ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախարարը ճիշտը չի ասում, շաքարազազի շուկայում 92 տոկոսանոց մոնոպոլիա կա

25.03.2019 14:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նախարարը ճիշտը չի ասում, շաքարազազի շուկայում 92 տոկոսանոց մոնոպոլիա կա

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով 2018թ-ի Կառավարության ծրագրի կատարողականը և արդյունքները, առնվազն տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ: Այսպես, խոսելով երկրում մրցունակության բարձրացման հրամայականից, նախարարը նման տվյալ հնչեցրեց. «Եթե խոսում ենք շուկաների ազատականացման մասին, 18-ի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմում էր 78%, նախկինում եղել է 95%, բանան ներմուծողների դեպքում 30%, 57-%-ի փոխարեն, բենզինը 29%-ը՝ 43-ի փոխարեն, և այդպես շարունակել»:

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նկատենք, որ շուկաներում տնտեսվարողների դիրքերի հարցերով Հայաստանում զբաղվող կառույցը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է (ՏՄՊՊՀ), եւ, ենթադրաբար, նախարարն իր ներկայացված թվերը պետք է այնտեղից ստացած լիներ: Եվ ահա հետաքրքիրն այն է, որ նույն հանձնաժողովից, ի պատասխան մեր հարցման, դեռ փետրվարի կեսերին մեզ մասնավորապես շաքարավազի շուկայի հետ կապված նման տվյալներ էին ներկայացրել. 2018թ.-ին այստեղ գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տիրապետել է շուկայի 92 տոկոսին, 2017թ.-ի` 97 եւ 2016թ.-ի` 95 տոկոսի դիմաց: Այսինքն, գործնականում մոնոպոլիզացիայի մակարդակը չի փոխվել: Որտեղի՞ց է նախարարի ներկայացրած 78 տոկոսը, դժվար է ասել: Եթե նա նկատի ունի միայն ներմուծումը, ապա էլի բան չի փոխվում. մեկ է, ներքին շուկան 92 տոկոսով եղել է նաեւ տեղական արտադրություն ունեցող Սամվել Ալեքսանյանի ձեռքին, այսինքն մյուս բոլորը հիմնականում շաքարավազ բերում են սեփական կարիքների համար (այլ արտադրություններ): Այսինքն, միայն ներմուծումը նկատի ունենալով, նախարարը պարզապես սովորական մանիպուլյացիայի է գնում` փորձելով ինչ-որ աշխատանք ցույց տալ: Էլ չասած, թե Տնտեսական զարգացման նախարարի ի՞նչ գործ է միայն ներմուծման մասին խոսելը, եթե նրա հիմնական խնդիրը տեղական արտադրողը պետք է լիներ եւ ներքին շուկաները: Կամ էլ, եթե նախարարն է ճիշտն ասում, ապա կմնա ենթադրել, որ ՏՄՊՊՀ-ն է մեզ սխալ թիվ ներկայացրել, այսինքն` կառավարության դեմ է աշխատում: Սակայն սա գործնականում բացառվում է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА