ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ այցը կրճատելու մասին՝ Գազայի հատվածից հրթիռակոծության պատճառով

25.03.2019 18:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ այցը կրճատելու մասին՝ Գազայի հատվածից հրթիռակոծության պատճառով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կրճատում է երկուշաբթի մեկնարկող ԱՄՆ այցը՝ Գազայի հատվածից հրեական պետության կենտրոնական հատվածի հրթիռակոծության պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի մամուլի ծառայությունը։

Կրեմլը հայտարարել է Պուտինի և Ալիևի՝ Պեկինում կայանալիք հանդիպման մասին

«Մի քանի րոպե առաջ ես հեռախոսային խորհրդակցություն անցկացրեցի բանակի Գլխավոր շտաբի պետի, Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախագահի հետ։ Իսրայել պետության վրա հանցավոր հարձակում է գործվել, և մենք դրան ուժով կպատասխանենք։ Անվտանգության ոլորտում իրադարձությունների ֆոնին ես որոշում եմ կայացրել կրճատել ԱՄՆ իմ այցը։ Մի քանի ժամ անց կհանդիպեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո անհապաղ Իսրայել կվերադառնամ՝ մեր պատասխան գործողությունները ղեկավարելու համար»,-ասվում է հայտարարությունում։

Հայտնի է, որ Գազայի հատվածից արձակված հրթիռը Իսրայելի կենտրոնական հատվածում բնակելի տան վրա է ընկել։ Դրա հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով 7 իսրայելցի հիվանդանոց է տեղափոխվել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА