ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱՏՕ-ն Հարավսլավիայի ռմբակոծումը համարել է անհրաժեշտ և լեգիտիմ

24.03.2019 22:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱՏՕ-ն Հարավսլավիայի ռմբակոծումը համարել է անհրաժեշտ և լեգիտիմ

ՆԱՏՕ-ն 20 տարի անց ևս համարում է, որ Հարավսլավիայի ռմբակոծումներն առանց ՄԱԿ-ի սանկցիայի անհրաժեշտ էին և լեգիտիմ, քանի որ դրանք կիրառվել են հումանիտար աղետը կասեցնելունպատակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել են ալյանսի մամլո ծառայությունում:

Իրանի նավթի նախարարը հնարավոր է համարել ՕՊԵԿ-ի փլուզումը

«ՆԱՏՕ-ն 1999-ի մարտին սկսեց «Դաշնակցային ուժ» օպերացիան, որպեսզի կանգնեցնի հումանիտար աղետը, որն այն ժամանակ ծավալվում էր Կոսովոյում: Այդ որոշումն ընդունվել էր Կոսովոյում ավելի քան մեկ տարի տևացող մարտերից և ճգնաժամի խաղաղ, դիվանագիտական լուծումներ  գտնելու ՄԱԿ-ի ու կոնտակտային խմբի (որի անդամն էր նաև Ռուսաստանը) մի քանի անհաջող փորձից հետո: ՆԱՏՕ-ի ուժի կիրառումն անհրաժեշտ էր և լեգիտիմ»-հայտարարեցին ալյանսում: «Գործողությունների նպատակը կայանում էր նրանում, որպեսզի վերջ դրվեն Կոսովոյի քաղաքացիական բնակչության դեմ մարտական գործողություններին եւ ապահովվի փախստականների վերադարձը: «Դաշնակցային ուժ» օպերացիան հասել է իր նպատակին, ինչին ձգտում էր»,- ասել են ՆԱՏՕ-ում:

Իր հերթին ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկացուցչությունը հայտարարել է, որ Արևմուտքի պետությունները դաս չքաղեցին Հարավսլավիայի ողբերգությունից:

2019 թվականի մարտին լրանում է Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների մեկնարկի 20 տարին: ՆԱՏՕ-ի կայքի տվյալներով 78 օր տևած գործողությունների ընթացքում ալյանսի երկրների օդագնացությունը կատարել է 38 հազար ռազմական թռիչք, որից 10 հազարից ավելին՝ ռմբակոծման նպատակով: Այդ ռմբակոծումների նյութական վնասը գնահատվում է 30-100 մլրդ դոլար, վնասված կառույցներից որոշները վերականգնված չեն ցայսօր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА