ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպայում ձերբակալվել է 10 «օրենքով գող»

24.03.2019 22:50 ՔՐԵԱԿԱՆ
Եվրոպայում ձերբակալվել է 10 «օրենքով գող»

Եվրոպայում նախորդ տարվա`2018 թ., ընթացքում ձերբակալվել է վրացական ծագման10 «օրենքով գող»: Այսկարգիխոշոր«որսը» եվրոպացիիրավապահներինհաջողվելէ վրացգործընկերներիհետ համագործակցության շնորհիվ: Համատեղ գործողությունների արդյունքում  ԵՄ երկրներում ընդհանուր առմամբ ձերբակալվել է Վրաստանի 141 քաղաքացի, որոնցից տասը հանդիսանում են «թագադրված» «օրենքով գողեր»: 
 
«Միջազգային ոստիկանական համագործակցության շրջանակներում Վրաստանի ներքին գործերի Նախարարությունը 2018 թվականից ցայսօր ԵՄ-ի անդամ-երկրներում անց է կացրել 20 խոշոր համատեղ միջոցառումներ`ֆրանսիացի, հույն, իսպանացի և լեհ գործընկերների հետ միասին»,- ասել են Վրաստանի ՆԳՆ-ում:

«Օրենքով գող» Դույակը գտնվում է միջազգային հետախուզման մեջ գործարարներից 13 միլիոն շորթելու համար

Օրերս Աթենքում, նույնպես վրաց գործընկերների համագործակցության շնորհիվ, հաջողվել է բացահայտել և ձերբակալել բնակարանահատների խմբի ակտիվ մասնակիցների, որոնց պարագլուխն էր «օրենքով գող» Գեորգի Էնդելաձեն, ով հանցավոր աշխարհում ավելի հայտնի է «Տավա» մականվամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА