՌԴ-ի կարեւորագույն սուբյեկտներից մեկը, որը հիմա ծաղկում է: Ցանկանում եմ հնգամյակի կապակցությամբ շնորհավորել մեզ բոլորիս` այս հրաշալի իրողության հետ կապված: Մեզ համար շատ կարեւոր է այս իրադարձությունը`Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին: Շնորհավորում եմ Ղրիմի ժողովրդին, ովքեր դիմացան այդ տարիներին, իսկ այս ցուցահանդեսը Ղրիմի եւ Երեւանի քաղաքացիներին էլ ավելի կմոտեցնի իրար»:

Հայկ  Բաբուխանյանը մի փոքրիկ պատմական ակնարկ կատարեց եւ նշեց, որ մենք` հայերս, Ղրիմում մեծ ներկայություն ունենք, եւ դա նոր չէ.

Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը

«Ազգությամբ հայ արքայադուստր Աննան 1030 տարի առաջ եկավ Ղրիմ եւ ամուսնացավ Վլադիմիր Կրեստիտելի հետ, ով Ռուսաստանում հիմնեց եւ տարածեց քրիստոնեությունը: Դա եղել է Խերսոնես քաղաքը Ղրիմում, որտեղից եւ տարածվել է քրիստոնեությունը Ռուսաստանում: Մենք` հայերս, ունեցել ենք դրա մեջ մասնակցություն` ի դեմս մեր Բյուզանդիայի արքայադստեր Աննայի: Այնուհետեւ, հայերը միջին դարերում Թեոդոսիա քաղաքում ունեցել են հսկայական մեծ գաղութ եւ Թեոդոսիա քաղաքը նույնիսկ անվանել են Ծովային Հայաստան: Այնտեղ ունեցել ենք շուրջ 40 եկեղեցիներ: Թեոդոսիա քաղաքում մինչ օրս նշվում են Հովհաննես Այվազովսկու հոբելյանները, ով համարվում է այդ քաղաքի սիմվոլներից մեկը:

Մաքսատան պատմությունից հետո ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլ... «Հրապարակ»

Մեր հայկական դիվիզիան Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ազատագրում էր Ղրիմը Ֆաշիստական Գերմանիայի օկուպացիայից, իսկ այսօր էլ հայերը բավականին մեծ ներդրումներ ունեն Ղրիմում, կա մեծ հայկական համայնք, որն ազատորեն զարգանում է բոլոր ասպարեզներում:

«Պատմությանը չի կարելի վերաբերել խոհանոցի հին գոգնոցի պես». Խ. Հարությունյան

Ի դեպ, Ղրիմի իշխանությունները հայերեն լեզվի համար հնարավորություն են ստեղծել, որպեսզի անվճար դասընթացներ ունենան, իսկ ուսուցիչները վարձատրվում են պետության կողմից»:

ՍԻՄ նախագահը նաեւ ընդգծեց, որ Ղրիմի ազատագրման գործընթացի հարցում կան նաեւ հայեր, որոնցից մեկը այս ուրբաթ ներկա կլինի կազմակերպվելիք գիտաժողովին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Տպավորություն էր, որ աչքիդ առաջ այրվում է մարդկության պատմության մի ողջ ժամանակաշրջան»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА